Сайт управляется системой uCoz

           

Главная » 2013 » հոկտեմբեր » 24 » Մեր օրերի պարադոքսը.
18:23
Մեր օրերի պարադոքսը.
«Մեր ժամանակների պարադոքսն այն է, որ մենք ունենք բարձր շինություններ, բայց ցածր համբերություն, լայն պողոտաներ, բայց նեղ հայացքներ: Մենք ծախսում ենք շատ, բայց ունենք քիչ, գնում ենք ավելի շատ, բայց դրանից ուրախանում ավելի քիչ: Ունենք մեծ տներ, բայց փոքր ընտանիքներ, լավագույն հարմարություններ ու ավելի ու ավելի քիչ ժամանակ:
Մենք ունենք լավագույն կրթությունը, բայց քիչ իմաստություն, ունենք բազմաթիվ գիտելիքներ, բայց գնալով ավելի թերի ենք վերլուծում իրադրությունը, մենք ունենք շատ փորձագետներ, բայց և ավելի շատ խնդիրներ, ավելի լավ բժշկություն և ավելի վատ առողջություն:
Մենք խոսում ենք չափազանց շատ, սիրում չափազանց քիչ ու ատում չափազանց հաճախ: Գիտենք` ինչպես կենդանի մնալ, բայց չգիտենք` ինչպես ապրել: Ավելացնում ենք տարիներ մարդկային կյանքին, բայց չենք ավելացնում կյանք այդ տարիներին: Հասանք Լուսնին ու վերադարձանք, բայց դժվարությամբ ենք փողոցն անցնում ու ծանոթանում մեր հարևանների հետ: Հաղթահարում ենք տիեզերական տարածությունները, բայց ոչ հոգևոր…
Սա արագ սննդի ու վատ մարսողության ժամանակաշրջանն է, մեծ մարդկանց ու փոքր հոգիների, արագ շահույթի ու բարդ փոխհարաբերությունների ժամանակաշրջանը, երբ աճում են ընտանեկան շահույթներն ու ապահարզանների թիվը, կառուցվում գեղեցիկ տներ ու քանդվում օջախներ:
Սա կարճ տարածությունների, միանգամյա օգտագործման մանկական տակդիրների, մեկօրյա բարոյականության, ավելորդ քաշի ու դեղահաբերի ժամանակաշրջանն է, դեղահաբերի, որոնք հանգստացնում են մեզ, գրգռում են մեզ, սպանում են մեզ… Սրանք ժամանակներ են, երբ այնքան շատ բան կա ցուցադրված սրահներում և ոչինչ պահեստներում:
Ժամանակներ, երբ տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ այս նամակը հասնի Ձեզ, և երբ դուք ինքներդ եք որոշում տարածե՞լ այն, թե՞ ուղղակի ջնջել:
Ավելի շատ ժամանակ հատկացրեք նրանց, ում սիրում եք, չէ՞ որ նրանք ձեզ հետ ընդմիշտ չեն: Բարի խոսքեր ասեք նրանց, ովքեր ներքևից հիացմունքով ձեզ են նայում, քանի որ այդ փոքրիկ էակները շուտով կմեծանան ու միշտ ձեր կողքին չեն լինի: Ջերմորեն գրկեք ձեր մտերիմ մարդուն, քանի որ դա միակ գոհարն է, որը կարող եք նրան նվիրել ի սրտե.. Ժամանակ գտե՛ք սիրելու համար, շփման համար, կիսվելու համար.. Որովհետև կյանքը ոչ թե չափվում է մուտքերի և ելքերի թվով, այլ այն վայրկյաններով, երբ շունչդ մի պահ կարծես կանգ է առնում…»
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 490 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%