- Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի՝ դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք:
- Եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես:Այդպես, իհարկե, դժվար է, բայց միևնույն ժամանակ հեշտ է:
- Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենադժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:
- Իսկ խնայողությունն ինչի՞ համար է… Չէ՞ որ քեզ նույնպես չեն խնայում:
- Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:
- Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:
- Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ` աչքերս փակելով:
- Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել ու հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:
- Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և’ մեծ բարիք է, և’ սոսկալի չարիք…
- Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ:
- Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքները…
- Միշտ իրավացին նա է, ով առաջինն է հարված հասցնում:
- Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից… Եվ ինչը՞ կարող է դրանից ավելի լինել…
- Մարդը ծերանում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս չի զգում…
- Եվ ինչ էլ որ պատահել է, կարևորություն մի տվեք: Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:
- Երջանկությունը մեր շուրջը թափված է, պետք է միայն կռանալ և վերցնել:
- Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ՝ մի քանի տարեթիվ, պատահական անուն… Մ
- ենք ամեն ինչից կտրված ենք, մեր ունեցածը միայն մեր սրտերն են:
- Միշտ մանրուքներն են, որ բացատրում են ամեն ինչ… մեծ արարքները ոչինչ չեն բացատրում…
- Այն ժամանակ մնում է լոկ դատարկ մի ամայություն: Հետո այդ ամենը անցնում է, և մարդ նորից սկսում է կամաց-կամաց վերակենդանանալ…
- Երջանկությունը մարդ ձեռք է բերում հաճախ ավելի հեշտ, քան կարծում է:
- Միայն հասարակ բաներն են, որ երբեք չեն հիասթափեցնում:
- Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ:
- Անդորր, բուխարու կրակ, գրքեր, խաղաղություն… Առաջ այդ ամենը դիտվում էր որպես քաղքենիություն: Իսկ հիմա դա երազանք է` կորուսյալ դրախտի մասին:
- Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր:
- - Երջանկություն… որտեղի՞ց է սա սկսվում և որտե՞ղ է վերջանում: - Երջանկությունը քեզանով սկսվում է և քեզանով վերջանում: Դա շատ հասկանալի բան է:
- Ինչ մարդ մոռանում է, հետագայում դրա կարիքը զգում է ամբողջ կյանքում:
- Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում` խաղաղ ու պարզ ապրելն է:
- Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում…
- Մարդը մեծ է իր մտահաղացումերով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ: Դրանում է մեր և’ դժբախտությունը, և’ հմայքը:
- Մոռանալ: Մի տես, թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել:
- Նույնիսկ ամենածանր րոպեներին էլ մարդ պետք է մի քիչ հարմարավեության մասին մտածի:
- Երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ:
- Երբեմն սերը նույնպես ուրախություն չի բերում…
- Խանդում են նաև օդին, որն ուրիշն է շնչում…
- Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել:
- Մարդը հակված է վստահել նրան, ում չի ճանաչում, դա նրա անբաժանելի հատկություններից մեկն է: Աղբյուրը`http://vanpapikyan2012.wordpress.com
|