Сайт управляется системой uCoz

           

Главная » 2013 » սեպտեմբեր » 16 » «Միսս Ամերիկա 2014»-ում առաջին անգամ պատմության մեջ հնդկական ծագմամբ աղջիկ է հաղթել
12:35
«Միսս Ամերիկա 2014»-ում առաջին անգամ պատմության մեջ հնդկական ծագմամբ աղջիկ է հաղթել
«Միսս Ամերիկա 2014» տիտղոսն առաջին անգամ նվաճել է հնդկական ծագմամբ աղջիկ՝ Նինա Դավուլուրին: Ըստ NJ-ի, 24-ամյա գեղեցկուհին ներկայացնում էր Նյու Յորք նահանգը: Մրցույթի եզրափակիչը կայացել է սեպտեմբերի 15-ի երեկոյան, Ատլանտիկ Սիթիում: Տաղանդի մրցույթի ժամանակ նա դասական բոլիվուդյան պար է ներկայացրել:Թագից բացի, Դավուլուրին 50 հազար դոլար է ստացել, որը կարող է ծախսել ուսման համար: Նինան հայտարարել է, որ ծրագրում է ապագայում հոր նման բժիշկ դառնալ:Հախճապակե թագը Դավուլուրիին է հանձնել «Միսս Ամերիկա 2013» Մելորի Հեյգանը, ով նույնպես ներկայացնում էր Նյու Յորք նահանգը:Երկրորդ տեղը գրավել է Կալիֆորնիայի ներկայացուցիչ, չինական ծագմամբ Կրիստալ Լին, իսկ երրորդը տեղում հայտնվել է Օքլահոմայից Քելսի Գրիսվոլդը: Ընդհանուր առմամբ, մրցույթին 53 աղջիկ էր մասնակցում. աղջիկներ ամերիկյան 50 նահանգներից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Կոլումբիայի շրջանից, Պուերտո Ռիկոյից եւ Վիրջինյան կղզիներից:
«Միսս Ամերիկա» մրցույթն անցկացվում էր 87-րդ անգամ:
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 458 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%