Главная »
2015 » հունվար » 21 » Օնորե դը Բալզակ. Խորտակված պատրանքներ (կարդալ ավելին...)
18:54 Օնորե դը Բալզակ. Խորտակված պատրանքներ (կարդալ ավելին...) |
-
Ժլատությունը, ինչպես սերը, օժտված է կրկնակի տևողությամբ, նա հաշվի է առնում ապագա հնարավորությունները, նրանց հոտն առնում, արագացնում է դրանք:
-
Հարուստ մարդիկ թանկ գնով են առնում առողջությունը, երբ այն կորցրել են:
-
Երկու սիրահարների կամքն ամեն ինչի կհաղթի:
-
Ագահությունը սկսում է այնտեղ, ուր վերջանում է աղքատությունը:
-
Հարբեցողությունը, ինչպես ուսումը, ավելի է գիրացնում գեր մարդուն, ու ավելի նիհարեցնում՝ նիհարին:
-
Վեհանձն մարդիկ վատ առևտրականներ են:
-
Ժլատներն էլ ունեն իրենց աստվածը:
-
Կողոպուտին միշտ սպանություն է հաջորդում:
-
Երիտասարդները, նեղված իրենց ձեռքը կաշկանդող դրամի պակասությունից, միջոցներ են մտածում արագ հարստության հասնելու համար՝ թափահարելով այն բոլոր ծառերը, որ կողոպտված են իրենցից առաջ եկածների կողմից:
-
Եզին՝ հողը հերկելու համբերություն, իսկ թռչունին՝ անհոգ կյանք:
-
Վերևում ազնվականությունն ու իշխանությունը, ներքևում՝ առևտուրն ու փողը. սոցիալական երկու գոտիներ, ամենուրեք մշտապես իրար թշնամի:
-
Առևտրական աշխարհը հարուստ է, ազնվականությունը ընդհանրապես աղքատ է: Մեկը մյուսին վրեժխնդիր է լինում երկու կողմից տածած արհամարհանքով:
-
Հասարակության բացակայությունը գյուղական կյանքի ամենամեծ անպատեհություններից մեկն է:
-
Հնարավորություն չունենալով զոհաբերություններ անելու, որ պահանջում են պատշաճությունն ու արդուզարդը, մարդս կորցնում է իրեն ուրիշների համար նեղելու սովորությունը: Այն ժամանակ ամեն ինչ եղծվում է մեր մեջ, և՛ ձևը, և՛ ոգին:
-
Վարժության բացակայության հետևանքով կրքերը մանրանում են, իսկ մանր բաները՝ խոշորանում:
|
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր |
Просмотров: 1304 |
Добавил: BABY
| Рейтинг: 1.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]