Сайт управляется системой uCoz

           

Главная » Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր

ԴՊՐՈՑԱԿԱՆԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՄԵԿ ԱՅԼ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ

ԴՊՐՈՑԱԿԱՆԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՄԵԿ ԱՅԼ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ
Գեղարքունիքի Գավառ քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների միջև ծագած վեճը 
ավարտվել է դժբախտությամբ: 12-րդ դասարանիցի Նարեկը դպրոցում վիճաբանել է 
10-րդ դասարանցի Թորգոմի հետ: Վիճաբանությանը վերաճել է ծեծկռտուքի, ինչից 
հետո Նարեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Թորգոմին: Ըստ 
haynews-ի, Թորգոմին շտապ տեղափոխել են հիվանդանոց, իսկ Նարեկիը այժմ 
փնտրվում է իրավապահ մարմինների կողմից:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 533 Ավելացրել է` GEVORG

Ինչպե՞ս տարբերվել և աճեցնել հետաքրքիր վարդ՝ տարբեր գույներով:

Ինչպե՞ս տարբերվել և աճեցնել հետաքրքիր վարդ՝ տարբեր գույներով:
Երկու հոլանդական ընկերությունները փորձարկումներ էին անցկացրել և հաջողությամբ աճեցրել մի վարդ, որը ներկված է մի քանի գույներով: 

Ավելին, նման վարդ աճեցնելու համար շատ բան պետք չէ: Դա կարող է անել յուրաքանչյուրը և նվիրել այն սիրելիներին:
Մեկնաբանություններ (1) Դիտումներ: 803 Ավելացրել է` GEVORG

Կինը՝ ղեկավարի պաշտոնում

Կինը՝ ղեկավարի պաշտոնում
Կանայք, ովքեր ղեկավարի կարգավիճակ ունեն, չպետք է իրենց թույլ տան բռնապետական արարքներ, լինի դա տանը, թե՝ աշխատավայրում:

Տղամարդիկ վերելքի ճանապարհին բազում դժվարությունների են հանդիպում, բայց ոչ այն աստիճանի, ինչ որ կանայք՝ ելնելով իրենց իգական սեռի առանձնահատկությունից: Դրա համար էլ, երբ կինը ձգտում է հասնել իր ուզածին, նա կարող է ղեկավարել՝ նյարդացնելով մյուսներին: Այդպիսի կինը, երբ հրամաններ է տալիս, հետեւում է դրանց անհապաղ կատարմանը եւ ոչ մի դեպքում հաշվի չի առնում մարդկային գործոնը: Կանանցից շատ քչերն են, որ ձեռք բերելով գործնական ու մասնագիտական հաջողություններ՝ կարողանում են պահպանել իրենց կանացիությունը, ազնվությունն ու բարությունը:
Ի դեպ, այս բոլոր հատկանիշներն այժմ անհրաժեշտ են նրան ավելի, քան երբեւէ, եթե նա ցանկանում է պահպանել իր անձնական երջանկությունը, ընտանեկան հարաբերությունները եւ դիրքը հասարակության մեջ:

Նմանատիպ կինը նախանձ է առաջացնում հատկապես տղամարդ գործընկերների շրջանում: Նա նյարդացնում ու հաշվի չի առնում գործընկերոջ դիրքորոշումը: Նա մոռանում է կանացի խորամանկության ու տակտի մասին եւ փորձում է գործընկերոջ հետ խոսել, ինչպես տղամարդը տղամարդու հետ: Եթե գործնական դաշտում որոշ կանայք հաճախակի հիշեն, որ առաջին հերթին իրենք կին են, ապա տղամարդկանց կողմից գործնականում ավելի քիչ դիմադրության կարժանանան: Մասնագիտական գիտելիքների խորը իմացությունն անգամ չի կարող փոխարինվել կանացիության բացակայությամբ:
Ժամանակ առ ժամանակ, գործնական կյանքում, ղեկավար կանայք ստիպված են լինում վճարել իրենց տղամարդ հաճախորդների փոխարեն: Նման դեպքերում կանայք խուսափում են հրապարակայնորեն ցուցադրել իրենց ֆինանսական պարտավորությունները: Այս ամենն իհարկե վրդովեցնում է տղամարդուն: Ուստի, եթե անգամ ղեկավար կինը նախաճաշում է իրենից ցածր դիրք ունեցող տղամարդու հետ, պետք է թույլ տա նրան գումարի գոնի մի մասը  վճարել:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 486 Ավելացրել է` GEVORG

