Главная » Статьи » Բանաստեղծություններ

В разделе материалов: 57
Показано материалов: 1-10
Страницы: 1 2 3 4 5 6 »

Մենք հանդիպեցինք…
Եվ ին~չ կատարվեց, հասկացա±ր արդյոք.
Կարծես թե կյանքը հանկարծ լվացվեց`
Անվերջ խաղալուց կեղտի մեջ կորած մանուկի նման։
Օդը, որ կարծես գորշ մշուշով էր կեղևակալված,
Կեղևաթափվեց`
Տեսքով անձրևի,
Ձյան կերպարանքով,
Եվ… օդի համը զգացինք կրկին.
Այնպես է համե~ղ-առարկայացա´ծ…
Որ… չե±ս կամենում ուտե´լ պարզապես…

Մենք հանդիպեցինք…
Եվ ին~չ կատարվեց, արդյոք հասկացա±ր.
Հարազատության ա´յն զգացումին,
Որ կյանքն էր ջոկ-ջոկ երկուսիս տվել,
Քնքշանք խառնըվեց կրկնակի´ չափով,
Որից ստացվեց մի… սե~ր անվախճան.
Ինչպես անվախճան ջուրն է ստացվում,
Երբ ջրածինն է կրկնակի չափով մարսում թթվածին…

Մենք հանդիպեցինք…
Եվ– ահավասիկ այսպե´ս– տապալվեց
Բանաստեղծության պարիսպը խարխուլ.
Գիտությունները սիրով լուծվեցին աչքերում քո թաց,
Ոտներդ իրենց դրոշմը դրին պատմության դեմքին,
Շարժումը ձեռքիդ օդի ձևերը քանդեց ու սարքեց`
Հարստացնելով երկրաչափությունն ա´յն օրենքներով,
Որ սպասում են իրենց երջանիկ հետազոտողին…

Մենք հանդիպեցինք…
Եվ խոր քուն մտան «բայց»-երը բոլոր,
Որ խնդությունը զարթնելով հանկարծ`
Ընդոստ վե~ր ցատկի
Եվ պտտահողմի ահարկո´ւ տեսքով
Աշխատի մի կերպ շաղափել-ծակել
Բոլո~ր շերտերը կարծըր երկնքի,
Եվ երկրի վրա, շաղափված անցքից,
Գլխիվայր կախվի խենթ ուրախության ցայտուն շատրվա~ն,
Որին բացվել կա´ և… չկա´ փակվել…

Մենք հանդիպեցինք…
Եվ հանդիպեցինք
Շատ սովորակա~ն-հասարա~կ ձևով,
Որ հրաշքները իրե´նք էլ դառնան
Շատ սովորակա~ն-հասարա~կ բաներ…[/size]
Պարույր Սեւակ | Просмотров: 436 | Добавил: BABY | Дата: 09.04.2014 | Комментарии (0)

Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը
Հանդիպեցին որպես երկու ուղևոր`
Կյանքի ինչ-որ սակավամարդ կածանում
Եվ ճարահատ, պիտի քայլեն միասին
Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը։

Ու երբ հոգնած, մենք պառկում ենք, որ ննջենք,
Մինչև անգամ երբ պառկում ենք կողք կողքի,
Ինչպես հայոց հեքիաթներում` մեր միջև
Լուռ դրվում է հեքիաթական թրի պես
Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը...
Պարույր Սեւակ | Просмотров: 621 | Author: $IMAGE1$ | Добавил: BABY | Дата: 01.10.2013 | Комментарии (0)

Թե տխրում եմ կյանքում՝ քեզ համար է միայն,
Քո կարոտից են դեռ կոպերն իմ թրթըռում,
Դու՝ երեկվա՜ իմ սեր, դու հեռավո՜ր իմ այն,
Որ գալիս ես հաճախ, ճերմակ թղթին թառում:

Քո թանկ անվան համար դեռ շրթներս են դողում,
Ու շրշյունը շորիդ հետևում է դեռ ինձ,
Եվ իմ ասվա՜ծ-չասվա՜ծ յուրաքանչյուր տողում
Մի ալիք է մնում քո տաք շշուկներից:

