Anonymous խմբի հակերները հայտարարել են, որ իրենց հաջողվել է դադարեցնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կայքի աշխատանքը: Այս մասին հաղորդագրությունը տարածվել է այս գիշեր միկրոբլոգերում:
Մասնավորապես, Anonymous@YoungAnonNews բլոգում արված գրառման մեջ նշվում է, որ կայքում հայտնվել է «CIA Tango down». Այս արտահայտությունը օգտագործվում է ԱՄՆ հատուկ ծառայության կողմից, եթե թշնամին վնասազերծված է լինում:
Պարզվել է, որ cia.gov իսկապես չի աշխատում, բայց դեպքի առիթով պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն տրվել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի խմբավորումը իր վրա էր վերցրել նաև ԱՄՆ արդարադատության պետդեպարտամենտի և Հետախուզության Դաշնային Բյուրոյի կայքերի կոտրումը: Այդ ժամանակը առիթը Megaupload ծրագրի փակումն էր: Ինչը կարող էր դառնալ այս հարձակման պատճառը, դեռ հայտնի չէ:
Մեկնաբանություններ (1) Դիտումներ: 466 Ավելացրել է` PATVAKAN
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանութունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ինչպես տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի ընդունած որոշումը` ցեղասպանութունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, կրկին անգամ ապացուցեց ֆրանսիական ժողովրդի և պետության պատրաստակամությունը պաշտպանելու համամարդկային արժեքները, «որոշում` ինչը կարևորագույն քայլ է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործում»: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունն ու քրեականացնելով ցեղասպանության ցանկացած հերքում Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը, ըստ էության, ամբողջ աշխարհին հայտարարեց, որ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ընթացքում նա հավատարիմ է համամարդկային արժեքներին, բարոյականության նորմերին և արդարությանը: Այն, որ որոշումն ընդունվել է Ֆրանսիայի 2 պալատներում, որտեղ մեծամասնություն են քաղաքական տարբեր ուժեր, ապացուցում է, որ սա ֆրանսիական ժողովրդի կամքի արտահայտությունն է: Մենք համոզված ենք, որ այս կարևորագույն քայլը Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մակարդակով ճանաչման գործում խթանելու է ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: ՕԵԿ-ի հարյուր-հազարավոր անդամներն ու համակիրները, հայ ժողովրդի, համոզված ենք բարի կամք արտահայտող աշխարհի տարբեր ժողովուրդների հետ միասին, կշարունակեն պայքարել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ աշխարհում ցեղասպանությունների` որպես անմարդկային երևույթների կանխարգելման ուղղությամբ»:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 414 Ավելացրել է` PATVAKAN
Փետրվարի 12-ին կյանքից հեռացած Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ օրը` փետրվարի 17-ին, նրա հայրենիքում` Նյու-Ջերսի նահանգում:
Առաջիկա ժամերին Հյուսթոնի մարմինը կտեղափոխեն հայրենի Նյուարք քաղաք:
«ՌԻԱ-Նովոստի»-ի հաղորդմամբ, աստղի հարազատները ցանկություն են հայտնել հրաժեշտի արարողությունն անցկացնել Prudential Center մարզահամալիրում, որը նախատեսված է 18 հազար հանդիսատեսի համար:
