Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և «Օրանժ Արմենիա» ընկերության միջև այսօր ստորագրվեց համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն: Հուշագիրը ստորագրվեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում համագործակցություն ծավալելու նպատակով: ՁԻՀ-ի կողմից հուշագիրը ստորագրեց ՁԻՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյանը, իսկ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից` գլխավոր տնօրեն` Բրունո Դյութուան: Հիշեցնենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ուղղված է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը և տեղեկատվական հասարակության կայացմանը, մասնավորապես` հասարակության լայն խավերի շրջանում համակարգիչների տարածման, ինտերնետ հասանելիության ապահովման և էլեկտրոնային բովանդակության օգտագործման ծավալների մեծացմանը: «Մեր նպատակն է համակարգիչների մատչելիության ապահովումը քաղաքացիների համար, որովհետև այսօր համակարգիչն անհրաժեշտություն է: Դա ոչ միայն տեղեկատվության, ժամանցի միջոց է, այլ, ամենակարևորը, համակարգիչը հանդիսանում է արդյունավետ աշխատանքի միջոց»,- ասաց Տ. Դավթյանը` հավելելով, որ համակարգչի միջոցով կարելի է ավելացնել գիտելիքները, լուծել աշխատանքի խնդիրներ և լայնորեն օգտվել ինտերնետի հնարավորությունից: «Օրանժ Արմենիա»-ն ծրագրի շրջանակներում հանրապետության բոլոր մարզերում գտնվող իր սպասարկման կենտրոններում իրականացնելու է համակարգիչների վաճառք: Բ. Դյութուայի կարծիքով, այս ծրագիրը հնարավորություն է տալիս համակարգիչը հասանելի դարձնել հատկապես հեռավոր տարածքներում. «Մեզ համար այս նախագիծը շատ նման է մեր պետության քաղաքականությանը, որը միտված է եղել քաղաքացիների համար ինտերնետը հասանելի դարձնելուն», - ասաց նա: ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` ծրագիրը լուրջ խթան կհանդիսանա ոչ միայն համակարգիչների տարածման, այլև ինտերնետի զարգացման համար: «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՁԻՀ-ի կողմից` ՀՀ կառավարության, Էկոնոմիկայի նախարարության, Համաշխարհային բանկի և Կենտրոնական բանկի աջակցությամբ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 440 Ավելացրել է` PATVAKAN
Փետրվար 17, 2012 | 05:38 Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանը, ով 2011-ի դեկտեմբերի 17-ին ենթասպա Արմեն Թովմասյանի շղթայի հարվածից «Եղնիկների» զորամասում կորցրել է աչքը, վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցներից է տեղեկացել, որ այլեւս աչքի տեսողությունը չի վերականգնվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Ավետիսյանի մայրը` Աննա Հակոբյանը եւ ավելացրեց, որ դրանից հետո Նարեկն ավելի ինքնամփոփ է դարձել: Նրա խոսքով, Նարեկի առողջական վիճակը բավարար է, դեռեւս վերջնական չեն տեղադրել աչքի վերջին «պրոտեզը»: Ըստ Նարեկի մոր, վերջերս դատախազության քննիչներն այցելել են որդուն եւ տեղեկացրել, որ գործերը հանձնել են դատարան, սակայն դեռ տեղյակ չեն, թե երբ է նշանակված դատական նիստը: Նարեկի բանակի ազատման գրքույկն էլ դեռ չեն տվել, այն կտան քրեական գործի ավարտից հետո: 18-ամյա Նարեկն ավարտել է Սուրբ Թերեզայի բժշկական քոլեջը, սակայն ներկա դրությամբ, ոչ տանից դուրս գալու ցանկություն ունի, ոչ էլ առաջիկա պլանների մասին է ուզում խոսել: «Ներկա պահին ինքն