Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » ապրիլ » 4 » Թուրք եղբայրները հայ աղջկան դրդել են ինքնասպանության
22:39
Թուրք եղբայրները հայ աղջկան դրդել են ինքնասպանության
Օրհանը, խաղալով աղջկա զգացմունքների հետ 
վերջինիս հետ սեռական հարաբերություն է ունենցել, ապա աղջկան գաղտնի մերկ լուսանկարում: Օրհանը աղջկա լուսանկարները փոխանցել է իր եղբորը` Բարըշին, որից հետո էլ վերջինս  շանտաժի է ենթարկել Նարինեին, օգտագործելով այդ լուսանկարները: Նա սպառնացել է, որ եթե Նարինեն իր հետ սեռական հարաբերություն չունենա և իրեն խոշոր չափի գումար չտա, ապա այդ նկարները կտեղադրի համացանցում: Սպառնացել է նաև այդ լուսանկարները տալ Նարիների ավագ եղբորը` Ժորային:
Շանտաժի այս ծրագրին աջակցել է նաև Բարըշի եղբայրը` Օրհանը:

Ըստ աղբյուրի` այն բանից հետո, երբ Նարինեն հրաժարվել է կատարել Բարըշի պահանջը, այդ նկարներն, այնուամենայնիվ ցույց են տվել Նարինեի եղբորը` ժորային: Որից հետո ժորան վերադարձել է տուն ու ծեծի ենթարկել քրոջը: Նարինեն բացատրել է եղբորը, որ խաբվել է Օրհանի կողմից և թուրք եղբայրների նենգ ծրագրի զոհն է դարձել:
Սակայն, քանի որ հայաստանցի այս ընտանիքը փախստականի կարգավիճակում է Թուրքիայում, չեն կարողացել դիմել ոստիկանություն և բողոք ներկայացրել թուրք եղբայրների դեմ: Եղբայրների սպառնալիքները շարունակվել են նաև հետագա օրերին: Եվ մի օր Նարինեն, չկարողանալով գտնել թուրք եղբայրների պահանջած գումարը, թույն է խմում և վերջ տալիս կյանքին:
Ներկայումս Նարինե Մկրտչյանի ինքնասպանության գործով Ստամբուլի դատախազության կողմից հետաքննություն է սկսել
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 420 | Добавил: GEVORG | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%