Сайт управляется системой uCoz

           

Главная » 2013 » դեկտեմբեր » 13 » Սերը կորցնելուց հետո գալիս է...........
17:28
Սերը կորցնելուց հետո գալիս է...........
Չգիտեմ արդյո՞ք ես տխուր եմ առանց քեզ, թե՞ ոչ: Չնայած ներսումս դատարկություն է, բայց և չկա այն ջղայնությունը, որ առաջ ունեի: Երբ դու կայիր իմ կողքին, թեկուզ մտովի, թեկուզ բաժանված ու կռվով էին մեր օրերն անցնում, թեկուզ ես դադարել էի քո մասին մտածել որպես իմ կեսի, սակայն իմ բոլոր դժվարությունների ու տխրությունների ժամանակ միայն քեզ էի ատում, քեզ վրա էի բարկանում, քեզ էի մեղադրում, կարծես այդ ամենի մեղավորը միայն դու էիր.. Իսկ հիմա...Այժմ, թեկուզ տխուր եմ ու մենակ, բայց քեզ էլ չեմ մեղադրում, քանի որ ամեն ինչ արդեն վերջացել է: ես չեմ ափսոսում ոչնչի համար: Թեկուզ հաճախ ու շատ հաճախ քո պատճառով ցավ եմ զգացել ,արտասվել եմ ու տառապել, սակայն նաև ժպտացել եմ ու ծիծաղել: Ես սիրել եմ քեզ, կամ էլ նվիրել եմ քեզ այն սերը, որն արարել եմ իմ երևակայությամբ, ինչպես բոլորը, որ ստեղծում են մի սեր, առանց մարմանավորման մի անտեսանելի զանգված, օդի պես թափանցիկ մի անոթ, որը քո անձին եմ տվել ու փորձել եմ ձեր դեմքերը համադրել, քանի որ այդպիսինն է սերը. նա դեմք չունի, բայց ունի բնավորություն, ունի սիրտ ու արյուն, նրան միայն անձ է անհրաժեշտ, դեմք ու դիմագիծ: Նա կարող է համաընկնել ցանակցած արտաքինի հետ, յուրաքանչյուր անձ իրենը համարել, եթե նրա բնավորությունը իրենի հետ կհարմարացի, իրենը կանի... Ավաղ քո դեպքում նրանք իրար հետ լեզու չգտան. նա ընդունեց քո կերպարը, նա վերցրեց քո անձը, իրենը համարեց քո երեսը, բայց չկարողացավ հարմարվել քո բնավորության հետ: Ներիր
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 598 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%