Գոյություն ունի հետաքրքիր ու օգտակար կայք, որի միջոցով հնարավոր է կատարել ինտերնետ դիտարկիչների փորձարկում և ստացված արդյունքները համեմատել միմյանց հետ: Այդ կայքի միջոցով կատարված փորձարկման արդյունքում պարզվել է, որ Internet Explorer օգտագործելու դեպքում համակարգչի մարտկոցը ավելի ուշ է լիցքաթափվում: Փորձարկումը կատարվել է նույն համակարգչի վրա տեղադրված տարբեր ինտերնետ դիտարկիչների միջոցով:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 408 Ավելացրել է` Victor
Եթե ցանկանում եք Odnoklassniki.ru կայքում այնպես անել, որպեսզի միմիայն ձեր ընկերները կարողանան ձեզ նամակներ գրել, ապա այդ դեպքում անհրաժեշտ է փակել պրոֆիլը՝ վճարելով որոշակի գումար: Սակայն այդ ամենը անվճար անելու համար հարկավոր է ընդամենը ունենալ 2000 կամ ավելի շատ ընկերներ (այս պայմանը միգուցե պարտադիր չի): Այսպիսով կատարեք հետևյալ քայլերը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 666 Ավելացրել է` Victor
Anonymous միջազգային հաքերական խումբը հրապարակել է Symantec ընկերության թողարկման հանրահայտ Norton AntiVirus հակավիրուսային ծրագրի ելքային կոդը` կիբեռհարձակման ենթարկելով աշխարհում խոշորագույն Symantec հակավիրուսային ընկերությանը: Հաքերները ազատ մուտքով հրապարակել են 1,07 գիգաբայթանոց արխիվը` Symantec Norton AntiVirus 2006 All Platform Source Code անվանմամբ: Ըստ BusinessInsider գործակալության տվյալների` նրանում պարունակվում են Norton Antivirus-ի 2006 թվականի տարբերակի ելքային գաղտնագրերը անհատական և կազմակերպությունների փաթեթների օգտագործողների համար և նրանց հետ կապված մի շարք նյութեր: Symantec-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունը տեղյակ է հաքերների հայտարարության մասին: Այդ գաղտնագիրը հին է համարվում, այդ պատճառով էլ Symantec-ի օգտագործողներին այն չի սպառնում, նշել են ընկերությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 467 Ավելացրել է` GEVORG
Վանքուվերի CanSecWest կոնֆերանսի Pwn2Own մրցույթի շրջանակում, որի ընթացքում մասնագետներին առաջարկել են կոտրել Chrome բրոուզերը` IT հսկայի «զավակը» դիմադրել է ընդամենը մի քանի րոպե, ինչից հետո կոտրվել է, իսկ «դիակը» հանձնվել է ստեղծողների դատին:Ինչպես տեղեկացնում է Techdaily.ru-ն, Chrome-ը հանձնվել է մրցույթն սկսելուց տառացիորեն մի քանի րոպե անց: Google-ին բագերի մասին ակտուալ տեղեկատվության հայտնի մատակարար, ծրագրավորող Սերգեյ Գլազունովը ներկայացրել է եղանակը, որը Chrome-ի միջոցով թույլ է տալիս ամբողջական մուտք ստանալ դեպի համակարգիչ: Այսպիսով կատարած աշխատանքի համար՝ Սերգեյ Գլազունովը վաստակել է 60 հազար դոլար: Ըստ Chrome բրաուզերի անվտանգության անձնակազմի անդամ Ջասթին Շուի` Սերգեյն օգտագործել է հատուկ սխալները Google Chrome-ի պաշտպանական համակարգը շրջանցելու համար: Ջասթին Շուն կայքը կոտրելն անվանել է «տպավորիչ»: «Դա տպավորիչ էքսփլոյթ էր: Այն պահանջում էր խոր իմացություն այն մասին, թե ինչպես է աշխատում Chrome-ը», - նրա խոսքերն է մեջբերում Freebrowsers.ru-ն:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 396 Ավելացրել է` GEVORG
Այսօր Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում անկացվում է և դեռ ընթացքի մեջ է Microsoft-ի արտադրանքների հայաֆիկացման թեմայով քննարկում-հանդիպումը։ Իրենց ելույթներով հանդես են գալիս «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը: Քննարկմանը մասնակցում է նաև ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը և այլ ներկայացուցիչներ։
