Միասին լինել, դեռ չին նշանակում` կողպել միմյանց վանդակի մեջ: Լինել միասին և լինել կողք-կողքի, տարբեր բաներ են: Բոլորովին պարտադիր չէ, որ զուգընկերդ 24 ժամ շարունակ լինի քո կողքին` ապացուցելու համար, որ սիրում է քեզ: Ինչպես դու, այնպես նա կարող եք ունենալ միանգամայն այլ հետաքրքրություններ. օրինակ, շաբաթական մեկ-երկու անգամ ֆուտբոլի դիտումն ընկերների հետ լուրջ պատճառ չէ դժգոհության, անբավարարության ու խանդի: Ինչ խոսք, դու ուշադրության արժանի ես, բայց հիշիր, որ դա չեն պահանջում, դրան հասնում են: Աշխատիր լինել այնպիսին, որ զուգընկերդ հնարավորինս շատ ձգտի լինել քո կողքին: Ո´չ թե արգելիր, այլ խրախուսիր նրան ընկերական շփումներում ու այլ հետաքրքրություններում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 509 Ավելացրել է` Victor
«Երկնքի մակերևույթից երեք մետր վեր» (իսպ. Tres metros sobre el cielo) իսպանական ֆիլմ է: Ռեժիսորը Ֆերնանդո Գոնսալես Մոլինան է: Ֆիլմն իտալական նույնանուն` «Երեք մետր երկնքից վեր» արտադրության ռիմեյքն է: Գլխավոր դերերում Մարիա Վալվերդեն և Մարիո Կասասն են: Այս տարվա հունիսի 22-ին պլանավորվում է թողարկել ֆիլմի երկրորդ մասը «Ես ուզում եմ քեզ» անվանումով:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 407 Ավելացրել է` Victor
Այժմ Firefox-ը կարող է ներմուծել Ձեր Էջանիշները, պատմությունը Google Chrome-ից, եթե Դուք միացրած պահեք Սինք հնարավորությունը, ապա միանգամից մի քանի համակարգիչներից կկարողանաք մուտք ունենալ Ձեր հաշվեկշռին, ավելացվել է CSS text-size-adjust property հատկությունը, բարելավվել է ծրագրի աշխատանքը, ավելացվել են բազմաթիվ գործիքներ վեբ ծրագրավորողների համար, այլ փոփոխություներ…
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 439 Ավելացրել է` GEVORG
Ստեղնաշարի վրա գտնվող ստեղներից մի քանի ստեղներ միևնույն ժամանակ սեղմելով կատարում են որոշակի ֆունիցիա որը կարող է ավելի արագ ու հեշտ դարձնել Ձեր աշխատանքը համակարգչի հետ:
Դրանք են ՝ Ctrl + Esc - Բացել մենյուն (Start) Ctrl + W - Փակել փաստաթուղթը Ctrl + S - Պահպանել փաստաթուղթը Ctrl + P - Տպել փաստաթուղթը Ctrl + A - Նշել բոլորը Ctrl + Alt + Del - Բացել Հանձնարարությունների կառավարիչը Ctrl + C - Copy Ctrl + V - Paste Ctrl + Z - Մեկ քայլ ետ գնալ
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 447 Ավելացրել է` GEVORG
Համակարգչային վիրուսը ծրագիր է, որը կարող է ինքն իրեն պատճենել և տարածվել`վարակելով համակարգիչն առանց օգտագործողի թույլտվությամբ:Երբեմն համակարգչային վիրուսը կարող է նաև փոփոխել ինքն իրեն,դրանք այսպես կոչված մետամորֆիկ վիրուսներ են: Ժամանակակից անհատական համակարգչով աշխատելիս օգտագործողներին (մանավանդ սկսնակ) կարող են հետապնդել շատ անհաջողություններ` տվյալների կորուստ, համակարգի կախում, համակարգչի առանձին մասերի խափանում և այլն։Վիրուսները համարյա թե ամենավտանգավոր թշնամիներն են համակարգչի համար։ Վիրուսներից պաշպտպանվելու եղանակը 1)էկրանի մարում 2)չնախատեսված հաղորդագրության հայտնվումը էկրանի վրա 3)չնախատեսված պահանջ` ձայնագրության սկավառակից հանել պաշտապանությունը 4)վարակված ֆայլերի ստեղծման ժամանակի և ամսաթվի փոփոխություն 5)էկրանի վրայից տառերի կորչելը (երբեմն երաժշտության ուղեկցությամբ) 6)որոշ ծրագրային ֆայլերի անհետացում ուրբաթ օրերին որոնք ընկնում են ամսի 13-ին 7)աշխատանքի անսովոր վթարային ավարտ 8)տեղեկատվական ֆայլեր կործանում կամ մասնակի վնասում 9)համակարգչի աշխատանքի դանդաղեցում 10)ստեղմանաշարից ներմուծման արգելափակում 11)սիմվոլների շրջում էկրանի վրա 12)տվյալների գրանցման արգելափակում կոշտ սկավառակի վրա 13)համակարգչի վարքի դրսևորման այլ անսովոր ձևեր Եթե հետևեք այս կանոններին ապա ձեր համակարգիչը զերծ կմնա վիրուսներից:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 581 Ավելացրել է` GEVORG
