Сайт управляется системой uCoz

           

Главная » 2013 » հոկտեմբեր » 16

Անցյալի դառը հիշողություններ

Անցյալի դառը հիշողություններ
Նրանից բաժանվել ես ու շատ շփոթված ես: Ուրի՞շն է հայտնվել նրա կյանքում: Ինչո՞ւ դա պիտի հենց քեզ հետ լիներ: Նրան հարցերով ողողելու փոխարեն` խելացի միջոց ընտրիր վերքը սպիացնելու համար:Բաժանումը միշտ էլ ցավոտ է: Եվ հատուկ տաղանդով օժտված լինել հարկավոր չէ՝ գուշակելու համար, թե ինչ ես ուզում անել: Եվ այսպես, ուզում ես` (1) բարձր գոռալ, (2) վերադառնալ սիրեցյալիդ մոտ, (3) խոսել նրա հետ` վերլուծելով ձեր հարաբերությունների բոլոր մանրամասները` իբր վերջ դնելու ամեն ինչին, սակայն հույսով, որ գուցե նրա որևէ խոսքից ամեն ինչ իր տեղը կընկնի, ու դու կդադարես տառապել: Մենք ընդունում ենք առաջին երկու տարբերակը: Թեև շատ լավ հասկանում ենք նաև երրորդ տարբերակի ցանկությունը: Սակայն մի՛ շտապիր այն կյանքի կոչել. փորձագետների պնդմամբ` արդեն նախկին սիրելիի աչքերի մեջ նայելը` իբր հարաբերություններ պարզելու նպատակով, ավելի կործանիչ է:«Հավատացեք` դա միայն ձեզ ավելի կցավեցնի,- ասում է Հարվարդի բժշկական համալսարանի պրոֆեսոր և The Power of Resilience գրքի համահեղինակ Ռոբերտ Բրուքսը: - Որովհետև 99%-ով անիմաստ խոսակցություն է»: Այո՛, գրեթե անհավանական է, որ խոսակցության ընթացքում պարզվի, թե սիրելիդ, փաստորեն, գաղտնի գործակալ է ու ստիպված էր հեռանալ երկրից, կամ անբուժելի հիվանդ է (կամ ձեր խոսակցությունից հետո բացի գիրկն ու ասի` վերադարձիր ինձ մոտ): Համենայն դեպս, ցանկացած պարագայում մեր խորհուրդները կօգնեն քեզ ճիշտ ու հստակ կողմնորոշվել:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 446 Ավելացրել է` BABY

Նատալի Պորտմանը հեռանում է կինոյից

16.10.2013,14:20
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Նատալի Պորտմանը հեռանում է կինոյից
Հետևելով իր կուռք Օդրի Հեփբերնի օրինակին` օսկարակիր դերասանուհի Նատալի Պորտմանը որոշում է կայացրել թողնել կինոն և ամբողջությամբ իրեն նվիրել մայրությանը:«Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Իմ հիանալի լեդին» ֆիլմերի դերասանուհի Օդրի Հեփբերնը կտրուկ փոխեց իր կյանքը. դադարեցրեց նկարահանումները ֆիլմերում և ամբողջությամբ իրեն նվիրեց ոչ միայն իր երկու որդիների դաստիարակությանը, այլև, դառնալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, սկսեց հոգ տանել կարիքավոր երեխաների մասին:Դերասանուհի Նատալի Պորտմանը խոստովանում է, որ գնալով ավելի շատ է հասկանում, թե որքան կարևոր է ժամանակն ու էներգիան երեխաներին նվիրելը: Ի դեպ, Նատալի Պորտմանի և Բենջամին Միլպյեի առաջնեկը լույս աշխարհ կգա այս տարվա ամռանը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 485 Ավելացրել է` BABY

Էշթոն Քաթչեր. ամենաբարձր վճարվող հեռուստատեսային աստղ

16.10.2013,14:15
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Էշթոն Քաթչեր. ամենաբարձր վճարվող հեռուստատեսային աստղ
33-ամյա դերասանն անցած տարվա ընթացքում աշխատել է 24 միլիոն դոլար՝ նկարահանվելով «Երկուսուկես մարդ» սերիալում: Ըստ Forbes-ի վարկածի՝ երկրորդ ամենաբարձր վճարվող աստղը «բժիշկ» Հյու Լորին է, ով «Դոկտոր Հաուս»-ի վերջին եթերաշրջանում վաստակել է 18 մլն դոլար:
Տասնյակում են հայտնվել նաև Ալեք Բոլդուինը («Ստուդիա 30») , Մարկ Հերմոնը («Ծովային ոստիկանություն. հատուկ բաժին»), Թիմ Ալենը, Ջոն Կրայերը, «Մեծ պայթյունի տեսության» դերակատարներ Ջիմ Փարսոնսը, Ջոննի Գալեկին և այլք:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 611 Ավելացրել է` BABY

10.000 դոլարանոց դաջվածք

10.000 դոլարանոց դաջվածք
Ամերիկուհի Կերրի Սմիթը իր ճակատին արված դաջվածքի համար ստացել է 10.000 ամերիկյան դոլար:
Նա իր ճակատը վաճառել է, քանի որ ցանկանում է իր 11-ամյա որդուն ուղարկել նորմալ քոլեջ, որպեսզի լավ կրթություն ստանա: Իսկ ահա նրա ճակատը այսուհետ պատված կլինի հայտնի խաղատան վեբ-կայքի հասցեով՝ «GOLDENPALACE.COM»: Կերրին առաջին «քայլող գովազդն» է ամբողջ աշխարհում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 374 Ավելացրել է` BABY
%