- Տղամարդուն վայել գործ չէ խայտառակել մարդուն սեփական ընտանիքի առաջ։
- Ավելի հեշտ է սկսել պատերազմը, քան ավարտել։
- Մեռնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում են։
- Ժամանակը,կարծես, պտտվում է շրջանագծով և մենք հասանք այնտեղ, որտեղից սկսել ենք։
- Միակ մոմը, որի համար նա կվերադառնա, վառվում է առանց մարելու։
- Մարդը մեռնում է ոչ թե այն ժամանակ, երբ պարտավոր է, այլ այն ժամանակ, երբ կարող է։
- Ծերերի զգոն իմաստությունը, հաճախ, խաղաթղթերից էլ խորաթափանց է լինում։
- Եթե մաքուր է մարդու խիղճը, ապա նա ընդունակ է անընդմեջ ուտել, քանի դեռ չի հոգնել։
- Ճակատագիրն ամեն ինչ տեղփոխ էր արել, դարձնելով նրան սիրուհու ամուսին և կնոջ սիրեկան։
- Հաշտության րոպեն թանկ է բարեկամաբար ապրած մի ամբողջ կյանքից։
- Սիրո մի տեակը ոչնչացնում է մյուսին, որովհետև այդպես է ստեղծված մարդը. հագեցնելով քաղցը, նա կորցնում է հետաքրքրությունը ուտելիքի նկատմամբ։
- Փողոցում կատարվող դեպքերով հետաքրքրվելը պոռնիկներին վայել զբաղմունք է։
- Սեղանի շուրջ իրար կարելի է սիրել ոչ պակաս, քան անկողնում։
- Չկա մի այնպիսի նվաստացում, որին արժանի չլինի անօրինական կենակցուհին։
- Կանոնավոր ողորմածությունը ամենահարմար միջոցն է նվաստացնել նրան, ով նվաստացրել է քեզ։
- Աստված արարել է, սատանան` պղծել։
- Ամեն ինչ հնարավոր է իմանալ։
- Գրականությունը մարդկանց ձեռ առնելու նպատակով հորինված ամենալավ զվարճությունն է։
- Գիտության հնարավորությունների շնորհիվ ժամանակի շերտի միջով կարող ես տեսնել գալիքը ճիշտ այնպես, ինչպես հակառակ երեսով լույսի դեմ պահած թղթի վրա գրված տառերն են տեսնում։
- Աշխարհի վերջը կգա այն օրը, երբ մարդիկ, գրքերն ապրանքատար վագոնները բարձած, կսկսեն երթևեկել առաջին կարգի վագոնով։
- Անցյալն ավերվում էր անվերջ, ինքն իրեն կլանելով, պատրաստ վերջանալու ամեն ակնթարթ, բայց այդպես էլ երբեք վերջ չէր տալիս վերջանալուն։
- Մարդկային այն տոհմերը, որոնք դատապարտված են 100 տարվա մենության, երկրորդ անգամ չեն հայտնվում երկրի երեսին։
|