Сайт управляется системой uCoz

           

Главная » 2015 » հունվար » 9 » Մեծերը կնոջ մասին(կարդալ ավելին...)
19:56
Մեծերը կնոջ մասին(կարդալ ավելին...)

  • Կինը ծիծաղում է, երբ կարողանում է, արտասվում է, երբ ցանկանում է: Ժան Անտուան դը Բաիֆ, (1532-1589), Ֆրանսիացի բանաստեղծ

  • Կինը կարող է երբեմն խոստովանել իր մեղքերը, բայց ես չգիտեմ մի կնոջ, որ ընդունած լինի իր թերությունները: Հենրի Ուիլեր Շոու, (1818-1885), ամերիկացի հումորիստ և երգիծաբան

  • Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարելու: Օնորե Դը Բալզակ, (1799-1850), ֆրանսիացի գրող

  • Կանայք անկեղծորեն կարծում են, թե զարդարվում են կամ մեր, կամ իրենց սեփական հաճույքի համար: Իրականում նրանք զարդարվում են, որպեսզի զարմացնեն միմյանց: Ֆրանսիս դը Միոմանդր, (1880-1959), ֆրանսիացի գրող և թարգմանիչ

  • Կանանցից խնդրեք միայն այն, ինչ նրանք կարող են տալ: Բարբե դը Օրևիլյի, (1808-1889), ֆրանսիացի գրող

  • ...Տղամարդու համար չկա առավել ծանր վիրավորանք, քան նրան հիմար անվանելը, կնոջ համար` ասել, թե նա այլանդակ է: Իմանուիլ Կանտ, (1724-1804), գերմանացի փիլիսոփա

  • Կանացի բնազդն արժե մեծ մարդկանց կանխատեսությանը: Օնորե դը Բալզակ (1799-1850), ֆրանսիացի գրող

  • Կինն ավելի լավն է, քան նրա մասին խոսում են. նա տղամարդու արցունքների վրա ծիծաղում է միայն այն դեպքում, եթե դրանք ինքն է հարուցել: Ժորժ Կուրտելին, (1858-1929), Ֆրանսիացի գրող

  • Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա: Հերդեր, (1744-1803), գերմանացի փիլիսոփա

  • Կանայք մարդկային ցեղի առաջին դաստիարակներն են: Հիպել, (1741-1796), գերմանացի գրող

  • Նա, ով առաջինը կանանց գեղեցիկ սեռ անվանեց, գուցե թե ցանկացավ դրանով հաճոյախոսություն անել, բայց իսկապես արտահայտեց ինչ-որ ավելի մեծ բան: Իմանուիլ Կանտ, (1724-1804), գերմանացի փիլիսոփա

  • Մի հարցում տղամարդիկ ու կանայք, անպայման, համերաշխ են. և նրանք, և մյուսները կանանց չեն վստահում: Մենքեն (1880-1956), ամերիկացի քննադատ

  • Միայն կնոջը հարգող տղամարդը կարող է նրանից բաժանվել` չստորացնելով նրան: Ուիլյամ Սոմերսեթ Մոեմ, (1874-1965), անգլիացի գրող

  • Կանայք, ինչպես և երազները, երբեք այնպիսին չեն լինում, ինչպիսին ուզում ես նրանց տեսնել: Լուիջի Պիրանդելո, (1867-1936), իտալացի գրող

  • Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը: Գյոթե, (1749-1832), գերմանացի բանաստեղծ և մտածող

  • Հավերժ կանացին միշտ վսեմացնող ուժ է եղել լավագույն տղամարդկանց համար: Ռոմեն Ռոլան, (1866-1944), ֆրանսիացի գրող և հասարակական գործիչ

  • Նրանք, ովքեր գովում են կանանց, գիտեն նրանց ոչ բավականաչափ. ովքեր կշտամբում են` չգիտեն նրանց ամենևին: Գիյոմ Պիգո Լեբրեն, (1753-1835), ֆրանսիացի գրող

Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 806 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%