- Դեռատի աղջիկները հաճախ իրենց համար ազնիվ, հրապուրիչ պատկերներ են ստեղծում, ամբողջապես իդեալական պատկերներ, հնարում ցնորական գաղափարներ` տղամարդկանց, զգացմունքների, հասարակության մասին, հետո, նրանք անմեղորեն մի որևէ նկարագիր օժտում են այն կատարելություններով, որ իրենք երազել են և վստահում նրան. իրենց ընտրած տղամարդու մեջ նրանք սիրում են այդ երևակայական արարածին։ Բայց, հետագայում, երբ արդեն ուշ է լինում դժբախտությունից խույս տալը, այդ խաբուսիկ երևույթը, որ նրանք գեղազարդել էին, իրենց առաջին կուռքը, վերջապես վերափոխվում է սոսկալի մի կմախքի։
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 3657 Ավելացրել է` BABY
|