Сайт управляется системой uCoz

           

Главная » 2014 » հուլիս » 4 » Երբ խոսում է նա, բոլոր ձայները պետք է լռեն...(կարդալ ավելին...)
11:09
Երբ խոսում է նա, բոլոր ձայները պետք է լռեն...(կարդալ ավելին...)
  • Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը:
  • Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա:
  • Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում:
  • Միամիտ մարդիկ սիրում են վիճել, իսկ ազնիվները՝ միաբան լինել:
  • Բարեսիրտ մարդը բարի է տեսնում:
  • Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է:
  • Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ, հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել:
  • Լավ է չգիտությամբ իմաստուն լինել, քան թե գիտությամբ հռչակվել տգետ:
  • Վիշտը այտերն է նվաճում միայն, չի հաղթանակում ուղեղի վրա:
  • Խորհրդածումը երբեք չի ապրում անխորհուրդ մարդկանց Թշվառ ուղեղում:
  • Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը, և աշխատում է ուղղվել:
  • Կյանքը թատրոն է, տղամարդիկ և կանայք՝ դերասաններ:
  • Առողջությունը թանկ է ոսկուց:
  • Ամեն հիմարություն իր լոգիկան ունի:
  • Խելացի հիմարը լավ է հիմար իմաստունից:
  • Ընկերությունը օդային սեր է առանց թևերի:
  • Մարդիկ իրենց ճակատագրի տերերն են:
  • Ցանկությունը մտքերի հայրն է:                            


                                                                                           ՈՒԻԼՅԱՄ  ՇԵՔՍՊԻՐ

Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 760 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%