Microsoft ընկերությունում հանդիսավորությամբ հրաժեշտ են տվել Internet Explorer բրաուզերի 6-րդ տարբերակին: Հատուկ «հուղարկավորության» համար ընկերության աշխատակիցները թխվածք են գնել`«մնաս բարով IE6» գրությամբ:
Ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողը արձանագրել է բրաուզերի 6-րդ տարբերակի «մահը», քանի որ, ինչպես պարզվել է, ծրագիրը շատ արագ կորցնում է պահանջարկը:
Այժմ այդ ծրագիրը նախընտրում են ամերիկացի ինտերնետ-օգտատերերի գրեթե 1 տոկոսը: Այդ տենդենցը մեծ թափ է հավաքում Եվրոպայում, չնայած այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը` IE6-ը մինչ օրս էլ տեղադրված է յուրաքանչյուր 4-րդ համակարդչում:
Փոխարենը Microsoft-ը շատ ակտիվ շուկա է ներմուծում բրաուզերի նոր տարբերակը` Internet Explorer-8 և 9.
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 463 Ավելացրել է` GEVORG
Լոնդոնում կստեղծվի Եվրոպայում ամենախոշոր wi-fi տեխնոլոգիայով անվճար ինտերնետ գոտին:
Այդ ծառայությունը քաղաքաբնակներին և բրիտանական մայրաքաղաքի հյուրերին կմատուցվի բջջային կապի օպերատոր О2-ի կողմից, որը խոստացել է արդեն մարտ ամսին ավարտել Լոնդոնի երեք շրջանների` Վեստմինստերի, Քենինգստոնի և Չելսիի «փողոցային համացանցայնացումը»:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով` մատուցվող ծառայությունը օգտատերերի համար բացարձակ անվճար կլինի, քաղաքսյին իշխանությունների կողմից ևս ներդրումներ կամ ծախսեր չեն պահանջվի, քանի որ wi-fi սարքավորումները կտեղադրվեն արդեն գոյություն ունեցող փողոցային ենթակառուցվածքների վրա` փողոցային լուսավորման սյուներին և այլն:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 486 Ավելացրել է` GEVORG
Ամենախոշոր սոցիալական Facebook ցանցը ենթարկվել է գրոհի համակարգչային Ramnit վիրիուսի կողմից. արդյունքում մոտ 50 հազար աքաունտներ ջարդվել են:
Ինչպես հաղորդում է «РБК»-ն, վնասված աքաունտների 69%-ը պատկանում է բրիտանացի օգտատերերին, երկրորդ տեղում ֆրանսիացիներն են` 27%:
Կոտրելով աքաունտը` Ramnit-ն սկսում է նրա ընկերներին կայքերի հղումներ ուղարկել, որոնց անցումը հանգեցնում է համակարգչի «վարակմանը»: Բացի այդ, վիրուսը կարող է թափանցել վարակված աքաունտի սեփականատիրոջ էլեկտրոնային փոստ, եթե փոստային ծառայության եւ Facebook-ի գաղտնաբառերն համընկնում են, նշում է «Associated Press»-ը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 472 Ավելացրել է` GEVORG
Victorinox շվեյցարական ընկերությունը ներկայացրել է բազմաֆունկցիոնալ զինվորական դանակ, որն ունի նաև 1 տերաբայթ ծավալով տվյալներ պահելու հնարավորություն: Սա թույլ կտա դանակի մեջ պահել 220 մլն էջ տեքստ կամ 330 հազ. լուսանկար:
Աքսեսուարն ունի գրաֆիկական էկրան, ինչպես նաև կարողանում է ավտոմատ կերպով սինխրոնիզացնել համակարգչի ֆայլներն ու ստեղծել դրանց պահեստային պատճենները: Հաղորդում է BGR տեխնոբլոգը:
Դանակն ունի նաև մի քանի սայրեր, մկրատ, բացիչ և այլն: Այն միանում է համակարգչին USB 2.0-ով կամ 3.0-ով: Հասանելի են հիշողության հետևյալ ծավալները՝ 64 գբ, 128 գբ, 256 գբ կամ 1 տերաբայթ:
Դանակը կներկայացվի CES 2012-ին (Conusmer Electronics Show), որն արդեն մեկնարկել