Հիշեցնենք, Ուիթնի Հյուսթոնը մահացել է լույս կիրակի գիշերը Beverly Hilton հյուրանոցի իր համարում: Դեռևս վերջնական վարկած, թե ինչն է հանդիսացել երգչուհու մահվան պատճառը հրապարակված չէ: Նա ընդամենը 48 տարեկան էր:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 436 Ավելացրել է` PATVAKAN
Շվեյցարական քաղաքը դուրս է մղել Տոկիոյին`աշխարհի ամենաթանկ քաղաքների ցուցակի առաջին հորիզոնականից: Այդ վարկանիշային ցուցակը կազմվել է «Economist Intelligence Unit» գործակալության փորձագետների կողմից:
Փորձագետները շվեյցարական և ավստրալական քաղաքների հայտնվելը առաջին տասնյակում կապում են ճգնաժամի ժամանակ նրանց ազգային արժույթների ուժեղացման հետ:
Մոսկվան այդ ցուցակում գրավել է 42-րդ տեղը: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 474 Ավելացրել է` PATVAKAN
Իսրայելի Շֆարամ քաղաքում մեկ տարեկան երեխան հաղթել է պղնձօձին՝ կծելով նրա գլուխը: Դա հայտնաբերել է երեխայի մայրը՝ Իմադա Գադիրան, երբ կաթը ձեռքին մտել է նրա սենյակ: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, երեխան չի վնասվել, քանի որ պղնձօձերը վտանգավոր չեն մարդու համար, սակայն նրան հետազոտության համար տեղափոխել են Հայֆայի հիվանդանոց: Մեկամյա Իմադի պապը պատմել է, որ երեխան արթնացել է վաղ առավոտյան, իջել ծնողների անկողնուց և գնացել մանկասենյակ: Այստեղ նա տեսել է 35 սանտիմետրանոց օձ, սակայն չի վախեցել և, ամենայն հավանականությամբ, կարծել է, թե ծնողներն իրեն նոր խաղալիք են նվիրել: Նա վերցրել է օձը և կծել գլուխը: Երբ մայրը Իմադի բերանից հանել է օձի կտրված գլուխը, նա նույնիսկ լաց է եղել: Դեպքի վայր ժամանած հմուտ օձորս Էլի Կոենը խոստովանել է, որ սա իր պրակտիկայում առաջին դեպքն է: Կոենի խոսքերով՝ պղնձօձի թույնը վտանգավոր չէ, չնայած խայթած մասը կարող է որոշ ժամանակ ցավել: Նա նշել է, որ օձի այս տեսակները սովորաբար խեղդում են իրենց զոհին։ Բարեբախտաբար, այս դեպքում այն չափերով փոքր է եղել, այլապես երեխայի բախտը կարող էր չբերել:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 459 Ավելացրել է` PATVAKAN
Ոստիկանությունը ձերբակալել է հայտնի ռեփեր Snoop Dogg-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: 40-ամյա ռեփերը ձերբակալվել է հանգստյան օրերին Տեխասում: Սահմանային ծառայությունները զննում են իրականացրել ռեփերի շրջագայությունների ավտոբուսում և զգացել են մարիխուանայի հոտը: Ոստիկանները ավտոբուսի սրահում հայտնաբերել են ոչ մեծ քանակությամբ թմրանյութ: Սնուփը ընդունել է, որ մարիխուանան իրեն է պատկանում: Նրան ուղեկցել են ոստիկանատուն, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել թմրանյութ պահելու համար, ապա ազատ արձակվել: Այս գործով դատավարությունը նշանակվել է հունվարի 20-ին: Նշեմ, որ ռեփերը առաջին անգամ չէ, որ ձերբակալվում է թմրանյութ պահելու համար:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 406 Ավելացրել է` GEVORG