Բախտի նման՝ հեռվից դու իշխում ես վրաս,
Բախտի նման՝ գտած ու զուր ձեռքից գցած,
Գուցե արդեն գտած ուրիշ բախտ ու երազ,
Ուրիշի հետ գուցե նույնիսկ երջանկացած…

Ու տխրում եմ եթե՝ քեզ համա՞ր չէ միթե:
Ախ, թե ծամո՜վ-համո՜վ նույն աղջիկը մնար,
Որ խելքահան ժպտալ, բայց և շիկնել գիտեր,
Որ աղջի՛կ էր այնպես, այնպես կի՛ն չէր, բնա՜վ:

Այն աղջիկը մնար, որ ինձ երգեր տվեց,
Եվ նույն առո՛ւն մնար, և նույն գարո՛ւնն անբիծ,
Երբ մեր հանդիպումը այնքա՜ն երկար տևեց,
Որ հորդ անձրև տեղաց գարնանային ամպից:

Տեղաց վարար անձրև, երկինքն ասես փլվեց,-
Դու հիշո՞ւմ ես արդյոք, իմ հեռավո՛ր, իմ լա՛վ,-
Հանկարծ, մեր աչքի դեմ, առուն… խելագարվեց՝
Առուն կորցրեց իրեն – հին ափերից ելավ:

…Առուն խելագարվեց՝ ափից ելավ առուն -
Ուրի՜շ ափեր գտավ քո հունն իրեն համար…
Թե քար տխրությունն է իմ աչքերին թառում,
Թե թախծում եմ հաճախ՝ միայն դրա՜ համար:
Պարույր Սեւակ | Просмотров: 589 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Կրկին անձրևն է տեղում գիշերային մայթերին,
Քնա՜ծ, խաղա՜ղ քաղաքի տանիքներին երազկոտ։
Եվ արթնանում է կրկին մի հին երազ մտերիմ,-
Ու ես մեր գյուղն եմ ընկնում սովորական հրաշքով։

Այնտեղ ննջում է հիմա տարափի տակ այս վարար
Մի կավաշեն, հողհատակ ու հարդածածկ լուռ խրճիթ։
Հանգել է լույսը լամպի, իջել գիշերը խավար,
Քնել է մայրն իմ պառավ՝ կրողը մեր տան խղճի։

…Ես մի երազ ունեի պատանության օրերում,
Երբ արթնացել էր հոգիս սիրո նորեկ հովերից.
Այդ հողաշեն ծածկի տակ, հարսանեկան շորերում
Տեսնել նրա՛ն, ում համար ես կանցնեի ծովերի՜ց,

Տեսնել նրա՛ն, ում համար շուռ կտայի ես սարե՜ր…
Ա՛խ, ի՞նչ ծովեր, ի՞նչ սարեր,- միայն ասում են այդպես…
Տեսնել նրա՛ն, ում համար, փեշըս լցրած խիճքարեր՝
Ես մեր այգու ծառերին տանջում էի պարզապես.

Ամեն նետված քարիս հետ թե մի խնձոր չընկներ ցած,
Ուրեմն իզո՜ւր,- վա՛տ նշան,- ես չեմ հասնի մուրազիս…
Խնձորն ընկներ թե չընկներ՝ ցնծագին կամ դառնացած,
Քարերն էի ես թողնում ու հետևում երազիս.
-Կապրենք մեկտեղ, բախտավ...
Պարույր Սեւակ | Просмотров: 553 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Ո՞ւր ես՝ չկաս,
Չէ՞ որ կայիր…
Ա՜խ, թե մեկ էլ
Մի օր գայիր
Ու ժպտայի՜ր
Առաջվա պես,
Առաջվա պես,
Հավատայի՜ր…
Պարույր Սեւակ | Просмотров: 504 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Անծանոթ եմ քեզ, բայց գիտեմ վաղո՜ւց…

Այդ քե՛զ համար են ազգերը կռվել՝
Այդ քե՛զ համար է Տրոյան վառվել։
Այդ դո՛ւ լույս տվիր կույր Հոմերոսին,
Սֆինքսի գաղտնիքը ժպտալով առար,
Ու մարաթոնյան վազքի հերոսին
Այդ դո՛ւ, թերևըս, թևերիդ տարար։
Քե՛զ համար ընկավ մեր չքնաղ Արան։
Նորից քե՛զ համար
Մի այրող ամառ
Մեր Արտավազդին գերության տարան…