է ու իր համակարգիչը»,- ավելացրեց Նարեկ Ավետիսյանի մայրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊՆ քննչական ծառայությունը խստացրել է Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանի դեմ առաջադրված մեղադրանքը: Թովմասյանը, ով շղթայով հարվածել եւ վնասել էր ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքը, սկզբնապես մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածություն կամ խմբակային շահերից ելնելով եւ եթե դրանք էական վնաս են պատճառել), սակայն հունվարի 23-ին մեղադրանքը լրացվել է Քր.օր.-ի 12 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ): Եթե առաջին հոդվածով ենթասպային սպառնում է 2-ից 5 տարի ազատազրկում, ապա խստացված մեղադրանքով` 3-ից 7 տարի ազատազրկում: Հիշեցենք, որ Հելսինկյան ասոցիացիայից NEWS.am-ին փոխանցել էին, որ դիրքերից իջնելիս ենթասպա Արմեն Թովմասյանը, ով ճաշարանի աշխատակից է, ցանկացել է Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանին վերակարգ կանգնեցնել, սակայն Նարեկը հրաժարվել է: Ի պատասխան Արմեն Թովմասյանը հետեւից մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել էր զինվորի աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց` կանխավ զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերեւից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին: Այնուհետ Նարեկին տեղափոխել են Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, որտեղ էլ հեռացվել է շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աջ աչքը: Այսինքն` վիրահատության արդյունքում ընդամենը աչքի արտաքին տեսքն են վերականգնել, իսկ տեսողությունը չի կարող վերականգնվել: Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում, իսկ ենթասպային ձերբակալել էին դեկտեմբերի 17-ին եւ մեղադրանք էին առաջադրել: Նարեկի հայրը` Անդրանիկ Ավետիսյանը ավելի վաղ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով ձերբակալման փաստին, ասել էր. «4 օր անցավ նոր ձերբակալեցին: Հալալ լինի իրենց: Եթե մեկին մի հատ սիլլա տանք մեզ 10 րոպե հետո կալանքի կվերցնեն»: Անդրանիկ Ավետիսյանը նկատել էր, որ դեռ չգիտի` Արմեն Թովմասյանի թիկունքում մարդիկ կա՞ն, թե՞ ոչ, բայց պայքարելու է այնքան, մինչեւ նա իր արժանի պատիժը կրի:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 496 Ավելացրել է` PATVAKAN
Լեռնային Ղարաբաղի հանրապետության ի հայտ գալուց ի վեր՝ Ադրբեջանում հորինել են սարսափազդու, հակազդող մի միջոց՝ Սև ցուցակ:Ճ Այս ցուցակում ադրբեջանցիները մեծ բավականությամբ ընդգրկում են այն բոլոր օտարազգի պաշտոնյաներին, արվեստագետներին կամ պարզապես անհատներին, որոնք այս կամ այն առիթով այցելել են Արցախ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ցուցակն արագ տեմպերով համալրվում է, իսկ ցուցակում ընդգրկված անձինք բացարձակապես չեն արձագանքում Ադրբեջանի զառանցանքներին:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 498 Ավելացրել է` PATVAKAN
Եվրատեսիլ 2011-ի Հայաստանի մասնակից Էմմին, մի քանի այլ երկրների մասնակիցների հետ բողոքարկում է Եվրատեսիլ 2011-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքը:
Բողոքարկողները նշում են, որ կիսաեզրափակիչ համերգի հեռարձակումը պատշաճ չի կազմակերպվել եւ շատ եվրոպական քաղաքների հեռուստադիտողներ հնարավորություն չեն ունեցել նորմալ հետեւել հեռարձակմանն ու քվեարկել: Բողոքարկման արդյունքը պարզ կլինի առաջիկա ժամերին:
Երեկ մայիսի 12-ին «Եվրատեսիլ 2011»-ի երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ ունեցան 19 երկիր ներկայացնող մասնակիցներ։ Հանդես եկան Ավստրիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Շվեդիայի, Կիպրոսի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Իսրայելի, Սլովենիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Բելառուսի, Լատվիայի, Դանիայի, Իռլանդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչները։
Ժյուրիի ու քվեարկության ընտրության արդյունքում եզրափակիչ փուլ անցավ 10 երկրի մասնակից։ Մայիսի 14-ին երզրափակիչ փուլում հանդես գալու հնարավորություն ընձեռվեց Բոսնիա և Հերցեգովինայի, Ռումինիայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Դանիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Սլովենիայի ու Շվեդիայի ներկայացուցիչներին։
Նրանք կմրցեն առաջին կիսաեզրափակիչ փուլի հաղթողների ու 5 հիմնադիր-կազմակերպիչ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։
Հայաստանը հնարավորություն չուներ քվեարկել երկրորդ կիսաեզրափակիչում։ Հայաստանցիները հնարավորություն կունենան քվեարկել միայն եզրափակիչ փուլին։
Նշենք նաեւ, որ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006թ.-ից: Այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: Նույն դիրքում էր նաեւ Հայկոն` 2007-ին: 2008-ին Սիրուշոն գրավեց 4-րդ հորիզոնականը, 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները` 10-րդ հորիզոնականը, իսկ 2010-ին Եվա Ռիվասը` 7-րդ հորիզոնականը: Իսկ այս տարի Էմմին կիսաեզրափակիչ փուլն չանցավ:
Այս տարի «Եվրատեսիլ-2010»-ին մասնակցում էր 45 երկիր։ Կիսաեզրափակիչ փուլում հանդես կգան արդեն 25 երկիր ներկայացնող մասնակիցներ։
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 464 Ավելացրել է` GEVORG
«Աննաե հեռուստասերիալի դերասանուհի Անի Երանյանն նոյեմբերի 23-ին դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կիբեռհանցագործությունների դեմ բաժինե,- գրում է news.am-ը:
«Աննաե հեռուստանովելի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը ասել է, որ հայտնաբերվել է տվյալ տեսագրության լիամետրաժ տարբերակը, նաեւ տվյալներ, որ այն համացանցում առաջին անգամ տեղադրվել է մոտ երկու տարի առաջ, այնինչ այդ ժամանակ Անին ընդամենը 16 տարեկան էր: «Այդ տեսագրությունն ամբողջությամբ հերքում է Անիի մասնակցությունը, որովհետեւ տեսագրության մեջ պատկերված է մոտ 30 տարեկան, 20-30 սանտիմետրով ավելի բարձրահասակ ռուս կին: Օրիգինալի մեջ չկա Անի Երանյանի երգը, այլ զուտ ռուսերեն խոսակցություն` վերաբերող այդ ակտինե,- նշեց Ռուբեն Շահինյանը: Վերջինիս խոսքով, տեսագրությունն իրեն են փոխանցել պատահաբար, երբ գտնվել է Ռադիոտան իր աշխատասենյակում: Բոլոր նյութերն արդեն փոխանցվել են ոստիկանությանը:
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ նախօրեին տեղեկություն էին տարածել, թե համացանցում պոռնկագրական բնույթի տեսահոլովակ է հայտնվել, որում պատկերված է «Աննաե հեռուստասերիալի հերոսուհին:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 490 Ավելացրել է` GEVORG
NDR հեռուստաընկերությունըհրապարակել է «Եվրատեսիլ2011» մրցույթի պաշտոնականձեւավորումը: Այս տարի շոուն անցնելուէ Feel your heart beat (Լսիր սրտիդբաբախյունը) կարգախոսով: Շոուիվիզուալ ձեւավորումը մշակել էլոնդոնյան Turquoise ընկերությունը: Շոուի թեման նվիրված է հույզերին, որոնք կարող էառաջացնել երաժշտությունը, եւ դա մրցույթի տարբերակիչյուրահատկությունն է` էնտուզիազմ, սրտի բաբախում,ուրախություն, սեր եւ կիրք: Այդ էմոցիաները չունեն սահման,չունեն նաեւ լեզվական արգելք: Մրցույթի թեման էլ խոսում էայն մասին, որ յուրքանչյուր երգ ունի իր բնորոշ անհատականռիթմը:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2011»-ին ՀայաստանըԳերմանիայում կներկայացնի երգչուհի Էմմին: Հայտնի է, որ Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու առաջինկիսաեզրափակչում` մայիսի 10-ին։ Առաջինկիսաեզրափակիչի ժամանակ ելույթ են ունենալու նաեւԱլբանիան, Ադրբեջանը, Ֆինլանդիան, Խորվաթիան,Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Նորվեգիան,Իսլանդիան, Լեհաստանը, Լիտվան, Ռուսաստանը, Մալթան,Սերբիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Սան-Մարինոն,Թուրքիան:Էմիի ելույթի համարը կորոշվի մարտի 10-ին՝պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանժամանակ: Նշենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆքաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու է 43պետություն:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 416 Ավելացրել է` GEVORG
1.Յոթի հետ կապված Դավիթ Անհաղթը ասել է՝որ 6 եվ 8 ամսական ծնված երեխաները չեն ապրում, իսկ 7 ամսականները ապրում են:7ամսական հասակում են երեխաները ատամ հանում,իսկ 7 տարեկանում նոր ատամ են փոխում:
2.Բոլորս էլ գիտենք որ աշխարհի հրաշալիքները 7-ն են՝ՔԵՈՓՍԻ ԲՈՒՐԳ,ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ՓԱՐՈՍ,ՀՌՈԴՈՏՈՍԻ ԿՈԹՈՂԸ,ՄԱՎԶՈԼԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ,ԱՐՏԵՄԻԴԱՅԻ ՏԱՃԱՐԸ,ՇԱՄԻՐԱՄԻ ԿԱԽՈՎԻ ԱՅԳԻՆԵՐԸ,ԶԵՎՍԻ ԱՐՁԱՆԸ: 3.Ըստ Ավետարանի գոյություն ունի 7 մեղքեր՝դրանք են՝ագահություն,ալարկոտություն,կատաղություն,հպարտություն,կիրք,նախանձ,շատակերություն: 4.Անգամ երգ-երաժշտության մեջ նոտաները 7-ն են՝դո,րե,մի,ֆա,սո,լյա,սի: 5.Անգամ շաբաթվա օրերն են 7-ը,իսկ ըստ արեվմտյան ժողովուրդների 7-րդ օրը՝կիրակին համարվում է Արեգակի օր,,,,,Ըստ հին օրացույցի շաբաթվա օրերը վերջացել է շաբաթո-ով վորը հենց 7-րդ օրն էր: 6.Արեգակնային համակարգում 7-րդ մոլորակը Սատուրն է,որը ըստ հռոմեական դիցաբանության երկրագործության, բերքատվության, առատության դիցն էր: 7.Աշխարհի ամենահնագույն քաղաքներից մեկը՝Իտալիան կառուցված է 7 բլուրների վրա: 8.Մարդու աչքի սպեկտրների գույները նորից 7-ն են :Մարդ տեսնում է 7 գույն: 9.Նաեվ ծիածանի գույներն են 7-ը: 10.Ըստ գիտնականների 7-ը ուրախ է,պայծառ երբեմն տխուր:Նրա վատ կողմը այն է որ ուրիշներին շատ է վստահում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 648 Ավելացրել է` PATVAKAN