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 489 Ավելացրել է` PATVAKAN
Աստղագետ գիտնականները կազմել են այն մոլորակների տասնյակը, որոնց վրա կարող է կյանք լինել: Ի դեպ, գիտնականները ներկայացրել են ապացույցներ, որ Երկիր մոլորակի նմանակ Գլիզե 581g մոլորակում կյանք կա: Վերջինն անհավանական կերպով նման է մեր մոլորակին. ունի մթնոլորտ, հեղուկ ջուր, լանդշաֆտներ: ''Մենք ունենք բավարար բոլոր ապացույցները, որ Գլիզե 581g մոլորակը նպաստավոր է ապրելու համար ու այն կարելի է նվաճել'',- ասել է Կալիֆորնիայի գիտական ինստիտուստի պրոֆեսոր, աստղագետ Սթիվեն Բոգտը: Նշենք, որ ըստ գիտնականների, Գլիզե 581g մոլորակի ձգողական ուժը բավարար է մթնոլորտը պահելու համար: Այս մոլորակը 30 տոկոսով փոքր է Արև մոլորակից, իսկ Երկրից գտնվում է 198 միլիարդ կմ հեռավորության վրա:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 520 Ավելացրել է` PATVAKAN
Բրազիլիայի Մարանյան նահանգում երկնքից մետաղյա մի հսկա գունդ է ընկել: Այն կշռում է մոտ 30 կգ: Բնակիչներն ուժգին դղրդյուն են լսել ու մտածել են երկրաշարժ է տեղի ունեցել: Ավելի ուշ բակերից մեկում հայտնաբերել են մի բացվածք, որի մեջ էլ եղել է գունդը: Բրազիլացի մասնագետները չեն բացառում, որ գունդը կարող է լինել արբանյակների մասնիկներից:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 476 Ավելացրել է` PATVAKAN
Flash-կուտակիչներ մշակող ամերիկյան Kingston Technology ընկերությունը ներկայացրել է նոր` DataTraveler HyperX 3.0 flash-կուտակիչը` 64 Gb, 128 Gb եւ 256 Gb ծավալով:
Ինչպես փոխանցում է 3Dnews-ը, 256 Gb հիշողությամբ DataTraveler HyperX 3.0 –ը մշակողների կողմից ներկայացվում է որպես ներկայումս գոյություն ունեցող կուտակիչներից ամենատարողունակն ու գերարագը:
Այն կարող է տվյալներ ձայնագրել մինչեւ 225/135 Mb/sec արագությամբ եւ կարող է աշխատել 0-ից +60 С ջերմաստիճանում: Նշվում է, որ DataTraveler HyperX 3.0 –ի երաշխիքային ժամկետը 5 տարի է:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 463 Ավելացրել է` GEVORG
Microsoft ընկերությունը եկող տարում կթողարկի Windows Phone 7 օպերացիոն համակարգի երկու կարևոր թարմացում: Համաձայն թարմացումների գրաֆիկի, որ ներկայացրել է WMPoweruser բլոգը, 2012 թվականի երկրորդ քառորդին կթողարկվի Tango անվանմամբ թարմացում: Սպասվում է, որ Tango-ն նախատեսված կլինի համեմատաբար էժան և թույլ պարամետրերով սարքերի համար:
Հաջորդ և ավելի «լուրջ» թարմացումը կկոչվի Apollo: Microsoft-ն այն կներկայացնի 2012-ի 4-րդ քառորդում: Այս թարմացումը նախատեսված կլինի առավել հզոր սարքերի համար (հավանաբար, դրանք կլինեն երկմիջուկ պրոցեսորով և HD էկրանով սարքերը):
Այնուամենայնիվ, ի տարբերություն iOS և Android ՕՀ-ների՝ WP7 ՕՀ-ի մասնաբաժինը շուկայում բավականին նվազել է: Ըստ Gartner-ի հաշվետվության՝ Windows-սարքերի վաճառքը 2011 թվականի երրորդ քառորդում անցած տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 500 հազարով:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 420 Ավելացրել է` GEVORG
« 1 2 ... 9 10 11 12 13 ... 20 21 » |