Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » մարտ » 28 » Սեր
19:41
Սեր
Իսկ ինչպե՞ս ենք վերաբերվում սիրուն մենք ժամանակակիցներս։ Ինչպե՞ս է առաջանում այդ զգացմունքը։ Ինչպե՞ս է անհետանում։ Երբ մենք սիրահարված ենք, մեր օրգանիզմն արտադրում է այսպես կոչված «երջանկության հորմոնը»։ Հենց նա է մեզ ներարկում սիրահարվելու զգացմունքը, լցնում է արբեցնող երանազգացությամբ։ Իսկ ահա այդ զգացմունքի մարելը գիտնականները մեկնաբանում են հետևյալ կերպ, եթե մենք չենք տեսնում զուգընկերոջը, ապա հորմոնի աստիճանն իջնում է։ Դրա աճին խթանում է սիրած էակի հետ հեռախոսազրույցը, կամ նրան նամակներ գրելը, կամ սիրելիի լուսանկարները նայելը։ Սակայն ամիսներ անց մեր օրգանիզմն այլևս չի արտադրում այդ հորմոնը։ Սենք կորցնում ենք «վարդագույն» ակնոցը և սկսում ենք սթափ հայացքով նայել մեր զուգընկերոջը նրա մեջ հայտնաբերելով բազմաթիվ թերություններ։ Սկսում ենք նկատել, որ մեր ընտրյալը հաճախ է շփվում ոչ թե մեր, այլ իր ընկերների հետ, և վերացել է երեկոյան մեկ գավաթ թեյի շուրջ մտերմիկ զրույցի սովորույթը, նա մոռանում է ծաղիկներ նվիրել ամուսնության տարելիցին։ Սակայն այս ամենը չի նշանակում, որ այլևս սեր չկա. պարզապես այն փոխակերպվել է, փոփոխվել հարմարվելով առօրյա կյանքին։ ժամանակի հետ զգացմունքներն ավելի են հանդարտվում, դառնում հաստատուն։  Եվ ընդհանրապես չարժե ապրել ամուսնու կյանքով, հիշեք, որ դուք ունեք ձեր աշխատանքը, երեխաները, ընկերուհիները, սիրելի զբաղմունքը։
Սերը կարող է մեռնել, երբ դավաճանում են, վիրավորում դաժանությամբ կամ անտարբերությամբ։ Որքան էլ տարօրինակ թվա, սիրո «որոգայթներին» քաջատեղյակ լինելով մենք համառորեն պնդում ենք մերը։ Անշուշտ, յուրաքանչյուրս էլ թեկուզ մեկ անգամ մեր սիրելիին ասել ենք. «Եթե ես քեզ համար միևնույնը չեմ... եթե ես քեզ համար թանկ եմ... եթե դու ինձ սիրում ես, ապա պիտի անես միայն այն, ինչ ես քեզ կխընդրեմ»... Նշանակում է ձեր սիրելին պետք է մշտապես բոլորին ի տես ապացուցի, որ ապրում է բացառապես ձեզ համար...