1.Հասուն մարդու ուղեղը կշռում է մոտ 4.5 կիլոգրամ: 2.Կոլիբրի թռչունը 1 վայրկյանում թևերը թափահարում է 100 անգամ: (աշխարհի ամենափոքր թռչունը): 3.Ցուլը տեսնում է շրջապատը սև ու սպիտակ, իսկ կարմիրի վրա հարձակվելու պատճառը այն է, որ կտորը մետաքսից է և հենց շող է արձակվում ցուլը հասնում է հենց դրա վրա, այլ ոչ թե կարմի կտորի: 4.Մարդու սիրտը ամբողջ կյանքում մղում է 2 միլիոն լիտր արյուն: 5.Մարդու հոգին միջինը կշռում է 0.2 կիլոգրամ: 6.Օրական մարդը կորցնում է 30-120 մազ: 7.Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա: 8.Կատուները հանում են մոն 100 տեսակի ձայն,իսկ շները միայն 10: 9.Երբ մարդը փռշտում է, մանր մասնիկները նրա քթից դուրս են թռչում 160 կմ/ժ արագությամբ: 10.Կովին կարող եք ստիպել բարձրանալ աստիճաններով, բայց չեք կարող ստիպել ինջել: 11.Իսկ դուք գիտեք, որ մկրատը հորինել է Լեոնարդո Դա Վինչին: 12.Ամբողջ կյանքի ընթացքում մարդը խմում է 35 տոննա ջուր:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 441 Ավելացրել է` PATVAKAN
Բացեք այս կայքը և «Enter IMEI»-դաշտում գրեք ձեր հեռախոսի «IMEI» կոդը, որը կարող եք իմանալ հեռախոսով *#06# հավաքելուց հետո: «Security Code»-ում գրեք կողքի թվեր և սեղմեք «Calculator» կոճակը: Կայքը ձեզ կտա NCK կոդ, որը հեռախոսի մեջ ներմուծելու համար հավաքեք *983*8284# և բացված պատուհանում գրեք NCK կոդը, սեղմեք OK:Հեռախոսը անջատել-միացնելուց հետո ձեր հեռախոսը ապակոդավորված կլինի և կարող եք ցանկացած SIM քարտով օգտագործել
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 558 Ավելացրել է` PATVAKAN
Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ) և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը հայտարարել են Երևակայության գավաթ 2012 մրցույթի «Ծրագրավորում» կատեգորիայի հայաստանյան ընտրական փուլի՝ Երևակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթի մեկնարկը: «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» Հիմնադրամից տեղեկացնում են, հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2012-ի համաշխարհային եզրափակչին: Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակելու նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք ուղղված կլինեն գլոբալ խնդիրների լուծմանը: Մրցույթի այս տարվա թեման է «Պատկերացրու աշխարհ, որտեղ տեխնոլոգիաներն օգնում են լուծել աշխարհի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները»՝ նվիրված ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման 8 նպատակներին: Մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի: 2011թ հայաստանյան ընտրական փուլում հաղթած X-teach թիմը մասնակցել է Նյու-Յորքում տեղի ունեցած եզրափակչին: Թեև մրցույթը նախատեսված է ուսանողների համար, սակայն իբրև գաղափարի հեղինակ և թիմի համակարգող (մենտոր) կարող է հանդես գալ 16 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ մասնագիտությունից: Այս տարի մրցույթի անցկացման կարգը փոփոխվել է. կազմակերպիչներն այն անցկացնելու են երկու փուլով և ավելի շատ ժամանակ են հատկացնելու թիմերի հետ աշխատանքին և խորհրդատվությանը: Մի շարք տեղեկատվական հանդիպումներ են նախատեսված հայաստանյան առաջատար ԲՈՒՀ-երում և կրթական հաստատություններում, ինչպես նաև խորհրդատվական հանդիպումներ՝ դիմում-հայտ ներկայացրած թիմերի հետ: Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկատվության համար անհրաժեշտ է այցելել www.imaginecup.am կայք մինչև 2012թ փետրվարի 24-ը: Երևակայության գավաթը Մայքրոսոֆթի ամենավառ ուսանողական միջոցառումն է, որին արդեն իսկ մասնակցել են 358.000 ուսանողներ աշխարհի 183 երկրներից:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 504 Ավելացրել է` PATVAKAN
« 1 2 ... 14 15 16 17 18 ... 20 21 » |