Յուրաքանչյուր էլեկտրոնային փոստի սերվեր ունի ուղարկվող ֆայլերի ծավալների որոշակի սահմանափակումներ: Օրինակ եթե օգտագործում եք Gmail, ապա չեք կարող ուղարկել 25 մեգաբայթից մեծ ծավալով ֆայլ: Մեծ ծավալով ֆայլեր ուղարկելու դեպքում կարող եք օգտվել WizDrop կայքից: Այն թույլ է տալիս էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել մինչև 100 մեգաբայթ ծավալի ֆայլ:
1.Գրեք Ձեր էլ. փոստի հասցեն
2.Ընտրեք ուղարկվող ֆայլը: Գրեք նամակի վերնագիրը ու հաղորդագրությունը (պարտադիր տվյալներ չեն)
3.Գրեք ստացողի էլեկտրոնային փոստի հասցեն: Լրացրեք պաշտպանիչ կոդը
4. Սեղմեք Drop` նամակը ուղարկելու համար:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 529 Ավելացրել է` GEVORG
Եթե շատ ժամանակ եք անցկացնում Youtube կայքում, ապա կարող եք օգտվել YouTube Slam ծառայությունից: Դրա միջոցով օգտագործողներին հնարավորություն է տրվում քվեարկել առաջադրված հոլովակներից որևէ մեկի համար։ Իրար հետ մրցակցող վիդեոները դասակարգված են ըստ կատեգորիաների: Քվեարկելով որևէ հոլովակի համար՝ օգտագործողները վաստակում են միավորներ։ Այսինքն Slam-ի միջոցով մրցում են ոչ միայն հոլովակները, այլև օգտագործողները: Հարցման արդյունքում հաղթող ճանաճվող տեսահոլովակը հավելյալ միավորներ է շնորհում օգտագործողներին։ Այս միավորների շնորհիվ ձևավորվում է օգտագործողների վարկանիշային աղյուսակը: Եթե ցուցադրվող տեսահոլովակներից ոչ մեկը չեք հավանում, ապա կարող եք սեղմել skip կոճակը և անցնել տեսնել տեսահոլովակների հաջթորդ զույգը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 429 Ավելացրել է` GEVORG
Picnik.com կայքը իրենից ներկայացնում է լուսանկարներ մշակող օնլայն գործիք: Այդ կայքի միջոցով հնարավոր է լուսանկարների վրա կիրառել բազմաթիվ գեղեցիկ ու հետաքրքիր էֆեկտներ: 2010 թվականի մարտին Google ընկերությունը գնեց Picnik.com կայքը և կատարեց մի շարք փոփոխություններ: Եվ ահա Google ընկերությունը տեղեկացնում է, որ ամեն լավ բան օրերից մի օր իր տրամաբանական ավարտն է ունենում: Նրանք որոշել են փակել Picnik.com կայքը ս.թ. ապրիլի 19-ին: Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաև, որ այժմ դրա փոխարեն կարող ենք օգտագործել Google+ սոցիալական կայքում տեղադրված լուսանկարների մշակման գործիքից:
Picnik.com կայքը ուներ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ծառայություններ: Այն օգտագործողները, ովքեր գումարներ են վճարել և օգտվում են վճարովի ծառայություններից, ապա Google ընկերությունը խոստանում է ամբողջությամբ վերադարձնել գումարները: Google-ը նաև շնորհակալություն է հայտնում կայքի հավատարիմ այցելուներին և որպես նվեր հայտարարում է, որ կայքի բոլոր վճարովի ծառայությունները մինչև կայքի փակման օրը կլինեն անվճար:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 383 Ավելացրել է` GEVORG
