Сайт управляется системой uCoz

           

Главная » Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր

Facebook-ը սկսել է գովազդ ցուցադրել նորությունների ժապավենում

Facebook սոցիալական կայքը սկսել է գովազդները տեղադրել անմիջապես նորությունների ժապավենի վրա, նոր ծառայությունը կոչվում է Featured stories: Այդօրինակ հայտարարությունների ցուցադրումն անջատել հնարավոր չէ, դրանք կարելի է միայն ջնջել ձեռքով: Օրվա ընթացքում տրվող գովազդային հայտարարությունների թիվը կախված է օգտագործողի՝ նորությունների ժապավենը ստուգելու հաճախությունից:Facebook-ը 2006-2009թթ. տեղադրում էր բաններային գովազդ, իսկ անցած տարվա հունվարից անցել էր գովազդի նոր տեսակի՝ Sponsored stories: Համարյա նույն սխեմայով է գործում Featured stories-ը, սակայն գովազդի այս տեսակը տարբերելն ավելի դժվար է, քանի որ հայտարարությունները տեղադրվում են ոչ թե աջ սյունակում, այլ ընդհանուր նորությունների ժապավենի վրա:


Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 422 Ավելացրել է` GEVORG

Microsoft-ի պլանշետներն ավելի թանկ կարժենան, քան iPad-ը


Intel-ն ու Microsoft-ը հրաժարվում են իջեցնել իրենց պլանշետների գինը: Intel Atom պրոցեսորներով, Windows 8 օպերացիոն  համակարգով  աշխատող սարքերի գինը կտատանվի  $599-$899  դոլարի սահմաններում: Այս մասին գրում է  DigiTimes-ը: Այսպիսի բարձր գինը կապված է սարքերի պատրաստման վրա կատարած ծախսերով: Սակայն շուկայում նման գինը մրցունակ չի լինի և առավել ևս չի կարողանա մրցել  Apple-ի  հետ, որին  է  պատկանում պլանշետային շուկայի մեծ մասը: 
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 385 Ավելացրել է` GEVORG

Microsoft-ի եկամուտը ռեկորդ է գրանցում

                      

Microsoft-ը հայտարարել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների մասին: Ընկերության եկամուտը ռեկորդային է՝ 20,9 մլրդ դոլար: Դա մոտ 5%-ով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը: Գրասենյակային ծրագրերն ու բիզնես փաթեթները Microsoft-ին բերել են մոտ $6,3 մլրդ եկամուտ: Իսկ ժամանցային ծրագրերից, մասնավորապես խաղային համակարգերից ստացված եկամուտը 15 տոկոսով ավելին է՝ $4,2 միլիարդ: Ընդ որում՝ Windows օպերացիոն համակարգն այնքան էլ լավ արդյունքներ չի ցույց տվել. ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ սա կապված է նեթբուքների ցածր պահանջարկով, ինչն իր հերթին պայմանավորված է պլանշետների մեծ պահանջարկով:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 433 Ավելացրել է` GEVORG

Google+-ն արդեն բաց է դեռահասների համար

                                             
Google-ի փոխտնօրեն Բրեդլի Հորովիցը հայտարարել է, որ Google+ սոցցանցում արդեն կարող են գրանցվել նաև 13 տարեկանը լրացած դեռահասները:Նախկինում Google+-ում թույլատրվում էր միայն 18 տարեկանից բարձր օգտագործողների գրանցումը: Սակայն անչափահաս օգտագործողների համար գործում են մի շարք սահմանափակումներ:«Ֆրանս Պրես»-ը գրում է, որ նման օգտատերերին կարող են հաղորդագրություններ ուղարկել միայն նրանց ընկերները, իսկ հրապարակային կարգավիճակներ տեղադրելու դեպքում դեռահասն ավտոմատ կերպով կստանա զգուշացում:Google+ սոցցանցը գործարկվել է կես տարի առաջ ու արդեն ունի մոտ 90 մլն գրանցված օգտագործող:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 412 Ավելացրել է` GEVORG

Ինտերնետից օգտվում է 2.1 մլրդ մարդ

                                 


2011-ի վերջին վեբ լսարանն ամբողջ աշխարհում կազմել է մոտ 2.1 մլրդ, այսինքն՝ համացանցից օգտվել է աշխարհի բնակության մոտ 30%-ը: Նրանցից մոտ 920 մլն-ը Ասիայի բնակիչներ են, 480 մլն-ը՝ Եվրոպայի, 270 մլն-ը՝ Հյուսիսային Ամերիկայի, 216 մլն-ը՝ Լատինական Ամերիկայի, իսկ 120 մլն-ից ավելին՝ Աֆրիկայի: Վեբ-օգտագործողների մոտ 45%-ը մինչև 25 տարեկան երիտասարդներ են:Կայքերի քանակը 2011-ի վերջին հասել է 555 մլն-ի, այն ժամանակ, երբ 2010–ին այս ցուցանիշը 255 մլն էր: Ընդհանուր առմամբ՝ գրանցված է մոտ 3.1 մլրդ էլ փոստ, Ֆեյսբուքի ավելի քան 800 մլն և Twitter-ի 225 միլիոն ըքաունթ:Internet Explorer-ը շարունակում է մնալ ամենատարածված դիտարկիչն աշխարհում՝ զբաղեցնելով շուկայի 39%-ը, նրան հաջորդում են Chrome-ը (28%) և Firefox-ը (25%):Digital Trends-ի տվյալներով մոբայլ ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 5.9 մլրդ-ի:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 398 Ավելացրել է` GEVORG

