Сайт управляется системой uCoz

           

Главная » 2014 » հունիս » 24 » Օմար Խայամ
20:18
Օմար Խայամ
Թե ձեռքըս հասներ անիվին բախտի,
Ցած կնետեի նրան իմ թախտից,
Եվ կստեղծեի ուրիշ մի անիվ,
Որ մարդ տեր դառնար իր ուզած բախտին:
-----------------------------------------------------------------------
Մենք կանք – չկանք` աշխարհը կա ու կմնա,
Եվ մեզանից հետք ու անուն էլ չի մնա,
Երբ չկայինք` աշխարհը բան չէր կորցրել,
Երբ չլինենք` նա էլի նույնը կմնա:
------------------------------------------------------------------------
Մեզանից ո՞վ մեղք չի գործել այս աշխարհում, ասա,
Թե չի գործել, ո՞նց է ապրել այս աշխարհում, ասա,
Եթե դու իմ վատին վատով պատասխանես, Աստված,
Ինչումն է մեր միջև եղած տարբերությունն, ասա:
------------------------------------------------------------------------
Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,
Չթողնես - առանց խնդության անցնի…
Կյանքի իմաստը` հենց ինքն է, որ կա, -
Ինչպես որ ապրես` այնպես էլ կանցնի:
-----------------------------------------------------------------------
Ով, անտեղյակ այս աշխարհքից, - ոչինչ ես դու, դու չկաս,
Քամին է հիմքը քո կյանքի - ոչինչ ես դու, դու չկաս,
Քո գոյությամբ ընկած երկու անգոյության արանքում, -
Որպես Ոչինչ` Ոչնչի մեջ - ոչինչ ես դու, դու չկաս:
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 620 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%