Հարգելի ընթերցողներ, վերջերս հնչում են տարբեր կարծիքներ Circle.am-ի մասին, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ այս կայքին: Circle.am-ը հայկական վեբ կայքերի վիճակագրական հանգույց է, որի ծառայություններից օգտվում են համարյա բոլոր հայկական կայքերը: Հանգույցը գործում է ավելի քան 10 տարի և տվյալ պահի դրությամբ այնտեղ գրանցված են 2393 հայկական կայքեր: Արմբլոգը բացելուց հետո այն գրանցեցի Circle.am-ում: Անկեղծ ասած, սկզբնական շրջանում կասկածում էի այդ կայքի կողմից տրամադրվող տվյալների ճշտության վրա և շատերի նման կարծում էի, որ Circle.am-ը գումարի դիմաց առաջ է տանում որոշ կայքեր: Ես այն ժամանակ նամակ գրեցի կայքի հիմնադիր Ավետիս Ավագյանին և խնդրեցի ինձ ասել, թե արդյոք ճիշտ են ներկայացվող տվյալները: Պարոն Ավագյանը ինձ պատասխանեց, որ ամեն ինչ ճիշտ է և խորհուրդ տվեց գրել այնպիսի գրառումներ, որոնք կհետաքրքրեն բլոգի այցելուներին: Այդ օրվանից որոշեցի ինքս ստուգել և որոշեցի փորձել հասնել ինձանից առաջ գտնվող կայքերին: Եվ ահա մի քանի ամիս անց ես հասա ցանկալի արդյունքի:
Արմբլոգը տվյալ պահի դրությամբ Circle-ի մարդիկ, բլոգներ և անձնական բաժնում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և օրական գրանցվում է ավելի քան 15.000 այցելություն: Սակայն ևս մեկ հետաքրքիր փաստ նշեմ, որից կարելի է ենթադրել, որ Circle-ի առաջին հորիզոնականներում գտնվող կայքերի վիճակագրական տվյալները ճիշտ են: Արմբլոգը Circle հանգույցում գրանցված 2000-ից ավել կայքերի մեջ տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է 6-ից 20-րդհորիզոնականները: Իսկ ըստ circle.am-ի օգոստոս ամսվա զեկույցի, զուտ Հայաստանյան այցելություններով Արմբլոգը բոլոր հայկական կայքերի մեջ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Սա կարծում եմ ոչ միայն վատ թիվ չի բլոգի համար, այլ չափազանց լավ թիվ է: Ես իհարկե գումարներ չեմ առաջարկել կամ առավել ևս տվել Circle.am-ին, բայց իմ կայքը զբաղեցնում է բարձր հորիզոնականներ: Վերը նշված փաստերի հիման վրա հաստատ համոզված եմ, որ circle.am-ը ներկայացնում է ճիշտ տվյալներ:
Վերջերս նորից մի քանի հարցեր գրեցի Ավետիս Ավագյանին և ներկայացնում եմ դրանց պատասխանները:
1. Պարոն Ավագյան, Circle.am-ի ստեղծման օրվանից ստացե՞լ եք այցելություններ վաճառելու կամ կայքեր արհեստական առաջ տանելու առաջարկներ:
Եթե չեմ սխալվում երկու անգամ ստացել եմ գումարի դիմաց վիճակագրական տվյալներ կեղծելու առաջարկներ և երկու անգամ էլ առաջարկ եմ ստացել թույլ տալ (աչք փակել) "նակրուտկայի" վրա։ Կարծում եմ սա քիչ է և հույսով եմ, որ այս քիչ լինելը այն պատճառով է, որ գրեթե բոլորը գիտեն, որ դա հնարավոր չի։ Առաջարկողներին ես առաջարկում եմ, որ երբեք նման թեմայով ինձ չդիմեն, հակառակ դեպքում խայտառակ եմ անելու ամբողջ Արմնեթով: Առաջարկողները նախընտրում են այլևս չդիմել ինձ այդ հարցով :)
2. Ինչու՞ են circle.am-ի կողմից ներկայացվող տվյալները որոշ չափով տարբերվում արտասահմանյան նմանատիպ համակարգերի տվյալներից (օր. liveInternet կամ Google Analytics)
