Сайт управляется системой uCoz

           

Главная » Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր

Microsoft-ը նվազեցրեց Surface պլանշետների գները 30%-ով

Microsoft-ը նվազեցրեց Surface պլանշետների գները 30%-ով
Microsoft ընկերությունը հերթական քայլն է անում պլանշետների շուկայում առաջատար դիրքեր գրավելու նպատակով: Surface RT պլանշետի բոլոր մոդելների գները կրճատվել են 30%-ով: Սա անկասկած մնացած ընկերությունների համար գները վերանայելու լուրջ առիթ կհանդիսանա, քանի որ գնային տարբերությունը արդեն դառնում է չափազանց նկատելի: Մասնավորապես Apple ընկերության 4-րդ սերնդի iPad պլանշետի նվազագույն գինը կազմում է 500$, իսկ Surface RT-ի նվազագույն գինն այսուհետև կլինի 349$:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 1126 Ավելացրել է` GEVORG

Rockstar-ը ներկայացրեց GTA V խաղի մասին պատմող 5 րոպեանոց նոր տեսահոլովակ GTAԽաղեր ընտրանի


Rockstar Games ընկերությունը ներկայացրեց GTA V խաղի մասին պատմող 5 րոպեանոց նոր տեսահոլովակ: Խաղը կթողարկվի ս.թ. սեպտեմբերի 17-ին և հասանելի կլինի Playstation ու XBOX խաղային սարքերի համար: Ավելի ուշ երևի կթողարկվի նաև անհատական համակարգիչների համար նախատեսված տարբերակը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 688 Ավելացրել է` GEVORG

Շտապեք օգտվել App Store-ի նվերներից

Շտապեք օգտվել App Store-ի նվերներից
Apple ընկերությունը App Store-ի 5 ամյակի կապակցությամբ որոշել է անակնկալ անել իր օգտատերերին և որոշ վճարովի ծրագրեր դարձրել է անվճար: Այժմ կարող եք անվճար ներբեռնել մի շարք ծրագրեր ու խաղեր, որոնք նախկինում վճարովի էին: App Store-ը բացվել է 2008թ. հուլիսի 10-ին և սկզբնական շրջանում այնտեղ առկա էին ընդամենը 500 հավելվածներ: Այժմ App Store-ում կա ավելի քան 900,000 հավելված: Վերջերս Apple օնլայն խանութից ներբեռնումների թիվը անցավ 50 միլիարդի սահմանը: Հոբելյանական նվերները կարող եք տեսնել App Store-ում տեղադրված համապատասխան բաժնում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 332 Ավելացրել է` GEVORG

Microsoft-ը հերթական գովազդում ցուցադրում է Windows-ով աշխատող պլանշետի առավելությունն iPAD-ի նկատմամբ


Microsoft ընկերությունն իր գովազդներում չի դադարում ծաղրել Apple-ի արտադրանքներին և դրանցից օգտվողներին: Այս անգամ գովազդի մեջ համեմատվում են iPad և Windows 8-ով աշխատող պլանշետը: Microsoft-ը այստեղ փորձում է օգտվել iOS համակարգի նկատամամբ իր հիմնական առավելությունից: Ինչպես գիտեք, Windows 8-ում հնարավոր է էկրանի վրա միանգամից բացել մի քանի ծրագրեր, իսկ iOS -ում այդ ֆունկցիան չկա:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 388 Ավելացրել է` GEVORG

Հին գրքերը մահացու վտանգավոր են

Հին գրքերը մահացու վտանգավոր են
Գրքերը մահացու վտանգի աղբյուր են: Նման եզրահանգման են եկել գիտնականները,- գրում է rosbalt.ru-ն:

Հատկապես վտանգավոր կարող են լինել հին կամ, որ ավելի վատ է, անտիկվար գրքերը: Բացի այն, որ գրքերի փոշին ուժեղ ալերգեն է, գրքերի մեջ նաև գրքային լվերի ու կեղծ կարիճների ձվեր են լինում: Տարիների հետ այդ մակաբույծների թիվն ավելի ու ավելի է շատանում:

Վերջին ժամանակներս գրքային ալերգիայից գրադարանավարների մահվան մի քանի դեպքեր են գրանցվել: Վտանգից զերծ մնալու համար տանը չպետք է պահել 10 տարուց ավելի վաղ լույս տեսած գրքեր ու հրատարակություններ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 477 Ավելացրել է` GEVORG

Կիրառեք Harlem Shake էֆեկտը ցանկացած կայքի վրա

Կիրառեք Harlem Shake էֆեկտը ցանկացած կայքի վրա
Անցած տարի Youtube-ում մեծ հեղաշրջում արեց Gangnam Style տեսահոլովակը, որն այժմ հանդիսանում է Youtube-ում ամենաշատ դիտված տեսահոլովակը: Անկեղծ ասած այդպես էլ չհասկացա այդ երգի ու տեսահոլովակի իմաստը, սակայն մի հետևություն կարելի է անել, որ մեծ լսարան հավաքելու համար բավական է գժական շարժումներ անել տեսախցիկի առջև: Ահա հենց այդ սկզբունքով արդեն այս տարի նոր թափ են հավաքում այսպես կոչված Harlem Shake տեսահոլովակները, որոնցով այժմ ողողված է Youtube-ը: Տեսահոլովակի հերոսները Harlem Shake երաժշտության տակ անում են գժերին բնորոշ շարժումներ ու տեղադրում համացանցում: Այդ վիդեոների բովանդակությունից ու դիտումների քանակից կարելի է վերջնականապես համոզվել, որ երկրի բնակչությունն ամբողջովին խելագարվել է: Եթե այնուամենայնիվ այն երջանիկ անձանցից եք, ովքեր դեռ չեն տեսել ոչ մի Harlem Shake տեսահոլովակ, ապա Youtube-ում որոնեք այդ արտահայտությունը և կհասկանաք ինչի մասին է խոսքը: Պարզվում է կա նաև մի կայք, որը թույլ է տալիս կիրառել Harlem Shake էֆեկտը ցանկացած կայքի վրա: Օրինակ Gev-Studio-ի դեպքում ստացվում է հետևյալ էֆեկտը: Այլ կայքերի վրա էֆեկտը կիրառելու համար այցելեք այստեղ և գրեք կայքի հասցեն: Այնուհետև սեղմեք Shake It կոճակը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 519 Ավելացրել է` GEVORG

Թողարկվեց Windows 7-ի համար նախատեսված Internet Explorer 10-ի վերջնական տարբերակը

Թողարկվեց Windows 7-ի համար նախատեսված Internet Explorer 10-ի վերջնական տարբերակը
Ինչպես գիտեք, ամիսներ առաջ թողարկված Windows 8 օպերացիոն համակարգն իր մեջ ներառում էր Internet Explorer դիտարկչի 10-րդ տարբերակը, որը սակայն հասանելի չէր Windows 7 և մնացած այլ օպերացիոն համակարգերի համար: Դրանից որոշակի ժամանակ անց Microsoft-ը թողարկեց Windows 7-ի համար նախատեսված Internet Explorer 10-ի փորձնական տարբերակը: Եվ ահա այսօր Microsoft-ը վերջապես թողարկեց այդ դիտարկչի վերջնական տարբերակը Windows 7-ի համար: Անկեղծ ասած, ես հիմնականում օգտվում եմ Google Chrome դիտարկչից, սակայն պետք է նշեմ, որ Internet Explorer 10-ը ֆունկցիոնությամբ և արագագործությամբ բավականին տարբերվում է իր նախորդ տարբերակներից և դեռ շարունակում է պայքարել իր հիմնական մրցակիցների դեմ: 


Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 384 Ավելացրել է` GEVORG

Nokia-ի նոր հեռախոսը լիցքավորելուց հետո հնարավոր է օգտագործել 35 օր շարունակ

Nokia-ի նոր հեռախոսը լիցքավորելուց հետո հնարավոր է օգտագործել 35 օր շարունակ
Ժամանակակից սմարթֆոնների հետ մեկտեղ Նոկիա ընկերությունը շարունակում է նաև արտադրել սովորական ու էժան հեռախոսներ: Nokia 105 մոդելի նոր հեռախոսի մարտկոցը մեկ անգամ լիցքավորելուց հետո լիցքը բավականացնում է 12.5 ժամ խոսակցության և 35 օր հանգիստ վիճակի համար: Այս հեռախոսով հնարավոր է կատարել զանգեր, գրել SMS-ներ, լսել ռադիո, խաղալ խաղեր և կատարել մի շարք այլ գործողություններ: Այն արժենալու է ընդամենը £15: Հեռախոսը վաճառքի կհանվի մոտակա ամիսներին:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 427 Ավելացրել է` GEVORG

