Сайт управляется системой uCoz

           

Главная » 2014 » ապրիլ » 04

Ալբերտո Մորավիա «Արհամարհանք»

Ալբերտո Մորավիա «Արհամարհանք»

Սխալ է, երբ դատում ես ուրիշների զգացմունքների մասին, ելնելով քո չափանիշներից:

► Ամեն ինչի հիմքում փողն է ընկած. փողից է կախված և այն, ինչ անում ենք, և այն հանգամանքը, թե ինչ ենք մեզանից ներկայացնում, ինչ ենք ուզում դառնալ, փողից է կախված և մեր աշխատանքը, մեր լավագույն ձգտումները, փողն է նույնիսկ մեզ համար սիրելի մարդկանց հետ ունեցած մեր հարաբերությունների հիմքում:

► Կարելի է երևակայությամբ պատկերացնել անհամար տհաճ հեռանկարներ և հանոզված լինել, որ իրականում հենց այդպես էլ նրանք կկատարվեն: Սակայն երբ մեր այդ ենթադրությունները կամ, ավելի լավ է ասենք, մեր համոզվածությունը հաստատվում է, դա մենք այնքան անսպասելի ենք համարում և ընդունում ցավագին, որ թվում է, թե այդպիսի բան մեր մտքով երբեք չէր անցել:

Փաստորեն ես վաղուց գիտեի, որ Էմիլիան այլևս ինձ չի սիրում: Բայց երբ ես այդ լսեցի նրա բերանից, թվաց թե արյունը երակներիս մեջ կանգ առավ:

► Անկախ այն բանից, թե որքան է սիրում կինը իր ամուսնուն, ցանկացած սխալը՝ նույնիսկ ամենաչնչինը, կարող է պատճառ հանդիսանալ, որ իր ամուսնու հանդեպ տածած սերը վերափոխվի արհամարհանքի:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 4915 Ավելացրել է` BABY
%