Сайт управляется системой uCoz

           

Главная » 2014 » ապրիլ » 4 » Ալբերտո Մորավիա «Արհամարհանք»
15:43
Ալբերտո Մորավիա «Արհամարհանք»

Արհամարհանքը գնում է մարդու հետևից, որտեղ էլ ուզում է նա թաքնված լինի, քանի որ նա արդեն մտել է մարդու հոգու մեջ և մարդու հետ էլ լինում է ամենուրեք:



► Որքան ավելի մեծ է երջանկությունը, այնքան ավելի քիչ է դա նկատելի:



► Ես նման էի այն մարդուն, որը տեսնելով վերին աստիճանի հաճելի ու տպավորիչ մի երազ, քնից արթնանում է, բայց դեռ երկար ժամանակ շարունակում է երանությամբ վայելել այդ երազի առաջացրած զգացումները:



► Խորհրդածությունները լինում են կամ գործողությունից առաջ, կամ նրանից հետո: Այն, ինչը մեզ ղեկավարում է գործողության ընթացքում դրանք խեհերն են, որոնք արդեն անցել են և, մոռացվելով, մեր հոգում դարձել են լոկ կիրք:



► Ուժեղ զգացմունքները լավ են նրանով, որ իրենք իրենց առանց մեր կամքի և գիտակցության, անցնում են գործողության:



► Ես երբեք այնքան մոտիկ չեմ եղել բանականությունս կորցնելու վիճակին, որքան այն ժամանակ էի, երբ մի կողմից նողկանքով էի լցված իրականության հանդեպ, իսկ մյուս կողմից կարոտով` դեպի զգայապատրանքը:



► Եվ ինչպես նա, ով հանկարծ նկատում է, որ ինքը անդունդի եզրին է կախվել, ես ցավագին մի թախիծ զգացի, երբ մտածեցի, որ մեր մոտիկությունը առանց պատճառի դարձավ օտարություն, անէություն և բաժանում…



► Կինը միշտ էլ կարող է պատրվակ գտնել` մերժելու համար…



► Մեր զգացմունքների կատարյալ և խոր ներդաշնակությունը ուղեկցվում էր այն մթագնությամբ կամ, եթե կուզեք, բանականության այն լռությամբ, որի պայմաններիում դադարում է ամեն մի դատողություն, և սիրած մարդու գործողություններն ու բնավորությունը գնահատելիս ենթարկվում ես միայն սիրո ձայնին: Մի խոսքով ինձ թվում էր, թե ՆԱ ոչ մի թերություն չունի, և, կարծում եմ, որ այդ նույն ձևով էլ ՆԱ էր ինձ պատկերացնում: Կամ, գուցե, ես նրա թերություններն էի տեսնում, իսկ նա` իմը, բայց սիոր հատարած ինչ որ հրաշագործ հերպարանափոխության շնորհիվ այդ թերությունները մեր երկուսին էլ թվում էին ոչ միայն ներելի, այլև սիրելի, կարծես դրանք ոչ թե թերություններ էին, այլ առաքինություններ, թեև արտասովոր բնույթի



► Միտքը, որքան էլ ուզում է տրամաբանական թվա, խաբում է մեզ ավելի հաճախ, քան անորոշ ու աղոտ զգացումը…



► Ինչպիսի տղամարդ էլ ուզում է լինի, միշտ էլ գտնվում է մի կին, որը նրան գնահատում է և սիրում, ու հատկապես սխալ է, երբ դատում ես ուրիշների զգացմունքների մասին ելնելով քո իսկ չափանիշներից…



► Սերը օժտված է մի մեծ հատկությամբ. նա ոչ միայն գիտե հուսալ, այլև մոռանալ…



► Ես պարզ զգում էի, որ հակառակ իմ կամքին` սկսել եմ նախանձել նրանց, ովքեր հեռու են կանգնած այդպիսի հոգսերից, ովքեր հարուստ են և արտոնյալ:



► Կյանքում միշտ հեշտությամբ է մոռացվում այն, ինչը մարդ չի ուզում հիշել…



► Մարդու մեջ ինչքան շատ է լինում կասկածը, այնքան ավելի հաճույքով է նա ձեռքը գցում մտքի կեղծ տրամաբանական փաստարկին, հույս ունենալով բանականության օգնությամբ պարզել այն, ինչը պղտորում ու մթագնում է զգացմուքը…



► Ուզում եք իմանալ, որն է հաջողության գաղտնիքը… Կանգնել կյանքի հերթում և սպասել մինչև ժամանակը հասնի, ճիշտ այնպես, ինչպես կայարանի տոմսարկղի առաջ են հերթ կանգնում…և մեր հերթը ամպայման կգա, եթե համբերությամբ սպասում ենք և ոչ թե մի հերթից վազում մյուսը…Այո, հերթը անպայման նաև մեզ կհասնի, և տոմսեր վաճառողը յուրաքանչյուրիս կտա իր պահանջած տոմսը…Ինքնըստինքյան հասկանալի է, ըստ մեր արժանեքների…