Հին ծանոթներ ենք – քեզ գիտեմ վաղո՜ւց։

Դրախտը կորցըրած՝ այդ քեզ է գտել
Մեր նախահայրը՝ ինձ նման մանուկ…
Երկար դարերի ճամփեքով բանուկ
Դու եկել ահա և ինձ ես հասել
Եվ ստիպում ես ինձ գոռալ՝ ասե՛լ,
Որ դու այրում ես՝ Տրոյայի՛ պես,
Ուզում ես գերել՝ մեր Արայի՛ պես,
Ինչպես Հոմերին՝ դու լույս ես տալիս,
Բայց շլացուցիչ քո լույս ու փայլից
Ես կուրանում եմ
Ու մոռանում եմ,
Որ դու աչքերով ինձ հույս ես տալիս,
Ժպտում ես, սակայն և խույս ես տալիս,
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ,- ես չեմ հասկանում։
Թե դու ուզում ես, որ, ինչպես մանուկ,
Մեր նախահոր պես միտքըս սքողած,
Իմ հանգստության դրախտը թողած՝
Ես քո հետքերով ու քո ետևից,
Ամե՜ն ինչ լքած՝ բռնեմ քո թևից
Ու գնա՛մ, գնա՛մ, ուր դու կգնաս,
Մտնեմ ա՛յն դռնով, որ դու կբանաս,
Խմեմ հարբենամ՝ ինչով դու հարբես,
Տանջվեմ ու տոկամ իմ նախահոր պես,-

Ես համաձայն եմ։
Ի՜նձ ինչ դրախտը,
Երևի նույնն է և թոռան բախտը…
Պարույր Սեւակ | Просмотров: 496 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Աչքերըս միշտ լույսի սովոր՝
Ես հիմա տանջվում եմ խավարից.
Ես՝ վարժված ոստանիկ կյանքի՝
Զրկված եմ և մոտիկ գավառից։
Երեկվա իմ վարդավառից
Ի՞նչ մնաց – այս շապի՜կըս թաց,
Կախվելու մի պարա՜ն մնաց
Իմ սիրո հարուստ ավարից։[size=12]
Պարույր Սեւակ | Просмотров: 471 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Մի՛ մոռացիր, որ շատ հաճախ, ցանկալի՛ս,
Երբ հույս ցանում ու հավատ են շաղ տալիս,
Չի՜ կանաչում։

Հիշի՛ր, որ միշտ ուշանում է ցանկալին,
Իսկ երբեմն էլ, իր ոտքով է երբ գալիս,
Չե՜ն ճանաչում…
Պարույր Սեւակ | Просмотров: 482 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Մենք ամեն ինչ արեցինք
Շտապելով ու փութով,
Բան չտեսանք, սիրելի՛ս,
Բայց հուսացինք, թե շուտով
Սերն ամեն ինչ կհաղթի,
Լավ կընթանա ամեն ինչ…
Չէ՜, սնեցինք մեզ սուտով…

Դու տեսնում ես, իմ անգի՜ն,
Երազանքը մեր փարթամ
Հիմա դարձել է անշուք,
Հիմա դարձել է տարտամ,
Նա մի ստվեր է թվում,
Բայց մի ստվեր՝ ետևում,
Որից պրծո՜ւմ էլ չկա –
Մեզ է անվերջ հետևում…
Պարույր Սեւակ | Просмотров: 551 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

Ես այնպես հեշտ էի տարվում,
Ես այնպես հեշտ էի վառվում,-
Իմ թելած ասեղի վրա
Հուլունքի պես էին շարվում։
Եվ հանկարծ… ես՝ վաղո՜ւց հանգած,
Վառվեցի և ի՜նչ – քո սառցից…
Հե՜յ գիտի. ծովերից անցա
Ու հանկարծ… խեղդվեցի առվում։
Պարույր Սեւակ | Просмотров: 519 | Добавил: GEVORG | Дата: 24.09.2013 | Комментарии (0)

1-10 11-20 21-30 31-40 41-50 51-57
%