Հայաստանից աշխատանք գտնելու նպատակով 4 տարի առաջ Թուրքիա մեկնած 21ամյա Նարինե Մկրտչյանը շանտաժի զոհ դառնալով ինքնասպանություն է գործել: Այս մասին գրում է թուրքական «Միլիյեթ» (Milliyet) օրաթերթը:
Ն. Մկրտչյանն աշխատել է Ստամբուլի արծաթի արհեստանոցներից մեկում և ապրել խորթ հոր և եղբոր հետ: Թուրքիա մեկնելուց կարճ ժամանակ անց նա սիրահարվել է իրենց հետ նույն թաղամասում ապրող Օրհան անունով մի թուրքի: