Сайт управляется системой uCoz

           

Главная » 2013 » սեպտեմբեր » 16 » Ինչո՞վ են վտանգավոր հարսանիքները
12:25
Ինչո՞վ են վտանգավոր հարսանիքները
ACC ապահովագրական ընկերության տվյալներով՝ 600 մարդ դիմել է բժիշկներին հարսանեկան արարողություններին մասնակցելուց հետո: Դրանցից 160-ը վնասվածքներ են ստացել իրենց պարային ունակությունները գերագնահատելու պատճառով: Այս մասին հաղորդում է The Australian-ը:

Այս առումով խաղերը և մրցույթները ևս պակաս վտանգավոր չեն, իսկ գրկախառնությունները երբեմն շատ ամուր են լինում: Նշվել է նաև նկարահանող օպերատորների մասին, ովքեր երբեմն ընկնում են՝ իրենց ծանր սարքավորումներով հանդերձ:

Իսկ, օրինակ, ուտելիք պատրաստելու ժամանակ կտրվածքներ են առաջանում մատներին: Ոմանք հարսանիքի ժամանակ մատանի կամ այլ զարդեր են կուլ տվել: Իհարկե, նորաձևության զոհերն էլ տառապել են անհարմար կոշիկների պատճառած բշտիկներից և վերքերից:
Категория: Հետաքրքիր նորություններ և օգտակար նյութեր | Просмотров: 508 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%