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 573 Ավելացրել է` GEVORG
Ժամանակ առ ժամանակ մարիխուանա ծխելն այդքան վնասակար չէ թոքերի համար, ինչ ծխախոտը: Այս եզրակացությանն են եկել Ալաբամայի և Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:
Նրանք գնահատել են թմրանյութ կամ սովորական ծխախոտ ծխող 5000 մարդու առողջական վիճակը: Այս մասին գրում է ABC News-ը:
Գիտնականները հետազոտել են մասնակիցների թոքերը և արդյոք դրանք հեշտությամբ օդով են լցվել: Վերջին 20 տարվա ընթացքում հետազոտությունները մի քանի անգամ կրկնվել են: Պարզվում է, որ սովորական ծխողների առողջական վիճակը տարիների ընթացքում ավելի շատ է վատացել, քան թմրանյութ օգտագործողներինը (բացառություն են կազմում չափազանց մեծ չափաբաժին օգտագործողները):
Այսպես, բժիշկ Ստեֆան Քերտեզը մեկնաբանում է, որ մարիխուանայի չափավոր օգտագործումն անվտանգ է:
Հարկ է նշել, որ միջին հաշվով հետազոտության մասնակիցները մարիխուանա ծխել են ամսական 2-3 անգամ, իսկ սովորական ծխախոտ ծխողները`օրվա մեջ 8 անգամ:
Բացի դրանից, գիտնականները փաստում են, որ ծխող մեծահասակ տղամարդիկ մեկ վայրկյանում շնչում են 4 լ օդ, մինչդեռ մարիխուանա ծխողները`4լ և 50 մլ, ինչը նշանակում է, որ վերջիններիս թոքերն ավելի բարվոք վիճակում են:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 504 Ավելացրել է` GEVORG
Լաս Վեգասում տեղի ունեցած տեխնիկայի խոշորագույն ցուցահանդեսի ժամանակ, Toshiba ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ պլանշետային համակարգիչը` տեղեկացնում է Vesti.ru կայքը:
Excite X10 պլանշետն ունի մոտ 77մմ հաստություն, երկու տեսախցիկ, 1գբ օպերատիվ հիշողություն:
Toshiba-ն պլանավորում է Excite X10-ը վաճառքի հանել այս տարվա երկրորդ կեսին: Ամենաբարակ պլանշետը կարժենա 499-599 ԱՄՆ դոլար:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 473 Ավելացրել է` GEVORG
Իսպանացի գիտնականները բժշկության ոլորտում հերթական բացահայտումն են կատարել:
Երկու ամիս շարունակ Բարսելոնայի կլինիկաներից մեկում բժիշկները հաջողությամբ իրականացնում են լապորասկոպիա`օգտագործելով եռաչափ տեսախցիկներ: Բժիշկները վիրահատությունն անկացրել են 3D ակնոցներով:
Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ` նոր տեխնոլոգիան էապես կրճատում է վիրահատության տևողությունը, թույլ է տալիս հստակ գործել և նվազեցնում է հետվիրահատական բարդությունները:
Բժիշկները խոստովանում են, որ 3D ակնոցները թեթևացնում է իրենց աշխատանքը և ավելի հուսալի է: Մասնագետները նշել են, որ 2013 թ. այս ծրագիրը ավելի լայն տարածում կստանա:
«Ես դրական եմ վերաբերվում վիրահատության ժամանակ նման տեխնոլոգիայի կիրառմանը: Եռաչափ տեսախցիկները թույլ են տալիս ներքին օրգանները վիրահատել ավելի արագ` հիվանդին նվազագույն վնաս պատճառելով: Վիրաբույժը 3D ակնոցով ղեկավարում է վիրահատությունը էկրանի միջոցով: Ի վերջո, վիրահատությունը ավելի ճշգրիտ և արագ արդյունք է տալիս:
Միաժամանակ, բժիշկը պետք է օժտված լինի նաև որոշակի գիտելիքներով և փորձով»,- հայտարարել է բժշկական գիտությունների դոկտոր Բորիս Մալյուգինը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 497 Ավելացրել է` GEVORG
