Ռուս ճանաչված մոդել Իրինա Շեյքը միացել է դիզայներ Մարկ Ջեյքոբսի հայտնի բարեգործական ակցիային: Այն կրում է «Պաշտպանիր մաշկը, որում ապրում ես» անվանումը:Իրինան Instagram-ում հրապարակել է Protect The Skin You're In գրությամբ շապիկի վրա արված ամբողջությամբ մերկ լուսանկարը:Այս կերպ Շեյքը միացել է մոդելների եւ հայտնի այլ մարդկանց, ովքեր նույնպես ավելի վաղ մերկ կեցվածք են ընդունել բարեգործական արշավի համար: Նրանց թվում են դիզայներ Վիկտորիա Բեքհեմը, բուրլեստի աստղ Դիտա ֆոն Թիզը, երգչուհի Մայլի Սայրուսը, դերասանուհի Վայնոնա Ռայդերը, մոդելներ Նաոմի Քեմփբելը, Հայդի Քլումը եւ Կառա Դելեւինը, ինչպես նաեւ մի շարք մարզիկներ եւ արվեստի գործիչներ: