Сайт управляется системой uCoz

           

Главная » Նորությունների արխիվ

Անցյալի դառը հիշողություններ

Անցյալի դառը հիշողություններ
Նրանից բաժանվել ես ու շատ շփոթված ես: Ուրի՞շն է հայտնվել նրա կյանքում: Ինչո՞ւ դա պիտի հենց քեզ հետ լիներ: Նրան հարցերով ողողելու փոխարեն` խելացի միջոց ընտրիր վերքը սպիացնելու համար:Բաժանումը միշտ էլ ցավոտ է: Եվ հատուկ տաղանդով օժտված լինել հարկավոր չէ՝ գուշակելու համար, թե ինչ ես ուզում անել: Եվ այսպես, ուզում ես` (1) բարձր գոռալ, (2) վերադառնալ սիրեցյալիդ մոտ, (3) խոսել նրա հետ` վերլուծելով ձեր հարաբերությունների բոլոր մանրամասները` իբր վերջ դնելու ամեն ինչին, սակայն հույսով, որ գուցե նրա որևէ խոսքից ամեն ինչ իր տեղը կընկնի, ու դու կդադարես տառապել: Մենք ընդունում ենք առաջին երկու տարբերակը: Թեև շատ լավ հասկանում ենք նաև երրորդ տարբերակի ցանկությունը: Սակայն մի՛ շտապիր այն կյանքի կոչել. փորձագետների պնդմամբ` արդեն նախկին սիրելիի աչքերի մեջ նայելը` իբր հարաբերություններ պարզելու նպատակով, ավելի կործանիչ է:«Հավատացեք` դա միայն ձեզ ավելի կցավեցնի,- ասում է Հարվարդի բժշկական համալսարանի պրոֆեսոր և The Power of Resilience գրքի համահեղինակ Ռոբերտ Բրուքսը: - Որովհետև 99%-ով անիմաստ խոսակցություն է»: Այո՛, գրեթե անհավանական է, որ խոսակցության ընթացքում պարզվի, թե սիրելիդ, փաստորեն, գաղտնի գործակալ է ու ստիպված էր հեռանալ երկրից, կամ անբուժելի հիվանդ է (կամ ձեր խոսակցությունից հետո բացի գիրկն ու ասի` վերադարձիր ինձ մոտ): Համենայն դեպս, ցանկացած պարագայում մեր խորհուրդները կօգնեն քեզ ճիշտ ու հստակ կողմնորոշվել:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 413 Ավելացրել է` BABY

Նատալի Պորտմանը հեռանում է կինոյից

16.10.2013,14:20
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Նատալի Պորտմանը հեռանում է կինոյից
Հետևելով իր կուռք Օդրի Հեփբերնի օրինակին` օսկարակիր դերասանուհի Նատալի Պորտմանը որոշում է կայացրել թողնել կինոն և ամբողջությամբ իրեն նվիրել մայրությանը:«Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Իմ հիանալի լեդին» ֆիլմերի դերասանուհի Օդրի Հեփբերնը կտրուկ փոխեց իր կյանքը. դադարեցրեց նկարահանումները ֆիլմերում և ամբողջությամբ իրեն նվիրեց ոչ միայն իր երկու որդիների դաստիարակությանը, այլև, դառնալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, սկսեց հոգ տանել կարիքավոր երեխաների մասին:Դերասանուհի Նատալի Պորտմանը խոստովանում է, որ գնալով ավելի շատ է հասկանում, թե որքան կարևոր է ժամանակն ու էներգիան երեխաներին նվիրելը: Ի դեպ, Նատալի Պորտմանի և Բենջամին Միլպյեի առաջնեկը լույս աշխարհ կգա այս տարվա ամռանը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 445 Ավելացրել է` BABY

Էշթոն Քաթչեր. ամենաբարձր վճարվող հեռուստատեսային աստղ

16.10.2013,14:15
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Էշթոն Քաթչեր. ամենաբարձր վճարվող հեռուստատեսային աստղ
33-ամյա դերասանն անցած տարվա ընթացքում աշխատել է 24 միլիոն դոլար՝ նկարահանվելով «Երկուսուկես մարդ» սերիալում: Ըստ Forbes-ի վարկածի՝ երկրորդ ամենաբարձր վճարվող աստղը «բժիշկ» Հյու Լորին է, ով «Դոկտոր Հաուս»-ի վերջին եթերաշրջանում վաստակել է 18 մլն դոլար:
Տասնյակում են հայտնվել նաև Ալեք Բոլդուինը («Ստուդիա 30») , Մարկ Հերմոնը («Ծովային ոստիկանություն. հատուկ բաժին»), Թիմ Ալենը, Ջոն Կրայերը, «Մեծ պայթյունի տեսության» դերակատարներ Ջիմ Փարսոնսը, Ջոննի Գալեկին և այլք:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 568 Ավելացրել է` BABY