«Microsoft Windows 8 օպերացիոն համակարգի հիմնական ամբողջովին հայաֆիկացված տարբերակը հասանելի կլինի աշնանը, առնվազն այս տարվա 4-րդ եռամյսակում»։ Այժմ օպերացիոն համակարգի հայաֆիկացման գործընթացի հետ մեկտեղ ընթանում է նաև Microsoft Office ծրագրային ապահովման փաթեթի վերջին տարբերակը։
«Օրինակ Start կոճակը թարգմանվել է Մեկնարկ կամ Start Screen-ը՝ մեկնարկային վահան»,- պարզաբանեց նա և հավելեց, որ Windows-ի հայաֆիկացմամբ առնվազն մեկ խոչընդոտ տեխնոլոգիաների հետ շփման հարցում լուծվում է։ Մինչ օրս հայաֆիկացվել են և հասանելի են ներբեռնման համար անվճար Մայքրոսոֆթի կայքից Windows XP, Windows Wista և Windows 7 օպերացիոն համակարգերը և Microsoft Office փաթեթի 2007 և 2010 տարբերակները։
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 454 Ավելացրել է` GEVORG
PCWorld Labs -ի աշխատակիցները համեմատել են Windows 7-ի և Windows 8-ի բետա-տարբերակի արագագործությունը: Փորձարկման համար օգտագործվել է քառամիջուկ Intel Core i5-2500K համակարգիչ ՝ 3.3Գհց պրոցեսորով, 8ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 1ՏԲ կոշտ սկավառակով և GeForce GTX 560 T գրաֆիկական արագացուցչով:Բեռնավորման ժամանակի փորձարկումից պարզվել է, որ Windows 8-ը 35% ավելի արագ է միանում (36.8 վ) քան 7-ը, իսկ վեբ-ռեսուրսների հետ 8-ն աշխատում է 50%-ով ավելի արագ, քան Windows 7-ը: Փորձարկողների խոսքերով՝ վերջնական տարբերակի թողարկումից հետո Windows 8-ը կգրանցի ավելի բարձր արդյունքներ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 468 Ավելացրել է` GEVORG
Հայաստանից աշխատանք գտնելու նպատակով 4 տարի առաջ Թուրքիա մեկնած 21ամյա Նարինե Մկրտչյանը շանտաժի զոհ դառնալով ինքնասպանություն է գործել: Այս մասին գրում է թուրքական «Միլիյեթ» (Milliyet) օրաթերթը:
Ն. Մկրտչյանն աշխատել է Ստամբուլի արծաթի արհեստանոցներից մեկում և ապրել խորթ հոր և եղբոր հետ: Թուրքիա մեկնելուց կարճ ժամանակ անց նա սիրահարվել է իրենց հետ նույն թաղամասում ապրող Օրհան անունով մի թուրքի:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 418 Ավելացրել է` GEVORG
Ինտերնետում մի նկար եմ գտել և ուզում եմ այն օգտագործել: Ունե՞մ դրա իրավունքը, թե ոչ:
Նկարները (լուսանկարները) հեղինակային իրավունքի օբյեկտ են և պաշտպանվում են համապատասխան օրենսդրությամբ: Բեռնի կոնվենցիան տրամադրում է նկարների պաշտպանության նվազագույն ժամկետները. այն է հեղինակի ողջ կյանքի և նրա մահից հետո 25 տարվա ընթացքում: Տարբեր երկրներ ազատ են սահմանել ավելի երկար ժամկետներ:Հնարավոր չէ միանշանակ պատասխանել այն հարցին, թե որքանո՞վ է նկարը արտացոլում հեղինակի գեղագիտական ճաշակը կամ գեղարվեստական մոտեցումը և ինչքանով է օրիգինալ (ինչը հեղինակային իրավունքի սկզբունքներից է):Հեղինակային իրավունքի պաշտպանության հիմնական սկզբունքից ելնելով, երբ ենթադրվում է մեկ այլ անձի կողմից ստեղծված հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործումը (լինի դա գիրք, երաժշտական կամ տեսա-ձայնային ստեղծագործություն, խորեոգրաֆիկ աշխատանք, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ և այլն), հարկավոր է ստանալ հեղինակի թույլտվությունը: Նշանկություն չունի, թե այդ նկարը որտեղ է տեղադրված՝ ինտերնետային կայքում, տպագիր մամուլում կամ գրքերում: Բոլոր նշված դեպքերում պետք է գտնել հեղինակին և ստանալ ցանկալի նյութի, այս դեպքում՝ նկարի, օգտագործման համար հեղինակի համաձայնությունը: Ինտերնետային կայքում տեղադրված նկարները, ինչպես նաև այլ նյութեր, ունեն հեղինակներ: Այդ նյութերի հանդեպ հեղինակային իրավունքը կարող է պատկանել և՛ կայքի իրավատերերին, և՛ այլ անձանց, ում կայքի իրավատերերը իրենց