Տղամարդուն մեծ պահանջներ մի ներկայացրեք, մի շահարկեք նախկին պայմանավորվածությունները, որն անհնար է ի կատար ածել միայն սիրո միջոցով։ Եվ մի երազեք վերադաստիարակել ձեր սիրելիին, անվերջ դիտողություններով ու ինչ-որ բան սովորեցնելով ձեր կյանքը կդառնա անտանելի։

Դեռևս հնում մարդիկ սերը տարանջատել են երկու տեսակի սեփականատիրական և անշահախնդիր։ Խանդը հատկանշական է սեփականատիրական սիրուն, ո՞ւմ դուր կգա, որ ոտնձգություն կատարվի միմիայն իրեն պատկանող որևէ բանի վրա։ Դուրս է գալիսիրերի շարքին։ Նրա հետ շատ լավ է վերաբերվում, հոգ տանում, երես տալիս, գուրգուրում, սակայն նրան երբեք ազատություն չի տալիս։
Անշահախնդիր, անձնվեր սերն այն է, երբ գլխավոր հոգածությունը ոչ թե իր, այլ սիրելիի բարեկեցությունն է։ Մարդն իրեն լավ է զգում, երբ զուգընկերն ուրախ է և, ընդհակառակը, մտատանջվում է, երբ նա տխուր է։ Այսինքն, այս սերը անձնապաշտական չէ։ Եթե մարդուն մանրազնին ուսումնասիրենք, ապա կարող ենք եզրակացնել, թե նրա համար որ տեսակ սերն է ընդունելի, ում հետաքրքրություններն են առաջնային՝ ի՞ր, թե՞ սիրելիի։ Եթե առաջին տեսակը տանում է վիճաբանության, ապա երկրորդը երջանկության և ներդաշնակության։ Վաղուց է փաստված, որ իրեն անկեղծ չսիրող, ինքն իրեն չհասկացող մարդը չի կարող սիրել նաև ուրիշներին։
«Սերն ազատության երեխան է», - ասվում է ֆրանսիական պիեսներից մեկում։ Մարդուն միշտ էլ պետք է մի փոքր ազատություն, հատկապես ընտանեկան կյանքում։ Հոգեբանների կարծիքով դա ամրապնդում է ընտանիքը։ Սակայն խոսքը միայն ու միայն լավ իմաստով ազատության մասին է։ Սիրեցյալի մեծահոգությունն  ու համբերատարությունը, հոգածությունն ու հարգանքը յուրաքանչյուրին է անհրաժեշտ։
Սի կարևոր բան էլ ասենք. եթե տարակուսում եք նրա սիրուն, երբեք մի հայտնեք նրան այդ մասին, այլ եղեք առավել հոգատար նրա հանդեպ և վառեք «սիրո փրկարար կրակը»։
Գիտնականների պնդմամբ սիրո մեջ ինքնազոհողությունը հոգեկան «հիվանդություն» է։
Սիրահարությունը բուժելու միջոց
Լինում են դեպքեր, երբ մարդու զգացմունքները մնում են անպատասխան։ Այնպես է ստացվում, որ մենք սիրում ենք, իսկ մեզ չեն սիրում։ Մնում է մի բան աղոթել և Աստծուց խնդրել, որ նա գեթ մի հայացք նետի մեզ վրա, կամ... որոշում ենք վրեժ լուծել նրանից։ Այս ամենը սիրահարության արդյունք է։ Ինչպե՞ս բուժել այն։
Փորձենք մանրակրկիտ դիտարկել սիրո զգացմունքը։ Մարդկանց մեջ տարածված է այն կարծիքը, թե սիրահարությունը ոչ այլ ինչ է, քան հոեգեկան հիվանդություն։ Հիշեք ինչպես եք ապրել ձեր սիրահարության շրջանը՝ երանազգացություն և դեպրեսիա, հուզմունք և միանգամայն անօգնականություն, մտացրիվություն և սարեր շրջելու զգացողություն։ Ցանկացած Ռոմեո և Ջուլիետ ունեցել են վերը նշված ախտանիշները և այդ ամենը պատմել նյարդաբանին, վերջինս անկասկած ախտորոշել է «խենթություն» առաջարկելով համապատասխան բուժում։ Դժբախտաբար, հաճախ սիրահարությունն սկսում են բուժել այն ժամանակ, երբ արդեն անհուսալի է։ Լավ կլինի կիրարկել պրոֆիլակտիկ միջոցներ։ Աշխատեք չմտածել սիրո մասին, պայքարեք դրա բոլոր երևույթների դեմ և մի ընթերցեք սիրո մասին գրքեր, առավել ևս, մի դիտեք ֆիլմեր, ամբողջովին տարվեք աշխատանքով։ Այս բոլոր մեթոդները պահպանելով կտրուկ կկանխեք «Սիրահարություն» կոչված սուր վարակիչ հիվանդությունը։ Երբ ներքնապես հանգիստ լինեք, նժարի վրա դրեք բոլոր դրական և բացասական կողմերը և իրատեսորեն պատասխանեք հետևյալ հարցին. «Արդյոք ձեզ պե՞տք են այդ հարաբերությունները»։
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 510 | Добавил: Victor | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%