Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » մարտ » 27 » tres metros sobre el cielo
16:00
tres metros sobre el cielo
Երեք մետր երկնքից վեր . . . ♡

«Երկնքի մակերևույթից երեք մետր վեր» (իսպ. Tres metros sobre el cielo) իսպանական ֆիլմ է: Ռեժիսորը Ֆերնանդո Գոնսալես Մոլինան է: Ֆիլմն իտալական նույնանուն` «Երեք մետր երկնքից վեր» արտադրության ռիմեյքն է: Գլխավոր դերերում Մարիա Վալվերդեն և Մարիո Կասասն են: Այս տարվա հունիսի 22-ին պլանավորվում է թողարկել ֆիլմի երկրորդ մասը «Ես ուզում եմ քեզ» անվանումով:

Հյուգո Օլիվերեին, կամ ինչպես ինքն է իրեն անվանում` Աչեին, ինչ-որ մեկի նկատմամբ փոքրագույն զայրույթի դեպքում սպառնում է ազատազրկում, որովհետև նրան հարձակման և դաժան ծեծի համար պայմանական ազատ են արձակել: Նրա կյանքն ամբողջության խառնաշփոթ է: Մի անգամ խցանման մեջ նա Բաբի անունով աղջկա է հանդիպում և նրան «տգեղիկ» անվանում: Աղջիկն արհամարհում է նրան: Այստեղ էլ տհաճ միջադեպն ավարտվում է:

Աչեն վերադառնում է իր խելառ կյանքին, որտեղ մոտոցիկլետներ են, մրցավազքեր, աղջիկներ, ոգելից խմիչք ու երիտասարդներին բնորոշ խենթություն: Մի խնջույքի ժամանակ, որտեղ Աչեն իր ընկերների հետ գալիս է առանց հրավերի, նա տեսնում է Բաբիին: Սկսվում է լեզվակռիվ, ինչն էլ ավարտվում է տանտերերի տան ավիրումով: Բաբիի նախկին ընկերը նրան տուն է տանում, սակայն ճանապարհին նրանց վրա են հարձակվում Աչեի ընկերները: Չհաջողված ասպետը փախուստի է դիմում, և Բաբին ստիպված տուն է

վերադառնում Աչեի հետ, ով նրան ծայրահեղ դուր չէր գալիս: Բաբիի ընկերուհին, Կատինան, սկսում է հանդիպել Աչեի լավագույն ընկերոջ հետ: Այսպես Բաբին ավելի ու ավելի հաճախ է ընկնում տհաճ իրավիճակների մեջ: Աչեն նպատակ է դնում սիրահարեցնել Բաբիին, սակայն արդյունքում ինքն է սիրահարվում աղջկան:

Ավելի ուշ պարզվում է, որ Աչեի ապստամբության պատճառն այն էր, որ մայրը լքել եր ընտանիքը, իսկ Աչեն ծեծի էր ենթարկել մոր սիրեկանին: Բաբիի մայրն ամեն կերպ փորձում է հեռու պահել դստերն անարժան տղայից, սակայն երիտասարդների զգացմունքներն օրեցօր մեծանում են: Բաբին որոշում է, որ հենց Աչեն պետք է իր առաջին տղամարդը լինի, և նրանք ռոմանտիկ գիշեր են անցկացնում: Հենց այդ պահին տեղի է ունենում հայտնի երկխոսությունը.

-Ես երջանիկ եմ:

-Ես էլ:

-Ես ավելի շատ:

-Այնքան, որքան այստեղից Բարսելո՞նա:

-Այնքան, որքան այստեղից երկինք:

-Ես ավելի երջանիկ եմ:

-Ինչքա՞ն:

-Երեք մետր երկնքից վեր...
Սակայն էլ ի՞նչ ֆիլմ սիրո մասին, եթե ամեն ինչ պետք է լավ ավարտվի: Իրադարձությունները խելահեղ ընթացք են ստանում: Ամեն ինչ խառն է ու անհասկանալի: Արդյունքում Բաբին որոշում է բաժանվելի Աչեից, քանի որ Աչեի կյանքը լի է զայրույթով, ցավով ու արյամբ, իսկ Բաբին այլևս չի ցանկանում տեսնել այդ ամենը:

Վաղ, թե ուշ գալիս է մի պահ, երբ ձեր ուղիները բաժանվում են: Ամեն մեկն ընտրում է իր ճանապարհը` մտածելով, թե դրանք կրկին կհատվեն: Բայց ժամանակի հետ դրանք ավելի են հեռանում միմյանցից: Սկզբից համարում ես, որ նորմալ է, բան չկա. չէ՞ որ դուք միմյանց համար եք ստեղծված: Սակայն ոչինչ տեղի չի ունենում: Դրա փոխարեն ձմեռ է գալիս: Ու հանկարծ հասկանում ես, որ ամեն ինչ ավարտված է: Իսկապես ավարտված:

Ֆիլմի վերջում լսում ենք Աչեի ձայնը. «Ցավոք, չես կարող վերադարձնել անցյալը. որոշ բաներ կյանքում մի անգամ են լինում: Եվ որքան էլ ջանաս, երբեք կրկին չես ապրի նույն զգացմունքները, էլ երբեք չես բարձրանա երեք մետր երկնքից վեր...»
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 408 | Добавил: Victor | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%