հերթին դիմել են (ենթադրվում է, որ այդպես է) և ստացել սեփական կայքում դրանք տեղադրելու համաձայնություն: Սակայն դա չի նշանակում, որ կարելի է պարզապես վերցնել, վերարտադրել և օգտագործել դրանք այլ աշխատանքներում տեղադրելու նպատակով:Գոյություն ունի հեղինակային իրավունքի «սահմանափակումներ և բացառություններ» սկզբունքը: Այն ենթադրում է հեղինակային իրավունքի օբյեկտների օգտագործում առանց հեղինակի թույլտվության: Այս սկզբունքի հիմնաքարն այն է, որ կարելի է անվճար օգտագործել (առանց թույլատրության) հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութերը կամ գործերը միայն անձնական նպատակներով կամ հատուկ դեպքերում: Սակայն այդ դեպքերը խիստ սահմանափակ են և սահմանվում են օրենքով:Ուզում եմ նշել, որ ցանկացած ինտերնետային կայքում կարող եք տեսնել հիշեցում հեղինակային իրավունքի պաշտպանության մասին: Վերջին տարիներին համացանցում տեղադրված հեղինակային իրավունքի օբյեկտների կողքին կարելի է հանդիպել որոշակի նշանների, որոնք ունեն հատուկ նշանակություն՝ տվյալ նյութը (օբյեկտը) օգտագործելու եղանակի կամ թույլտվության մասին: Այդ նշանները իրենցից ներկայացնում են Creative Commons Licenses: Ուշադրություն դարձնելով երթևեկության կանոններ հիշեցնող այդ նշաններին՝ կարող եք կողմնորոշվել և համակարգել նախատեսվող օգտագործումը:
Մեկնաբանություններ (1) Դիտումներ: 498 Ավելացրել է` GEVORG
Անհանգստացնու՞ մ են ձեզ փակ համարներով զանգերը, չգիտե՞ ք ինչպես ազատվեք այդ տհաճ երևույթից.SmartPhone Nokia և Samsung հեռախոս ունեցողներին ես հիմա կազատեմ այդ գլխացավանքից:
Nokia
2.Տեղադրեք հեռախոսում
3.Մեկ այլ հեռախոսից փակ համարով զանգահարեք ձեզ(VivaCell ով զանգելու համար հավաքեք ##0** ** ** **)
4.Մտեք ծրագիրը,ապա "добавить номер”/”Из недавних вызовов”/”Приватные номера” Samsung....
Samsung – ում ամեն ինչ ավելի պարզ է...
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 408 Ավելացրել է` GEVORG
Նայեք ինքներդ ձեզ, ինչպե՞ս եք պահպանում ձեր սերը, պահանջու՞մ եք, թե՞ տալիս եք, ո՞վ եք դուք, սիրվա՞ծ, թե՞ սիրող… Եթե սերը պահանջում եք նյարդայնանալով, ապա հավանաբար այն կկորցնեք: Սերը մարդու համար ամենից առաջ ինքնագիտակցման ու ինքնորոշման միջոց է: Սիրելով բնությունը, մարդկանց, ընկերներին՝ կարող եք հասկանալ սիրո վեհությունն ու ռոմանտիկությունը: Մի վախեցեք սերն ուրիշներին տալուց, չէ որ ամեն մարդ էլ իր հոգում ունի սիրո անսպառ պաշար: Իսկ այն ինչ տալիս ես, մի օր անպայման վերադառնում է: Չարժե միմյանց վիրավորել, եթե սիրում եք, պարզապես գրկախառնվեք եւ արտահայտեք ձեր զգացմունքները: Սիրելիի հետ վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք որ նա ձեզ հետ վերաբերվեր: Հիշեք, որ այն մարդը ում սիրում եք, հավերժական չէ եւ ցանկացած օր կարող է լինել նրա համար վերջինը: Մի օր առավոտյան արթնանալով, կհասկանաք, որ այն մարդն ում սիրում էիք, այլեւս ձեզ հետ չէ, բայց չէ՞ որ շատ բառեր եք մոռացել նրան ասել: Այդ ժամանակ ցավ կապրեք: Ապրեք այսօրվա օրով. սիրեք ազնվորեն, խոսեք ճիշտ, սովորեք երջանիկ ապրել սիրելիի հետ: Չէ՞ որ դա ամենագեղեցիկն է այս կյանքում: Կանայք այնքան կրքոտ են երազում գտնել իրենց սերը, որ պատրաստ են զարդարել գոյություն ունեցող հարաբերությունները՝ հաշվի առնելով տղամարդու յուրաքանչյուր արարք: Այնուհանդերձ, գոյություն ունեն մի քանի ընդհանուր նշաններ, որոնց շնորհիվ հստակ կարող եք հասկանալ, արդյոք տղամարդը սիրահարված է ձեզ, թե ոչ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 420 Ավելացրել է` Victor
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 20 21 » |