Չգիտեմ արդյո՞ք ես տխուր եմ առանց քեզ, թե՞ ոչ: Չնայած ներսումս դատարկություն է, բայց և չկա այն ջղայնությունը, որ առաջ ունեի: Երբ դու կայիր իմ կողքին, թեկուզ մտովի, թեկուզ բաժանված ու կռվով էին մեր օրերն անցնում, թեկուզ ես դադարել էի քո մասին մտածել որպես իմ կեսի, սակայն իմ բոլոր դժվարությունների ու տխրությունների ժամանակ միայն քեզ էի ատում, քո վրա էի բարկանում, քեզ էի մեղադրում, կարծես այդ ամենի մեղավորը միայն դու էիր.. Իսկ հիմա...