Сайт управляется системой uCoz

           

Главная » Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր

Nokia ընկերությունը մեկ միլիարդ եվրո է կորցրել

Nokia ընկերությունը, որը շարունակում է մնալ բջջային հեռախոսների աշխարհի խոշորագույն արտադրողը, հայտարարել է 2011-ի չորրորդ եռամսյակի ֆինանսկական արդյունքների մասին:
The New York Times-ը գրում է, որ ընկերությունը կորցրել է այս ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիարդ եվրո:

Փոխարենը Nokia-ն կարողացել է այս ընթացքում վաճառել մեկ միլիոն Lumia սմարթֆոն, որն աշխատում է Windows Phone օպերացիոն համակարգով:

2010-ի չորրորդ եռամսյակում Nokia-ի ֆինանսական արդյունքները շատ ավելի լավ էին. ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցել էր 745 միլիոն եվրո եկամուտ:

Այնուամենայնիվ, ընկերության բաժնետոմսերը ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո նկատելիորեն թանկացել են: Պատճառն Lumia սմարթֆոնի վաճառքի հաջողություններն են:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 481 Ավելացրել է` GEVORG

Nokia ընկերությունը մեկ միլիարդ եվրո է կորցրել

Motorola Mobility ընկերությունը արտոնագրային նոր հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ մեղադրելով վերջինիս iPhone 4S-ի և iCloud ամպային ծառայության մեջ իր տեխնոլոգիաները կիրառելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Apple-ի ու Motorola-ի արտոնագրային պատերազմը սկսվել է 2010-ի հոկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր ընկերություններն իրար դեմ ներկայացել են մոտ 40 արտոնագրային հայցեր:

Motorola-ն այս անգամ մեղադրում է Apple-ին 6 արտոնագրերի խախտման մեջ, որոնք վերաբերում են անլար կապի, հավելվածների կառավարման, տվյալների ֆիլտրացման և էլ-փոստի հետ աշխատելու տեխնոլոգիաներին:

Նշենք, որ Apple-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Motorola Mobility-ի հայցը:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 436 Ավելացրել է` GEVORG

Սմարթֆոնների միջոցով հնարավոր կլինի հիվանդություններ ախտորոշել


Երբ մենք վատ ենք զգում, մեզ դժվար է համոզել գնալ բժշկի մոտ՝ ստուգվելու: Բայց եթե գիտնականների խումբը կարողանա իրականացնել իր ծրագիրը, ապա շուտով մենք կարող ենք ստանալ մեր հիվանդությունների ախտորոշումը` պարզապես օգտագործելով մեր հեռախոսները:

Daily Mail-ը գրում է, որ Հարավային Կորեայի գիտնականները ձևավորել են նոր հեռախոս-տեխնոլոգիան, որը հիվանդություններ ախտորոշելու համար է: Անհավանական է թվում, բայց սարքը կարող է ակնթարթային կերպով ախտորոշել հիվանդությունը՝ սմարթֆոնի էկրանին մի կաթիլ արյուն կամ թուք կաթեցնելու միջոցով:

Նոր տեխնոլոգիայի հեղինակներն ասում են, որ ախտորոշումը գրեթե 100 տոկոսով ճիշտ է և արդյունավետ, ինչպես այլ բժշկական սարքերինը:

Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների թիմն ասում է, որ երբ իրենց սարքը գովազդվի, այն հեղափոխություն կլինի ախտորոշիչ բժշկության մեջ:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 484 Ավելացրել է` GEVORG

«Ֆոբոս Գրունտը» «ձեռքից բաց են թողել» ոչ թե ամերիկացիները, այլ ռուս ծրագրավորողները


«Ֆոբոս Գրունտի» վթարի ամենից հավանական պատճառը կարող է դառնալ ծրագրավորման աշխատանքների ժամանակ թույլ տված սխալը: Նման եզրահանգման է եկել միջգերատեսչական հանձնաժողովը: Զեկույցը ներկայացվել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիրմիր Պոպովկինին:

Հիշեցնենք, որ «Ֆոբուս-Գրունտի» կայանի մեկնարկումը տեղի է ունեցել 2011-ի նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը: Մասնագետները կարծում են, որ սարքը ճիշտ կողմորոշում չի ունեցել Արեւի հանդեպ: Դրա հետեւանքով «Ֆոբոս-Գրունտի» հետ կապը կտրվել է: Այն 2012-ի հունվարի 15-ին ընկել է Վելինգթոն կղզուց 1,25 կիլոմետր հեռավորության վրա»:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 544 Ավելացրել է` GEVORG

Facebook-ում գեղեցկության մրցույթի կազմակերպիչներին Իրանում ձերբակալել են «կոռուպցիայի եւ անամոթության» համար

Իրանում ոստիկանության աշխատակիցները, ովքեր պատասխանատու են կիբերհանցագործությունների համար, ձերբակալել են Facebook սոցիալական ցանցում խմբերից մեկի 4 ադմինների:

Խմբում գեղեցկության վիրտուալ մրցույթ է կազմակերպվել, որի պատճառով ադմիններին մեղադրել են «կոռուպցիայի եւ անամոթության» համար:

Ձերբակալվածներից երկուսը կին են, երկուսը` տղամարդ: Նրանց խմբում ընդգրկվել են շուրջ 25 հազար իրանցի աղջիկներ ու տղաներ, ովքեր ադմինների կոչով հրապարակել են իրենց լուսանկարները: Հիմա բոլոր նրանց նկատմամբ հնարավոր է հետապնդում սկսվի, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նշենք, որ Իրանում Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակված է, սակայն շատերը եղանակներ են գտնում արգելքը հաղթահարելու համար, օգտագործելով տարբեր ծրագրեր:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 386 Ավելացրել է` GEVORG

iPad-ը Apple-ին դարձրել է անձնական համակարգիչների ամենախոշոր արտադրողը

Canalys վերլուծական ընկերության հետազոտությունը վկայում է, որ iPad պլանշետը Apple ընկերությանը թույլ է տվել դառնալ 2011 թվականի չորրորդ եռամսյակում անձնական համակարգիչների խոշորագույն արտադրողը` շրջանցելով նախկին առաջնորդ HP-ին: 

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Canalys-ը վերլուծական ընկերություններից առաջիններից էր, որ սկսեց պլանշետները համարել անձնական համակարգիչներ: Մնացած ընկերություններն այս պրակտիկան կիրառում են աստիճանաբար:

2011 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում Apple-ը վաճառել է 15.43 միլիոն iPad, որը նոր ռեկորդ էր: Բացի այդ, ընկերությունը վաճառել է 5.2 միլիոն Mac համակարգիչ: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատածում դա կազմել է անձնական համակարգիչների ամբողջ շուկայի 17 տոկոսը:

Սակայն եթե այս ամենից հանեն պլանշետները, ստացվում է, որ անձնական համակարգիչների շուկան, հակառակը, 2010 թվականի այս նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.4 տոկոսով: Դա կապված է Թաիլանդի ջրհեղեղի հետ, որտեղ արտադրվում են կոշտ սկավառակները: Տարերային աղետի հետևանքները անձնական համակարգիչների շուկան շարունակելու է իր վրա զգալ 2012 թվականի առաջին եռամսյակում:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 384 Ավելացրել է` GEVORG

40 տարի հետո Լուսնի վրա բնակելի բազաներ կստեղծվեն


Լուսնի այն շրջանները, որոնց վրա սառույց է հայտնաբերվել, կարող են օգտագործվել բնակեցված բազաների ստեղծման նպատակով:

«Նման շրջանները սկզբունքորեն հարմար են լուսնային բազաների ստեղծման համար, որտեղ կարող են տեղադրվել օպտիկական հեռադիտակներ կամ ռադիոդիտակներ, տիեզերական ճառագայթների գրանցման սարքեր», - այսօր ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լև Զելյոնին:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, գիտնականը նշել է, որ հեռանկարում այդ լուսնային շրջաններում կարելի է տեղակայել աստղադիտարան` մի շարք ռադիոաստղագիտական երևույթների դիտարկման համար, քանի որ Երկրի վրա նման հետազոտությունների իրականացումը դժվարիրագործելի է:

Նրա խոսքով` նման աստղադիտարան լավագույն դեպքում կստեղծվի 2040-50-ական թվականներին, իսկ առաջիկա տարիներին ծրագրվում է բնակեցված բազաների վայրն ընտրել:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 444 Ավելացրել է` GEVORG

Կարիճներն ունակ են տեսնել մարմնով

Գիտնականները կարիճների մոտ նոր, բնատուր ֆենոմենալ ունակություն են հայտնաբերել, այն է` նրանք կարողանում են տեսնել ոչ միայն աչքերով, այլ նաև ամբողջ մարմնով:

«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի համաձայն` ամերիկյան Օկլահոմա նահանգի համալսարանի գիտական խումբը, իրականացված փորձերի արդյունքում, պարզել է, որ կարիճի պատյանի բջիջներն ուլտրամանուշակագույն տիրույթում օժտված են տեսողությամբ:

Հետազոտությունների ժամանակ գիտնականները հատուկ ակնոցներով փակել են կարիճների աչքերը` զրկելով նրանց որոշ ժամանակով շրջակա միջավայրը տեսնելու կարողությունից: Նման վիճակում կարիճները գերադասել են չշարժվել: Սակայն, երբ սովորական լույսի հետ օգտագործվել են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, նրանք սկսել են լավ կողմնորոշվել տեղանքում:

Հիպոթեզի համաձայն` մարմնով տեսնելու ունակությունը կարիճների մոտ առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, քանի որ նրանք ակտիվ կենսակերպ են վարում լուսնի լույսի տակ: Իսկ լուսնային լույսը պարունակում է զգալի քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ:


Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 472 Ավելացրել է` GEVORG

Գրասենյակային աշխատանքը քաղցկեղ է առաջացնում. հետազոտություն

Ավստրալացի գիտնականները եկել են այն համոզման, որ գրասենյակային երկարատև աշխատանքը կարող է քաղցկեղի պատճառ հանդիսանալ, տեղեկացնում է News.au.com կայքը:

Պրոֆեսոր Լին Ֆրիթչին նշում է, որ առնվազն 5000 դեպք է գրանցվել, երբ գրասենյակային աշխատողի մոտ այդ հիվանդութունն է հայտնաբերվել:

«Գրասենակներում մեզ շրջապատող տեխնիկան, գրապահարանները, պլաստիկ նյութերը վտանգավոր տարրեր են արտազատում, ինչը քաղցկեղի պատճառ կարող է հանդիսանալ», - ասել է Ֆրիթչին:

Գիտնականը նշել է նաև, որ գրասենյակների օդափոխման համակարգերում և բույսերում սնկեր են բազմանում, որոնք նույնպես լուրջ վնաս են հասցնում օրգանիզմին:

Գրասենյակներում ամենատարածված վտանգավոր նյութերը բենզոլն ու ֆորմալդեհիդն են: Առաջինը հիմնականում հանդիպում է ներկված առարկաներում, սինթեթիկ ռետինի ու պլաստիկի մեջ: Իսկ երկրորդը` լայնորեն օգտագործվում է սոսնձված նրբատախտակներում:


Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 447 Ավելացրել է` GEVORG

Աշխարհի լավագույն հակավիրուսային ծրագիրը անվճար:

Բեռնելու համար անհրաժեշտ է utorrent ծրագիրը:

Օգտագործման ժամկետը մինջը 2045 թվականն է:



Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 455 Ավելացրել է` GEVORG
« 1 2 ... 11 12 13 14 15 ... 20 21 »
%