10.000 դոլարանոց դաջվածք

10.000 դոլարանոց դաջվածք
Ամերիկուհի Կերրի Սմիթը իր ճակատին արված դաջվածքի համար ստացել է 10.000 ամերիկյան դոլար:
Նա իր ճակատը վաճառել է, քանի որ ցանկանում է իր 11-ամյա որդուն ուղարկել նորմալ քոլեջ, որպեսզի լավ կրթություն ստանա: Իսկ ահա նրա ճակատը այսուհետ պատված կլինի հայտնի խաղատան վեբ-կայքի հասցեով՝ «GOLDENPALACE.COM»: Կերրին առաջին «քայլող գովազդն» է ամբողջ աշխարհում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 337 Ավելացրել է` BABY

Gang feat. Styop(Adrenalin) - Mayleqic (Official video)

10.10.2013,17:30
Կատեգորիա: Տեսահոլովակներ
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 524 Ավելացրել է` GEVORG

Իրինա Շեյքը հրապարակել է մերկ լուսանկարներ

02.10.2013,18:33
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Իրինա Շեյքը հրապարակել է մերկ լուսանկարներ
Ռուս ճանաչված մոդել Իրինա Շեյքը միացել է դիզայներ Մարկ Ջեյքոբսի հայտնի բարեգործական ակցիային: Այն կրում է «Պաշտպանիր մաշկը, որում ապրում ես» անվանումը:Իրինան Instagram-ում հրապարակել է Protect The Skin You're In գրությամբ շապիկի վրա արված ամբողջությամբ մերկ լուսանկարը:Այս կերպ Շեյքը միացել է մոդելների եւ հայտնի այլ մարդկանց, ովքեր նույնպես ավելի վաղ մերկ կեցվածք են ընդունել բարեգործական արշավի համար: Նրանց թվում են դիզայներ Վիկտորիա Բեքհեմը, բուրլեստի աստղ Դիտա ֆոն Թիզը, երգչուհի Մայլի Սայրուսը, դերասանուհի Վայնոնա Ռայդերը, մոդելներ Նաոմի Քեմփբելը, Հայդի Քլումը եւ Կառա Դելեւինը, ինչպես նաեւ մի շարք մարզիկներ եւ արվեստի գործիչներ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 555 Ավելացրել է` BABY

Աննա Կուրնիկովան բաժանվել է Էնրիկե Իգլեսիասից

02.10.2013,18:25
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Աննա Կուրնիկովան բաժանվել է Էնրիկե Իգլեսիասից
32-ամյա գեղեցկուհի Աննա Կուրնիկովան բաժանվել է ընկերոջից՝ հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասից: Զույգը միասին է արդեն 12 տարի, սակայն 38-ամյա Էնրիկեն չի պատրաստվում նախկին թենիսիստուհուն ամուսնության առաջարկություն անել: Աննան ընկերուհիներին տեղեկացրել է, որ այլեւս չի պատրաստվում սպասել այնքան, մինչեւ Էնրիկեն իրեն ամուսնություն առաջարկի:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 533 Ավելացրել է` BABY

Արի գրազ գանք

Արի գրազ գանք
Մեր ժամանակների ամենահայտնի գրազչիներից մեկը Բլեք-Ջեքի պրոֆեսիոնալ խաղացող Բրայան Զամբիկն է՝ Ուիզ մականունով: Նա հռաչկ է վաստակել շնորհիվ փողի համար ամեն ինչի պատրաստ մարդ լինելու: Նրա կարիերայի ամենահայտնի դրվագը թերևս 36C համարի կրծքի իմպլանտներ կրելն էր: 1994 թվականին Ուիզը գրազ եկավ 100 հազար դոլարի վրա, որ 366 օր շարունակ 36C չափսի կուրծք կունենա և ոչ միայն հաղթեց այդ գրազը, այլև մեկ տարի անց այնքան հարմարվեց իր սիլիկոնե կրծքերին, որ չհեռացրեց իմպլանտները: Ուիզը նաև մեկ ամիս բնակվում էր զուգարանում՝ 14000 դոլարի դիմաց և հանուն 25000 դոլարի էլ մեկ շաբաթ գիշերում էր արկղի մեջ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 414 Ավելացրել է` BABY

10 բան, որ կանայք ավելի լավ են անում, քան տղամարդիկ

10 բան, որ կանայք ավելի լավ են անում, քան տղամարդիկ
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 491 Ավելացրել է` BABY

Խորեն Լեւոնյանի բուռն անձնական կյանքը

16.09.2013,12:51
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Խորեն Լեւոնյանի բուռն անձնական կյանքը
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 575 Ավելացրել է` BABY
« 1 2 3 4 5 6 ... 37 38 »
%