Հարսի անկրկնելի տեսքը

Հարսի անկրկնելի տեսքը
Դիմահարդարների ու վարսահարդարների կարծիքով, հարսի դիմահարդարումը պետք է ընդգծի նրա բնական գեղեցկությունը, թարմությունը, անմեղությունն ու ռոմանտիկ տեսքը:

Հետեւաբար, դիմահարդարումը պետք է լինի նուրբ ու բնական:
Դրա հետ միասին այն պետք է լինի բավականին արտահայտիչ, որպեսզի նկարահանվելիս հարսը գունատ տեսք չունենա:
Հարսանեկան դիմահարդարումը պետք է համապատասխանի հարսանեկան զգեստին եւ զուգընկերոջ ոճին:  Բացի դրանից, հաշվի պետք է առնել այն հանգամանքը, թե օրվա որ ժամին է տեղի ունենալու հարսանիքը: Եթե տոնակատարությունը պետք է տեղի ունենա օրվա երկրորդ կեսին, ապա անկասկած գեղեցիկ կլինի բաց երանգներով թեթեւ դիմահարդարումը, իսկ եթե` երեկոյան, ապա պետք է ընտրել առավել վառ ու հագեցած գույներ:

Մի մոռացեք, որ հարսանեկան դիմահարդարումը պետք է լինի «պինդ», որպեսզի «դիմակայի» համբույրներին, արցունքներին ու եղանակի մատուցած բազում անակնկալներին: Դրա համար անհրաժեշտ է ձեզ հետ վերցնել կոսմետիկ պարագաներ` դիմափոշի, շրթներկ եւ այլն: Հուսով ենք, որ մեր տված խորհուրդները կօգնեն ձեզ ունենալ անկրկնելի տեսք եւ դառնալ ամենահմայիչ հարսը:

1. Հարսի դեմքը պետք է լույս, հմայք, քնքշություն, հեզություն ու գեղեցկություն արտացոլի: Ոչ ոք չպետք է կասկածի, որ հարսանյաց հանդեսի զարդը հարսն է:
2. Մի հրաժարվեք հարսանեկան ոճաբանների ծառայություններից:  Հենց նրանց մասնագիտական հմտությունների շնորհիվ դուք կունենաք անկրկնելի տեսք ու ձեր գեղեցկությունը բացարձակապես բնական կերեւա:
3. Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել «հարս եւ փեսա» ընդհանուր պատկերին:
4. Ցանկացած մանրուք պետք է հաշվի առնել, ոչ մի ավելորդություն չպետք է լինի:
5. Հիշեք, որ չափից ավելի զարդերի, ժապավենների, ժանյակների ու փայլերի առկայությունը շեղում է մարդկանց ուշադրությունը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 531 Ավելացրել է` GEVORG

ՇԱԿԻՐԱՆ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ

ՇԱԿԻՐԱՆ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
Երգչուհի Շակիրան եւ նրա ընկեր, հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն չեն մեկնաբանում ապագա երեխայի ծնունդը: Այնինչ դա «ակնհայտ է»:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ զույգը գիտի երեխայի սեռը եւ անունը: Ֆուտբոլիստն ու երգչուհին արու զավակ են ունենալու, ում հավանաբար կկոչեն Ulicito: Փոքրիկը լուս աշխարհ կգա հաջորդ տարվա սկզբին, ավելի ճիշտ՝ հունվարին:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 469 Ավելացրել է` GEVORG