Ինչպե՞ս ձայնագրել Սկայպի տեսազանգերը



Skype-ը շարունակում է մնալ տեսազանգեր կատարող ամենատարածված ծրագիրը Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ Սկայպի ձայնային խոսակցությունները ձայնագրելուն: Այս անգամ կտեսնենք, թե ինչպես ձայնագրել նաև վիդեզանգերը: Դրա համար կօգտվենք Free Video Call Recorder for Skype ծրագրից, որը ունի ձայնագրման հետևյալ երեք ռեժիմները՝ 1. Ձայնագրել երկկողմանի ձայնային խոսակցությունը: 2. Ձայնագրել միայն զրուցակցի վիդեոխոսակցությունը: 3. Ձայնագրել երկու կողմերի վիդեոխոսակցությունը:



Ինչպես նկարում տեսնում եք, ծրագրից օգտվելն իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում: Անհրաժեշտ է խոսակցության ժամանակ ընտրել առաջարկվող երեք ռեժիմներից որևէ մեկը և սեղմել ձայնագրման կոճակի վրա: Հաշվի առեք նաև, որ առաջին երկու ռեժիմները դեպքում ձայնագրությունը կսկվի միայն այն ժամանակ, երբ զրուցակիցը միացնի իր web տեսախցիկը:


Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 386 Ավելացրել է` GEVORG

ԱԿՆՈՑՆԵՐ

ԱԿՆՈՑՆԵՐ
Շատ կանայք ուշ են դիմում ակնաբույժի, երբ տեսողությունն արդեն վնասվել է և պահանջում է ակնոցներ կրել: Որոշ կանայք տգեղանալու երկյուղից խուսափում են ակնոց կրել: Դա մեծ սխալ է, որից հաճախ տեսողությունը վատանում է: Ձեր դեմքին համապատասխանող նորաձև ակնոցը կարող է նույնիսկ ընդգծել ձեր գեղեցկությունը: Եթե դուք կարճատես եք և անդադար կկոցում եք ու լարված նայում եք առարկաներին, առանց ակնոցի դուք գեղեցիկ չեք երևա:
Լավ տեսք ունենալու և ինքնազգացողությունը պահպանելու համար պետք է ընտրել ձեր դեմքին հարմար շրջանակներ: Քառակուսի դեմքը պահանջում է երկարացնել: Օգտագործեք կլոր շրջանակով ակնոցներ: 
Ուղղանկյուն ձևի դեմքը կարիք ունի լայն շրջանակով ակնոցների: Վերին գիծը պետք է լինի հորիզոնական և բոլորովին ուղիղ, իսկ ներքևինը` կոր` նեղ դեմքին լայն տեսք տալու համար: 
Կլոր դեմքին սազում է թեքված ու վերև բարձրացրած և դրսից անկյուններով բարակ շրջանակ, որպեսզի դեմքը ձվաձև տեսք ունենա: 
Եռանկյունի դեմքը պահանջում է ուղիղ, հոնքերին զուգահեռ գծով շրջանակի օգտագործում այտոսկրերի ուռուցիկությունը փոքրացնելու համար: 
Ներքևի մասը լայն եռանկյունի դեմքը կարիք ունի լայնացնելու վերևի մասը վեր թեքված և դրսից անկյուններով լայն շրջանակներ կրելու միջոցով:
Ձվաձև դեմքը պահանջում է թեթևակի կլորավուն շրջանակներ, որոնք   դուրս չգան աչքերի սահմաններից, այլ միանգամայն ծածկեն դրանք:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 586 Ավելացրել է` GEVORG
« 1 2 3 4 5 6 7 ... 20 21 »
%