Facebook-ը մշակում է լուսանկարների դիտման նոր տարբերակ

                                        
TechCrunch-ի հաղորդմամբ - Facebook սոցիալական ցանցը մշակում է լուսանկարների դիտման նոր տարբերակ: Facebook-ի Լուսանկարների դիտարկիչը նման է Google+ սոցիալական ցանցի լուսանկարների դիտարկիչին:Ըստ TechCrunch-ի, այսպես Facebook-ը փորձում է օգտագործողների ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն նկարի, այլև մեկնաբանություններ թողնելու վրա։ Ակնհայտ է, որ այն բոլոր նորամուծությունները, որոնք կատարում է Facebook-ը, շատ վաղ եղել են Google+ սոցիալական ցանցում:Ըստ socialbakers.com վերլուծական-վիճակագրական ծառայության տվյալների՝ Facebook-ն ունի ավելի քան 800 միլիոն ակտիվ օգտագործող, որից 300 000-ը հայաստանյան օգտագործողներն են:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 394 Ավելացրել է` GEVORG

Ինչպես անսահմանափակ քանակությամբ ուղարկել Sms-ներ և Mms-ներ

Այսօր ձեզ կներկայացնեմ մի շատ հետաքրքիր ծրագիր, որով կկարողանաք անվճար Sms-ներ և Mms-ներ ուղարկել արտասահմանում բնակվող ձեր հարազատներին կամ ընկերներին: Ծրագրի օգնությամբ դուք կարող եք անվճար ուղարկել անսահմանափակ քանակությամբ SMS եւ MMS, հետեւյալ ուղղություններով ` Россия, Абхазия, Беларусь, Германия, Грузия, Казахстан, Кыргызстан, Латвия, Молдавия, Таджикистан, Узбекистан, Украина, Чешская Республика, Эстония:
                                                   
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 392 Ավելացրել է` GEVORG

Ինչպես թարմացնել Nod32 անտիվիրուսի բանալիները մի քանի վայրկյանում


Բլոգում մի քանի անգամ անդրադարձել եմ այս անտիվիրուսին ու դրա բանալիներ գտնելուն, սակայն այս մեթոդի շնորհիվ կարող եք թարմացնել բանալիները մկնիկի մեկ սեղմումով: Այլև կարիք չկա ինտերնետում փնտրել բանալիներ ու ձեռքով դրանք տեղադրել անտիվիրուսի մեջ: Անհրաժեշտ է ներբեռնել TNod ծրագիրը և տեղադրել համակարգչի մեջ: Այնուհետև բացեք ծրագիրը և այն ավտոմատ ինտերնետից կգտնի վերջին բանալիները ու կտեղադրի անտիվիրուսի մեջ: Եթե մի քանի շաբաթ անց բանալու ժամկետը սպառվում է, ապա նորից աշխատացրեք TNod ծրագիրը ու վերջ: 

Ուշադրություն.
TNod ծրագիրը համակարգչի մեջ տեղադրելուց որոշ ժամանակ անց անտիվիրուսը ջնջում է այն, այդ պատճառով անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը

1.Բացեք անտիվիրուսը:
2.Ստեղնաշարի վրա սեղմեք F5
3.Մտեք նկարում պատկերված կարգավորման էջ և ավելացրեք TNod ծրագրի հասցեն:



Այս քայլով դուք անտիվիրուսը կարգավորում եք այնպես, որ նա չսկանավորի նշված թղթապանակը և չջնջի TNod-ը: Թղթապանակը հասցեն կախված է օպերացիոն համակարգի կարգավորումներից: Իմ համակարգչի դեպքում այն ունի նկարում նշված տեսքը:

                                                 


ֆայլը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1. Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2. Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3. Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:


Հավանեցի՞ր, տեղեկացրու ընկերներիդ

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 510 Ավելացրել է` GEVORG

Windows 8-ում կհայտվնեն տեսողական գաղտնաբառեր

Windows 8 օպերացիոն համակարգում հնարավոր կլինի օգտագործել լուսանկարները՝ որպես համակարգ մուտք գործելու գաղտնաբառ: Սա հարմար կլինի հատկապես սենսորային էկրան ունեցողներին. օգտագործողից կպահանջվի միայն նկարի վրա հատուկ ձևով սահեցնել մատը՝ սկզբում սեղմել լուսանկարի որևէ հատվածին, այնուհետև շրջանակ գծել, իսկ հետո՝ ուղիղ գիծ: Microsoft-ի բլոգը գրում է, որ տեսողական գաղտնաբառերն ավելի հեշտ է հիշել և ավելի դժվար կոտրել: Ցանկության դեպքում հնարավոր է անցնել տեքստային գաղտնաբառի օգտագործմանը:
 http://armeniannewsportal.blogspot.com
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 436 Ավելացրել է` PATVAKAN

Microsoft-ի նոր զոհը


Ինչպես հիշում եք, Microsoft-ը գնեց Skayp-ը, մի քանի օր անց տարածվեցին լուրեր, որ Microsoft-ը պատրաստվում է գնել Nokia-ն, և ահա հիմա էլ լուրեր են տարածվել, որ Microsoft-ը պատրաստվում է գնել Nivida-ի բաժնետոմսերի 30%-ը:
Վերլուծաբանների կարծիքով հիմա կարևոր է, որ Microsoft-ը գնի Nvida-իբաժնետոմսերի 30%-ը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 439 Ավելացրել է` PATVAKAN
« 1 2 ... 13 14 15 16 17 ... 20 21 »
%