Եթե դուք կամայական ձևով ընտրեք վեբ վիճակագրություն տրամադրող մի քանի ընկերություն և սկսեք ձեր կայքի համար օգտվել նրանց ծառայություններից, ապա կնկատեք, որ նրանց տրամադրած տվյալները չեն համընկնում։ Այս երևույթը կարող է ունենալ մի շարք պատճառներ։ Ամենահիմնականն այն է, թե ինչպես են տրված սահմանումները, և ինչպես են կատարվում հաշվարկները։ Օրինակ, «դիտում»-ի՝ վերը տրված սահմանումը, որն ուժի մեջ է Circle.Am-ի համար, չի գործում Google Analytics-ում։ Google Analytics-ը չունի դիտումների նվազագույն տևողություն։ Սա նշանակում է, որ եթե դուք «կարդում» եք րոպեում 30 էջ (1 էջ ամեն 2 վայրկյանում), ապա Google Analytics-ը հենց այդպես էլ կհաշվի։ Մինչդեռ Circle.Am-ը կհաշվի սրա կեսը (1 էջ ամեն 4 վայրկյանում)։ Մեկ ուրիշ օրինակ է «այցելում»-ը։ Այս դեպքում սահմանումը և հաշվարկման մեթոդը Circle.Am-ի և Google Analytics-ի համար նույնն են, բայց կա մեկ տարբերություն. եթե այցելուն փակի իր բրաուզերը և նորից այն բացի ձեր վեբ-էջում, ապա Google Analytics-ը կհաշվի սա որպես ևս մեկ այցելում՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ էր անցել նախորդ այցելումից։ Circle.Am-ը պահպանում է 30 րոպեի նվազագույն տևողություն՝ անկախ նրանից, թե բրաուզերը փակվել–բացվել է, թե ոչ։ Նմանատիպ տարբերությունները կարող են առաջացնել տարբեր տվյալներ, որոնք մատուցվում են վեբ վիճակագրություն տրամադրող տարբեր ընկերությունների կողմից։
3. Խնդրում եմ ասեք, թե ինչ են իրենցից ներկայացնում այցելումները (visits), դիտումները (pageviews) և հոսթերը (hosts)
Երբ այցելուն գալիս է մի վեբ-էջ, որտեղ տեղադրված է Circle.Am-ի թրեքինգ կոդը, ապա հատուկ HTTP հրահանգ է ուղարկվում Circle.Am։ Այս հրահանգը պարունակում է տարատեսակ օգտակար ինֆորմացիա՝ ինչպես օրինակ՝ այցելուի IP հասցեն, նրա մոնիտորի կետայնությունը, գույների խորությունը, այցելուին տվյալ էջ «հղած» կայքը, JavaScript–ի տարբերակը և այլն։ Այս հրահանգը հետազոտվում է Circle.Am–ի կողմից, և եթե այն օրինական է ճանաչվում, ապա գրանցվում է որպես դիտում և/կամ այցելում և/կամ հոսթ։
Հրահանգը գրանցվում է որպես հոսթ, եթե այցելուի IP հասցեն եզակի է վերջին 6 ժամվա ընթացքում։ Եթե այցելուն օգտվում է «պրոքսիից», ապա այցելուի և տվյալ «պրոքսիի» IP հասցեները գրանցվում են համատեղ։ Երբ այցելուն տվյալ վեբկայք այցելում է առաջին անգամ, ապա նրա առաջին այցելումը գրանցվում է որպես այդպիսին։ Եթե այս այցելուն 30 րոպեից ավելի ակտիվ չէ տվյալ կայքում, իսկ այնուհետև կրկին որևէ էջ է նայում այդ կայքում, ապա այդ գործողությունը հաշվարկվում է որպես նոր այցելում։ Եթե այցելուն ձեր կայքը լքում է, սակայն վերադառնում է 30 րոպեի ընթացքում, այդ դեպքում նոր այցելություն չի գրանցվում։
HTTP հրահանգը գրանցվում է որպես դիտում այն դեպքում, երբ այցելուն դիտում է ձեր կայքի էջերը։ Գոյություն ունի դիտումների նվազագույն տևողություն՝ 4 վայրկյան։ Որոշ հետազոտություներ ցույց են տալիս, որ այս ժամանակահատվածն անհրաժեշտ է էջը բեռնելու, դրա պարունակությունը կարդալու և նույն կայքի մեկ այլ էջ տեղափոխվելու համար։
Հ.Գ. Իսկ վերջում ցանկանում եմ հիշեցնել ժողովրդական հայտնի խոսքը՝ «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է խակ է»:
Հավանեցի՞ր, տեղեկացրու ընկերներիդ`
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 426 Ավելացրել է` GEVORG
« 1 2 ... 15 16 17 18 19 20 21 » |