Իր ծննդյան 70 ամյակին Չարլի Չապլինը գրեց ինքն իրեն սեր խոստովանող բանաստեղծություն... ահավասիկ`
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հասկացա, որ տառապանքն ու զգացմունքային տառապումն ընդամենը զգուշացնող ազդանշաններ են, որ ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ: Այսօր ես գիտեմ, որ դա ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է:
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հասկացա, թե որքան այն կարող է վշտացնել ինչ-որ մեկին, երբ փորձում եմ պարտադրել իմ կրքերն այդ մարդուն, թեև գիտեմ` ժամանակը սխալ է ընտրված, և այդ մարդն էլ պատրաստ չէ, ու չնայած այդ մարդը ես ինքս եմ: Այսօր ես դա անվանում եմ ՀԱՐԳԱՆՔ:
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, դադարեցի տենչալ ուրիշ կյանքերը, կարողացա տեսնել այն, ինչ շրջապատում է ինձ, ու որտեղ աճում եմ ես: Այսօր ես դա կոչում եմ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հասկացա, որ ցանկացած դեպքում ես ճիշտ տեղում եմ գտնվում ու ճիշտ ժամանակին, և ամենը, ինչ պատահում է, ճիշտ պահի է պատահում: Ուրեմն ես կարող եմ հանգիստ լինել: Այսօր ես դա անվանում եմ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ:
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը, ու դադարեցրի ապագայի համար հսկայական ծրագրերի նախագծումը: Այսօր ես անում եմ միայն այն, ինչ ինձ երջանկացնում է և ուրախություն բերում: Անում եմ, ինչ սիրում եմ, ինչից սիրտս ցնծում է, անում եմ ինձ հատուկ ձեռագրով ու իմ սեփական ռիթմով: Այսօր ես դա անվանում եմ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, ես ձերբազատվեցի այն ամենից, ինչ վնասակար է իմ առողջությանը` ուտելիք, մարդիկ, իրեր, իրավիճակներ և այն ամենը, ինչ ինձ ցած է նետում ու հեռացնում ինձնից: Առաջին հերթին ես անվանում եմ այս վերաբերմունքը առողջ էգոիզմ: Իսկ այսօր գիտեմ, որ այն կոչվում է ՍԵՐ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՀԱՆԴԵՊ:
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի միշտ ճիշտ լինել փորձելուց, այդ ժամանակվանից սկսած ես ավելի քիչ եմ սխալվել: Այսօր հայտնաբերեցի, որ դա ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆՆ է:
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, ես հրաժարվեցի ապրել անցյալով ու սկսեցի անհանգստանալ իմ ապագայի համար: Այժմ ես ապրում եմ այս րոպեի համար, ուր տեղի է ունենում ԱՄԵՆ ԻՆՉ: Այսօր ես ապրում եմ իմ ամեն օրը, օր առ օր, ու սա կոչվում է ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ:
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, գիտակցեցի, որ իմ ուղեղը կարող է ինձ խանգարել, ես կարող եմ հիվանդանալ: Բայց երբ այն միացրեցի իմ սրտին, ուղեղս դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը: Այսօր ես այդ կապն անվանում եմ ՍՐՏԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆ:
Մենք այլևս կարիք չունենք վախենալու վեճերից, առճակատումներից կամ մեզ հետ կամ որևէ մեկի հետ կապված որևէ տեսակի խնդիրներից: Անգամ աստղերն են իրար բախվում, ու նրանց բախումից առաջանում են նոր աշխարհներ: Այսօր ես գիտեմ, որ դա հենց ԿՅԱՆՔՆ է:
|