- Սիրեք իրար, ուրիշ ապրելու ձև չկա:
-
Որքան էլ անտրամադիր, զբաղված, ցրված լինեմ, որքան էլ ինքս ինձ հոգնած զգամ, միշտ ժամանակ կգտնեմ երեխաների հետ զբաղվելու, նրանց հետ զրուցելու համար: Միշտ է այդպես եղել' նրանց ծննդյան ժամանակվանից: Հենց երեխաներն սկսեցին ինչ-որ բան հասկանալ, մեր տանն անխախտ կանոն հաստատվեց' բոլոր որոշումներն ընդունել միայն ընդհանուր համաձայնությամբ: Մենք ամեն ինչ որոշում ենք չորսով: Այդպես եմ վարվում ոչ թե սկզբունքի համար և ոչ թե այն պատճառով, որ այդպես ավելի լավ է կամ ավելի վատ: Պարզապես, երբ երեխաները մեծացան, ես այն եզրակացությանն եկա, որ իմ իսկական կոչումը հայր լինելն է: Օգնել կնոջս ' մեծացնելու երկու երեխաներիս, ահա լավագույնը, որ զգացել եմ կյանքում:
-
Իմ լավագույն ստեղծագործությունները գրքերս չեն, այլ իմ երեխաները:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 949 Ավելացրել է` BABY
ՄԵԾ ՄՏՔԻ ՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՏՈՒԿ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՆՑ ԱՅՆ Է, ՈՐ ՆՐԱՆՔ ԱԿԱՄԱ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԲԱՆԵՐԸ, ԹԵ՛ ՄՈԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԹԵ՛ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 1287 Ավելացրել է` BABY
Կինը ծիծաղում է, երբ կարողանում է, արտասվում՝ երբ ցանկանում է:
Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 805 Ավելացրել է` BABY
Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 806 Ավելացրել է` BABY
- Դեռատի աղջիկները հաճախ իրենց համար ազնիվ, հրապուրիչ պատկերներ են ստեղծում, ամբողջապես իդեալական պատկերներ, հնարում ցնորական գաղափարներ` տղամարդկանց, զգացմունքների, հասարակության մասին, հետո, նրանք անմեղորեն մի որևէ նկարագիր օժտում են այն կատարելություններով, որ իրենք երազել են և վստահում նրան. իրենց ընտրած տղամարդու մեջ նրանք սիրում են այդ երևակայական արարածին։ Բայց, հետագայում, երբ արդեն ուշ է լինում դժբախտությունից խույս տալը, այդ խաբուսիկ երևույթը, որ նրանք գեղազարդել էին, իրենց առաջին կուռքը, վերջապես վերափոխվում է սոսկալի մի կմախքի։
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 3622 Ավելացրել է` BABY
- Եթե մարդ կռվի մեջ է մտնում, կարող է և պարտվել։
- Երբ հաղթանակի մասին պատմում են մանրամասնորեն, մարդ չգիտի այն ինչպես տարբերի պարտությունից։
- Հարուստներին պետք է դնել այնպիսի վիճակի մեջ, որ նրանք վախենան իրենց գլուխների համար։
- Սատանան միայն հոգիներն է վերցնում, բայց այդ նա չէ, որ նրանց մատնում է կորստյան։
- Շահն է ղեկավարում աշխարհը։
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 2354 Ավելացրել է` BABY
- Ուր աղքատությունն է, այնտեղ էլ սերն է։
- Բաց մի թողեք բախտը, կյանքն ավելի կարճ է, քան դուք կարծում եք։
- Աշխարհում ամեն ինչ կրկնվում է։
- Ժամանակը չի անցնում, այլ նորից ու նորից վերադառնում է, կարծես, պտույտ է գործում։
- Աշխարհն աստիճանաբար դեպի իր վերջն է գնում։
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 1452 Ավելացրել է` BABY
Կյանքը թատրոն է, տղամարդիկ և կանայք՝ դերասաններ: Մարդիկ իրենց ճակատագրի տերերն են:
Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը:
Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 831 Ավելացրել է` BABY
Когда ты захочешь плакать,
Позови меня…
Я не обещаю тебя рассмешить, Но я могу поплакать вместе с тобой.
------------------------------------------------------
Но если однажды ты позовешь... А я не откликнусь Пожалуйста, поспеши ко мне!
Вероятно в этот момент я в тебе очень и очень нуждаюсь.
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 861 Ավելացրել է` BABY
Լավ վեճը վատ խաղաղությունից լավ է: Այն նույնիսկ կարող է քո և զուգընկերոջդ աշխարհն ավելի հասկանալի, հարմարավետ և գեղեցիկ դարձնել. պարզապես պետք է իմանալ` ինչպես վիճել:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 882 Ավելացրել է` BABY
|