Главная »
2014 » հուլիս » 25 » Ժան-Պոլ Սարտր. Սատանան և տեր Աստվածը(կարդալ ավելին....)
18:11 Ժան-Պոլ Սարտր. Սատանան և տեր Աստվածը(կարդալ ավելին....) |
- Լուրերը երբեք վատ չեն լինում Աստծո ընտրյալի համար։
- Բռնությունը ձեռնտու է նրանց, ովքեր ոչինչ չունեն կորցնելու։
- Որտե՞ղ եք տեսել, որ ռազմադաշտում գործող զորավարը ենթարկվի պետության ղեկավարին։
- Ոչինչ տեղի չի ունենում առանց Աստծո թույլտվության, և Աստված ինքը բարություն է, ուրեմն ինչ էլ պատահում է` այդ է լավագույնը։
- Երբ հարուստները պատերազմում են իրար դեմ, չքավորներն են մահանում։
- Երբ ջուրն ալեկոծվում է, տիղմը վերև է բարձրանում։
- Ոչ ոք իրավունք չունի ձեզ հրամայելու, բացի այն պետերից, որոնց ինքներդ եք ընտրել։
- Պետք է սպանել այն, ինչ սիրում ես։
- Ընտրյալն այն մարդն է, որին Աստված մատով սեղմում է պատին։
- Դավաճան է նա, ով դավաճանում է։
- Դավաճանը, որը կատարում է դավաճանություն, ընդամենը դավաճան է, որն ընդունում է իր էությունը։
- Բոլոր բճերը դավաճանում են, դա հանրահայտ ճշմարտություն է։
- Բոլոր օրինական զավակներն աշխարհը վայելում են անվճար։
- Տղամարդու պատիվը հատուցվում է դանակի հարվածով։
- Բիճը պարտավոր է համբուրել իրեն սնուցող ձեռքը։
- Չարիքը պետք է ցավ պատճառի բոլորին, բայց առաջին հերթին նրան, ով այն գործում է։
- Տագնապը մարդուն տրամադրում է կենակցել։
- Անկարգությունը տիրող կարգի լավագույն ծառան է։
- Ամեն ոչնչացում խառնակչություն է. թուլացնում է թույլերին, հարստացնում հարուստներին և սնուցում է հզորների հզորությունը։
- Չարիքը ձանձրալի է, երբ նրան ընտելանում ես։
|
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր |
Просмотров: 2378 |
Добавил: BABY
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]