► Ըստ երևույթին, ինձ մոտ այն պատրանքն էր, թե ժամանակի ընթացքում ամեն ինչ ինքն իրեն կլուծվի` առանց իմ կողմից որևէ ջանք գործադրելու: Իսկապես էլ ժամանակի ընթացքում ամեն ինչ լուծվեց, բայց ոչ այնպես, ինչպես ինքս կուզեի:



► Ինձ թվում էր, թե անում եմ այն, ինչ բոլորն են անում. սիրում եմ նրան և նա էլ սիրում է ինձ, և այդ սերը ինձ թվում էր շատ բնական, նորմալ, այնպիսի մի սովորական բան, որն իրենից առանձին արժեք չի ներկայացնում, կարծես դա օդի նման մի բան է, որը մենք շնչում ենք, որից այնքան շատ կա մեր շուրջը և որը մեզ համար թանկ է դառնում միայն այն ժամանակ, երբ այլևս չի բավարարում, և մենք սկսում ենք շնչահեղձ լինել նրա բացակայությունից…



► Ամեն ինչի հիմքում փողն է ընկած. փողից է կախված և այն, ինչ անում ենք, և այն հանգամանքը, թե ինչ ենք մեզանից ներկայացնում, ինչ ենք ուզում դառնալ, փողից է կախված և մեր աշխատանքը, մեր լավագույն ձգտումները, փողն է նույնիսկ մեզ համար սիրելի մարդկանց հետ ունեցած մեր հարաբերությունների հիմքում:



► Կարելի է երևակայությամբ պատկերացնել անհամար տհաճ հեռանկարներ և հանոզված լինել, որ իրականում հենց այդպես էլ նրանք կկատարվեն: Սակայն երբ մեր այդ ենթադրությունները կամ, ավելի լավ է ասենք, մեր համոզվածությունը հաստատվում է, դա մենք այնքան անսպասելի ենք համարում և ընդունում ցավագին, որ թվում է, թե այդպիսի բան մեր մտքով երբեք չէր անցել:

Փաստորեն ես վաղուց գիտեի, որ Էմիլիան այլևս ինձ չի սիրում: Բայց երբ ես այդ լսեցի նրա բերանից, թվաց թե արյունը երակներիս մեջ կանգ առավ:



► ՆԱ էլ ինձ չի սիրում, Նա այլևս երբեք ինձ չի սիրի… այս միտքը այնպիսի մի խոր, գրեթե ֆիզիկական ցավ պատճառեց, որ նույնիսկ դեմքս ծամածռեցի…



► Սխալ է, երբ դատում ես ուրիշների զգացմունքների մասին, ելնելով քո չափանիշներից:



► Սակայն մարդը միշտ հույսով է ապրում, նույնիսկ այն ժամանակ, երբ համոզված է, որ այլևս հուսալու ոչինչ չկա…



► Ճշմարտությունը, ինչպիսին էլ ուզում է այն լինի, այժմ ինձ թվում էր անսահմանորեն ավելի ընդունելի, քան կեղծիքի և իմ հանդեպ տածած կարեկցանքի այս անորոշ և ստորացուցիչ դրությունը:



► Ես նկատել եմ, որ մարդու մեջ ինչքան ավելի շատ է լինում կասկածը, այնքան ավելի հաճույքով է նա ձեռքը գցում մտքի կեղծ տրամաբանական փաստարկին, հույս ունենալով բանականության օգնությամբ պարզել այն, ինչը պղտորում ու մթագնում է զգացմունքը:



► Երբեմն կարելի է լինել անսահման հավատարիմ և, այնուամենայնիվ, չսիրել… Դեռ ավելին, որոշ դեպքերում հավատրմությունը ինքնասիրության վրեժի փոխհատուցման մի ձև է… Հավատարմություն, և ոչ թե սեր…



► – Ես արհամարհում եմ քեզ… ահա թե որն է քո հանդեպ ունեցած իմ զգացմունքը, և ահա այն պատճառը, որի հետևանքով ես այլևս քեզ չեմ սիրում… ես արհամարհում եմ քեզ և քո ամեն մի շփումից զզվանք եմ զգում… ահա թե որն է ճշմարտությունը… ես քեզ արհամարհում եմ… նողկում եմ քեզնից…



► Ժամանակակից աշխարհn այնպես է կառուցված, որ ոչ ոք չի կարող անել այն, ինչ կուզենար, ընդհակառակը, պետք է անի այն, ինչ ուրիշներն են ուզում…



► Անկախ այն բանից, թե որքան է սիրում կինը իր ամուսնուն, ցանկացած սխալը՝ նույնիսկ ամենաչնչինը, կարող է պատճառ հանդիսանալ, որ իր ամուսնու հանդեպ տածած սերը վերափոխվի արհամարհանքի:



► Միշտ չէ, որ անմեղությունը կարողանում է համոզիչ լինել:

Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 4780 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%