Сайт управляется системой uCoz

           

Главная » Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր

Ինչպես ղեկավարել ուրիշի համակարգիչը ինտերնետի միջոցով...

Ինչպես ղեկավարել ուրիշի համակարգիչը ինտերնետի միջոցով...
Ուրիշի համակարգիչը ինտերնետի միջոցով ղեկավարելու համար անհրաժեշտ է ունենալTeamViewer  ծրագիրը, որը կարելի է բեռնել   այս  կայքից:Բեռնելուց հետո պետք է բացել TeamViewer.exe ծրագիրը: 
Այդ ամենը իրականացնելու համար հարկավոր է, որ երկու կողմերն էլ ունենան TeamViewer ծրագիրը և բացեն դա: Նա, ով պետք է մուտք գործի ուրիշի համակարգիչ, պետք է 3 դաշտում գրի ուրիշի 1 դաշտում գրված թվերը և սեղմի "Подключение к удаленной машине", իսկ հետո ուրիշի 2 դաշտում գրված գաղտնաբառը: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ առանց Ձեր համաձայնության ոչ ոք չի կարող մուտք գործել Ձեր համակարգիչ, պարտադիր Ձեր համակարգիչ մուտք գործողը պետք է իր 3 դաշտում գրի Ձեր 1 դաշտում գրված թվերը և հետո գաղտնաբառը: 1 և 2 դաշտում գրված թվերը անընդհատ փոխվում են:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 575 Ավելացրել է` Victor

Windows Uptime AS 2.0

Windows Uptime AS 2.0
Արդեն պատրաստ է Windows Uptime AS ծրագրի 2-րդ տարբերակը: Նոր տարբերակում վերացվել են մի շարք թերություններ և ավելացվել են նոր ֆունկցիաներ: Ծրագիրը արդեն հասանելի է բոլոր Windows օպերացիոն համակարգերի համար: Նոր տարբերակը  ի տարբերություն հնի, կարելի է ջնջել համակարգչից:
Ծրագիրը ցույց է տալիս ծրագրի համակարգչում տեղադրման օրվանից և տվյալ օրվա ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը: Կարելի է նաև դիտել բոլոր օրերի համակարգչի աշխատանքի ժամանակը և համակարգչի աշխատանքի միջին ժամանակը այդ օրերի կտրվածքով:
Limit-ի դիմաց կարելի է գրել տվյալ օրվա համակարգչի աշխատանքի սահմանափակման ժամանակը: Ժամանակը լրանալուն պես ծրագիրը պարբերաբար ազդանշանի միջոցով տեղեկացնում է ժամանակի լրացման մասին և հնարավոր չէ փակել ծրագիրը մինչև համակարգչի անջատելը կամ այդ ժամանակային սահմանափակման երկարացնելը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա այլևս հնարավոր չէ երկարացնել ժամանակային սահմանափակումը և համակարգիչը ժամանակը լրանալուց 10 վայրկյան անց կանջատվի: Ժամանակային սահմանափակման ժամանակը մեկ անգամ փոխելիս այն միշտ մնում է տվյալ ժամանակի վրա և կարիք չկա ամեն անգամ  համակարգիչը միացնելիս փոխել այն: 
Alarm-ի դիմաց գրելով ժամանակը և սեղմելով Active Alarm կոճակը (ակտիվացնելով զարթուցիչը), ծրագիրը համակարգչի ժամանակով տվյալ ժամին և րոպեին պարբերաբար հնչող ազդանշանների միջոցով կտեղեկացնի այդ մասին և ծրագիրը չի փակվի այնքան ժամանակ, մինչև չապաակտիվացվի զարթուցիչը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա համակարգիչը կանջատվի ժամանակի լրանալուց 10 վայրկյան անց: Այս ֆունկցիան ի տարբերություն  համակարգչի աշխատանքի սահմանափակման ֆունկցիայի միշտ ակտիվ չէ, այն պետք է միացնել ինքնուրույն:
Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ Ծրագիրը համակարգչում տեղադրելուց հետո կատարեք Restart և ամեն ինչ պատրաստ է: Բոլոր օրերի ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը իմանալու համար աջ click արեք ծրագրի նշանի վրա և ընտեք usage statistics: Ծրագրի տեղադրման առաջին օրում այդ ցուցակը դատարակ կլինի, իսկ հաջորդ օրերին այդ ցուցակը կավելանա:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 400 Ավելացրել է` Victor

Adobe Photoshop Cs6 Pre Release...

Adobe Photoshop Cs6 Pre Release...
Ծրագրի տորրենտը բեռնելու համար սեղմեք  այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 372 Ավելացրել է` Victor

STDU Viewer...

STDU Viewer...
Ծրագրի օգնությամբ կարելի է բացել DjVu, XPS, JBIG2, FB2, TXT, Comic Book Archive (CBR or CBZ), TCR, FB2, BMP, JPEG, GIF, PNG, WMF, EMF, PSD), PDF և TIFF ֆայլերը: Ծրագիրը անվճար է, թեթև, հարմար օգտագործման համար և կարդում է բազմաթիվ ֆորմատներ:
Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 412 Ավելացրել է` Victor

Skype բջջային հեռախոսի համար...

Skype բջջային հեռախոսի համար...
Բջջային հեռախոսով կարելի է օգտագործել skype-ը: Skype-ը jar ֆորմատով է և այն հնարավոր է օգտագործել սովորական բջջային հեռախոսով, այլ ոչ սմարտֆոնով: Skype-ով կարելի է օգտագործել միայն չաթը և հնարավոր չէ խոսել: Բեռնելու համար սեղմեք  այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 423 Ավելացրել է` Victor

Ինչպես իմանալ տեղեկություններ բջջային հեռախոսի մասին...

Ինչպես իմանալ տեղեկություններ բջջային հեռախոսի մասին...
Ներկայացնում եմ մի ծրագիր, որի օգնությամբ կարելի է իմանալ տեղեկություններ բջջային հեռախոսների մասին: Ծրագիրը չի պահանջում ինտերնետի առկայություն: Ծրագրում առկա են գրեթե բոլոր բջջային հեռախոսների մոդելները և կա բավականին մեծ ինֆորմացիա դրանց մասին:
Ծրագիրը բեռնելու համար սեղմեք   այստեղ:  Ֆայլը torrent է և պետք է բեռնել uTorrent ծրագրի օգնությամբ: Դիտեք  այս  նյութը` ֆայլերը uTorrent ծրագրի օգնությամբ  բեռնել սովորելու համար:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 546 Ավելացրել է` Victor

Ստեղծեք Nokia և Sony Ericsson բջջային հեռախոսների թեմաներ...

Ստեղծեք Nokia և Sony Ericsson բջջային հեռախոսների թեմաներ...
Ծրագրի օգնությամբ կարելի է ստեղծել Nokia և Sony Ericsson բջջային հեռախոսների թեմաներ: Հնարավոր է փոխել մենյուի բոլոր բաժինների նկարները, թեմայի ֆոնը, ավելացնել "заставка", զանգի երաժշտություն...: Թեման ստեղծելիս կարևոր է ճիշտ ընտրել թեմայի չափսերը, այն պետք է համապատասխանի հեռախոսի էկրանի չափսերին:

Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 359 Ավելացրել է` Victor

Bluesoleil...

Bluesoleil...
Bluesoleil ծրագիրը bluetooth-ի հետ աշխատանքի ամենանախընտրելի ծրագրերից մեկն է: Ծրագիրը ունի մի շարք առավելություններ:
Ծրագրի միջոցով կարելի է...

ղեկավարել, փոխել, պատճենել, համակարգիչ տեղափոխել բջջային հեռախոսի կոնտակտները, համակարգչից ուղարկել հաղորդագրություններ, մուտք գործել բջջային հեռախոսի թղթապանակներ (տեսնել բջջային հեռախոսը bluetooth-ի միջոցով, ինչպես USB-ով), մուտք դեպի ինտերնետ բջջային հեռախոսը որպես մոդեմ օգտագործելով, օգտագործել բջջային հեռախոսի տեսախցիկը որպես Web տեսախցիկ, լրացուցիչ ծրագրերի օգնությամբ ղեկավարել համակարգիչը բջջայինով...


Ծրագիրը պետք է բեռնել uTorrent-ի օգնությամբ: Ծրագրի տորրենտը բեռնելու համար սեղմեք   այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 410 Ավելացրել է` Victor

Ինչպես փոխել վիդեոների, աուդիոների և նկարների ֆորմատները...

Ինչպես փոխել վիդեոների, աուդիոների և նկարների ֆորմատները...
Եթե ցանկանում եք փոխել վիդեոների, աուդիոների և նկարների ֆորմատները, ապա Ձեզ անհրաժեշտ է Format Factory ծրագիրը: Օրինակ տեսախցիկներով արված վիդեոների ֆորմատները շատ անգամ հարկ է լինում փոխել` դրանք այլ վայրերում դիտելու կամ DVD սկավառակի վրա ձայնագրելու , Youtube-ից բեռնված վիդեոները Avi դարձնելու համար...


Format Factory ծրագրի միջոցով կարելի փոխել

Վիդեո- MP4/3GP/MPG/AVI/WMV/FLV/SWF
Աուդիո- MP3/WMA/AMR/OGG/AAC/WAV/FLAC
Նկարներ- JPG/BMP/PNG/TIF/ICO/GIF/TGA

Ծրագրի միջոցով կարելի է նաև փոքրացնել դրանց ծավալը, կատարել ձևափոխություններ նկարներում, ավելացնել տեքստեր:

Եթե ցանկանում եք բեռնել ծրագիրը, սեղմեք այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 466 Ավելացրել է` Victor

Ինչպես արագացնել ծրագրի աշխատանքը...

Ինչպես արագացնել ծրագրի աշխատանքը...
Հետևյալ եղանակով կարելի է արագացնել ծրագրի աշխատանքը 2-3 անգամ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ այդ ծրագրի shortcut-ը կամ Ярлык-ը: Կատարենք հետևյալ գործողությունները Google Chrome ծրագրի վրա: Աջ click ենք անում և սեղմում properties կամ свойство: Target-ի կամ Объект-ի դիմացի տողում գտնվող տեքստի մեջ սեղմում եք Space կոճակը և ավելացնում  /prefetch:1: Տեքստից հետո Space-ի սեղմելը խիստ պարտադիր է: 
                      
Google Chrome կաշխատի սովորականից 2-3 անգամ ավելի արագ: Հետևյալ եղանակով կարելի է արագացնել յուրաքանչյուր ծրագրի աշխատանք: 
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 548 Ավելացրել է` Victor
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 20 21 »
%