16-ամյա հնդիկը լուծել է խնդիրը, որը չէր կարողացել լուծել Նյուտոնը - 28 Мая 2012

16-ամյա հնդիկը լուծել է խնդիրը, որը չէր կարողացել լուծել Նյուտոնը - 28 Мая 2012
Գերմանիայում ծագումով հնդիկ 16-ամյա Շոուրիյա Ռեյուն կարողացել է լուծել այն խնդիրը, որը 350 տարի շարունակ չի կարողացել լուծել մարդկության լավագույն միտքը:Խոսքը մասնիկների դինամիկայի տեսության մասին է:

Ժամանակին անհաջողության էր մատնվել նաեւ հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը:Դպրոցականը որոշել է պարզապես ստուգել իր ունակությունները: «Ինձ պարզապես հետաքրքիր էր: Սկզբում չէի էլ մտածում, թե կարող եմ գտնել լուծումը»,-պատմել է երիտասարդ հանճարը:Շոուրիյայի բացահայտումը թույլ է տալիս գիտնականներին միանգամից մի քանի գիտական հարց լուծել: Մասնավորպես, մասնագետներն արդեն կարող են հաշվարկել պատից գնդակի ճշգրիտ հետագիծը:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 526 Ավելացրել է` GEVORG

Ինչպես անջատել E-mail-ին Мой мир-ից եկող նամակները...

Ինչպես անջատել E-mail-ին Мой мир-ից եկող նամակները...
Մարդկանց մեծ մասը, ովքեր գրանցված են mail.ru կայքում, կան նաև mail.ru-ի Мой Мир-ում և գրեթե ամեն օր մի քանի անգամ նամակներ են ստանում Мой Мир-ից իրենց ընկերների գործունեության մասին: Այդ ֆունկցիան անջատելու համար բացեք Мой Мир-ից ուղարկված որևէ նամակ և նամակի ամենաներքևի հատվածում սեղմեք "Отписаться"

Բացվում է նոր էջ: Անջատեք բոլոր ֆունկցիաները և սեղմեք "Сохранить":
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 444 Ավելացրել է` Victor

Ինչպես փոխել mail.ru-ի թեման

Ինչպես փոխել mail.ru-ի թեման
Արդեն հնարավոր է փոխել mail.ru-ի թեման: Եթե ցանկանում եք փոխել այն, մուտք գործեք mail.ru-ի Ձեր պրոֆիլը:

Սեղմեք Еще և Темы:

Սեղմեք բացված նկարներից որևէ մեկի վրա և Ձեր mail-ի պրոֆիլի թեման կփոխվի:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 485 Ավելացրել է` Victor

Ինչպես անվերադարձ ջնջել facebook-ի պրոֆիլը...

Ինչպես անվերադարձ ջնջել facebook-ի պրոֆիլը...
Եթե ցանկանում եք անվերադարձ ջնջել Ձեր facebook-ի պրոֆիլը, ապա

1. Այցելեք այստեղ

2. Սեղմեք Отправить կամ Submit

3. Գրեք Ձեր գաղտնաբառն ու նկարի կոդը և սեղմեք OK

Ձեր պրոֆիլը կջնջվի մի քանի օրերի ընթացքում:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 655 Ավելացրել է` Victor

Ինչպես Windows 7-ը դարձնել օրիգինալ...

Ինչպես Windows 7-ը դարձնել օրիգինալ...
Windows 7 Wat Remove ծրագրի միջոցով կարելի է Windows 7-ը դարձնել օրիգինալ: Եթե Windows 7-ը օրիգինալ չէ, ապա 30 օր հետո էկրանը սևանում է և անընդհատ բացվում է պատուհան, որը հիշեցնում է Windows 7-ի ոչ օրիգինալ լինելու մասին: Բեռնում ենք Windows 7 Wat Remove ծրագիրը armansoft.do.am կայքից, կամ սեղմում ենք այստեղ:  Ծրագիրը բացելուց հետո հայտնվում է  պատուհան...
          Սեղմում ենք "Remove WAT" և Windows 7-ը դառնում է օրիգինալ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 612 Ավելացրել է` Victor
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 20 21 »
%