Сайт управляется системой uCoz

           

Главная » 2014 » ապրիլ » 9 » Վիլյամ Սարոյան, Մարդկային կատակերգություն
16:20
Վիլյամ Սարոյան, Մարդկային կատակերգություն
• Ամեն մարդ իր կյանքով է ապրում, և յուրաքանչյուր կյանք իր պահանջներն ունի։
• Պետք է անել այն, ինչ սիրում ես, և դա հաճախ ավելի կարևոր է, քան այն, ինչ պարտավոր ես անելու։
• Կարեկցանքն է, որ ստիպում է մարդուն լաց լինել, կարեկցանքը ոչ թե այս կամ այն անհատի նկատմամբ, որ տառապում է, այլ ամեն ինչի նկատմամբ։
• Եթե մարդը խիղճ չունի, նա մարդ չէ, նա դեռ իսկական մարդ չէ, որովհետև կարեկցանքից է ծնվում բուժիչ բալասանը։
• Միայն բարի մարդիկ են լաց լինում։
• Այն մարդը, որ լաց չի լինում աշխարհի ցավի համար, նա վատն է, քան կեղտը, որի վրայով քայլում է, որովհետև կեղտը դեր սնում է սերմը, արմատը, ծիլը և ծաղիկը, իսկ առանց խղճի ու կարեկցանքի մարդու հոգին անպտուղ է , ոչինչ չի կարող սնուցել` բացառությամբ ամբարտավանության, որը ի վերջո, կարող է մարդուն առաջնորդել սպանության, գեղեցիկի սպանության կամ նույնիսկ մարդկային կյանքի սպանության։
• Հիմարություն է մարդկանց քննադատել նրա համար, որ նրանք այնպիսին են, ինչպիսին որ կան։
• Կյանքում միշտ էլ ցավ կլինի, սակայն այդ բանի գիտակցումը չպետք է մարդուն հուսահատեցնի. Լավ մարդն աշխատում է հաղթահարել այդ ցավը, իսկ հիմարն այդ նույնիսկ չի տեսնում, քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա, իսկ չար մարդն այն ավելի կխորացնի և կտարածի իր շուրջը։
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 1044 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%