Facebook սոցցանցն ու Twitter միկրոբլոգային համակարգը որոշել են ցույց տալ օգտագործողներին՝ ինչպես է Google-ը փոխում որոնման արդյունքները սեփական ծառայությունները, մասնավորապես Google+ սոցցանցն առաջ տանելու նպատակով: Հաղորդում է Guardian-ը:
Facebook-ի ծրագրավորող Բլեյք Ռոսը Myspace-ի և Twitter-ի իր կոլեգաների հետ միասին գրել է Java-սկրիպտ, որը թույլ է տալիս տեսնել Google-ի միջամտությունը որոնողական հարցումներում: Այսպես, օրինակ՝ «movies», «music», «photography», «programming», «cars», «cooking» կամ «science» որոնելու դեպքում առաջին հերթին ցուցադրվում են Google+-ում նման բովանդակությամբ հղումները: Նույնիսկ այն դեպքում, երբ օգտագործողը գրանցված չէ այդ սոցցանցում:
Իսկ հայտնի ընկերությունների անունները որոնելիս, օրինակ՝ «The New York Times», «Martha Stewart» կամ «AT&T», դրանց պաշտոնական կայքերի փոխարեն առաջինը ցուցադրվում են կրկին Google+-ի էջերը: Սկրիպտն ու դրա օգտագործման ուղեցույցը տեղադրված են focusontheuser.org կայքում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 390 Ավելացրել է` GEVORG
Twitter միկրոբլոգի ղեկավարությունը հայտարարել է, որ այժմ նրանք կարող են «աշխարհագրական սկզբունքով» արգելափակել կայքի բովանդակության մի մասը, նշվում է Twitter Inc.-ի պաշտոնական հայտարարությունում:
Մշակված համակարգը թույլ կտա նշել որոշ հայտարարություններ և այդ կերպ օգտատերերի «թվիթները» բաժանել` ըստ աշխարհագրական տարածաշրջանների:
Այսպես, այն տեղեկությունը, որը կարող է վիրավորել այսպես կոչված «հատուկ շրջանների» օգտատերերին, չի հայտնվի նրանց էջում, միաժամանակ այն հասանելի կլինի աշխարհի այլ տարածաշրջանների օգտատերերի համար, գրում է The Wall Street Journal-ը:
Այս կերպ ընկերությունը փորձում է հաղթահարել էթնիկ խոչընդոտը, որոնք առկա են բոլոր հայտնի ինտերնետ ծրագրերում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 398 Ավելացրել է` GEVORG
Գիտնականները շագանակագեղձի քաղծկեղի ախտանիշներ են գտել 2200 տարի առաջ ապրած տղամարդու մումիֆիկացված մնացորդներում, այս մասին հաղորդում է LIFE NEWS-ը:
Կահիրեի ամերիկյան համալսարանի գիտնականները 2 տարի ուսումնասիրելով աճյունը` եկել են այն եզրահանգման, որ դա 40-ամյա տղամարդ է, ով մահացել է շագանակագեղձի քաղծկեղից:
Հայտնագործությունը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ հիվանդության պատճառը ոչ թե շրջակա միջավայրի ազդեցությունն է, այլ գենետիկ նախահակումը:
«Հին Եգիպտոսի կենսապայմանները խիստ տարբերվում էին ժամանակակիցներից: Չկար օդի աղտոտումը կամ մոդիֆիկացված սննդամթերքը, որից մենք ենթադրում ենք, թե հիվանդությունը անպայման պայմանավորված չի արդյունաբերական գործոններով»,- հայտարարել է պրոֆեսոր Սալիմա Իկրամը:
Քաղծկեղի հայտնաբերման այս դեպքը բժշկական հնագիտության պատմության մեջ երկրորդ ամենահինն է:
Ռեկորդը պատկանում է 2700 տարի առաջ ժամանակակից Ռուսաստանի տարածքում ապրած սկյութական թագավորին, որի աճյունի մնացորդներում ևս քաղծկեղ էր հայտնաբերվել:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 581 Ավելացրել է` GEVORG
« 1 2 ... 10 11 12 13 14 ... 20 21 » |