Մարդկանց մեծ մասը, ովքեր գրանցված են mail.ru կայքում, կան նաև mail.ru-ի Мой Мир-ում և գրեթե ամեն օր մի քանի անգամ նամակներ են ստանում Мой Мир-ից իրենց ընկերների գործունեության մասին: Այդ ֆունկցիան անջատելու համար բացեք Мой Мир-ից ուղարկված որևէ նամակ և նամակի ամենաներքևի հատվածում սեղմեք "Отписаться"
Բացվում է նոր էջ: Անջատեք բոլոր ֆունկցիաները և սեղմեք "Сохранить":
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 444 Ավելացրել է` Victor
Արդեն հնարավոր է փոխել mail.ru-ի թեման: Եթե ցանկանում եք փոխել այն, մուտք գործեք mail.ru-ի Ձեր պրոֆիլը:
Սեղմեք Еще և Темы: Սեղմեք բացված նկարներից որևէ մեկի վրա և Ձեր mail-ի պրոֆիլի թեման կփոխվի:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 485 Ավելացրել է` Victor
Եթե ցանկանում եք անվերադարձ ջնջել Ձեր facebook-ի պրոֆիլը, ապա
2. Սեղմեք Отправить կամ Submit
3. Գրեք Ձեր գաղտնաբառն ու նկարի կոդը և սեղմեք OK
Ձեր պրոֆիլը կջնջվի մի քանի օրերի ընթացքում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 656 Ավելացրել է` Victor
Windows 7 Wat Remove ծրագրի միջոցով կարելի է Windows 7-ը դարձնել օրիգինալ: Եթե Windows 7-ը օրիգինալ չէ, ապա 30 օր հետո էկրանը սևանում է և անընդհատ բացվում է պատուհան, որը հիշեցնում է Windows 7-ի ոչ օրիգինալ լինելու մասին: Բեռնում ենք Windows 7 Wat Remove ծրագիրը armansoft.do.am կայքից, կամ սեղմում ենք
այստեղ: Ծրագիրը բացելուց հետո հայտնվում է պատուհան... Սեղմում ենք "Remove WAT" և Windows 7-ը դառնում է օրիգինալ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 613 Ավելացրել է` Victor
Ուրիշի համակարգիչը ինտերնետի միջոցով ղեկավարելու համար անհրաժեշտ է ունենալTeamViewer ծրագիրը, որը կարելի է բեռնել
այս կայքից:Բեռնելուց հետո պետք է բացել TeamViewer.exe ծրագիրը: Այդ ամենը իրականացնելու համար հարկավոր է, որ երկու կողմերն էլ ունենան TeamViewer ծրագիրը և բացեն դա: Նա, ով պետք է մուտք գործի ուրիշի համակարգիչ, պետք է 3 դաշտում գրի ուրիշի 1 դաշտում գրված թվերը և սեղմի "Подключение к удаленной машине", իսկ հետո ուրիշի 2 դաշտում գրված գաղտնաբառը: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ առանց Ձեր համաձայնության ոչ ոք չի կարող մուտք գործել Ձեր համակարգիչ, պարտադիր Ձեր համակարգիչ մուտք գործողը պետք է իր 3 դաշտում գրի Ձեր 1 դաշտում գրված թվերը և հետո գաղտնաբառը: 1 և 2 դաշտում գրված թվերը անընդհատ փոխվում են:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 575 Ավելացրել է` Victor
Արդեն պատրաստ է Windows Uptime AS ծրագրի 2-րդ տարբերակը: Նոր տարբերակում վերացվել են մի շարք թերություններ և ավելացվել են նոր ֆունկցիաներ: Ծրագիրը արդեն հասանելի է բոլոր Windows օպերացիոն համակարգերի համար: Նոր տարբերակը ի տարբերություն հնի, կարելի է ջնջել համակարգչից: Ծրագիրը ցույց է տալիս ծրագրի համակարգչում տեղադրման օրվանից և տվյալ օրվա ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը: Կարելի է նաև դիտել բոլոր օրերի համակարգչի աշխատանքի ժամանակը և համակարգչի աշխատանքի միջին ժամանակը այդ օրերի կտրվածքով: Limit-ի դիմաց կարելի է գրել տվյալ օրվա համակարգչի աշխատանքի սահմանափակման ժամանակը: Ժամանակը լրանալուն պես ծրագիրը պարբերաբար ազդանշանի միջոցով տեղեկացնում է ժամանակի լրացման մասին և հնարավոր չէ փակել ծրագիրը մինչև համակարգչի անջատելը կամ այդ ժամանակային սահմանափակման երկարացնելը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա այլևս հնարավոր չէ երկարացնել ժամանակային սահմանափակումը և համակարգիչը ժամանակը լրանալուց 10 վայրկյան անց կանջատվի: Ժամանակային սահմանափակման ժամանակը մեկ անգամ փոխելիս այն միշտ մնում է տվյալ ժամանակի վրա և կարիք չկա ամեն անգամ համակարգիչը միացնելիս փոխել այն: Alarm-ի դիմաց գրելով ժամանակը և սեղմելով Active Alarm կոճակը (ակտիվացնելով զարթուցիչը), ծրագիրը համակարգչի ժամանակով տվյալ ժամին և րոպեին պարբերաբար հնչող ազդանշանների միջոցով կտեղեկացնի այդ մասին և ծրագիրը չի փակվի այնքան ժամանակ, մինչև չապաակտիվացվի զարթուցիչը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա համակարգիչը կանջատվի ժամանակի լրանալուց 10 վայրկյան անց: Այս ֆունկցիան ի տարբերություն համակարգչի աշխատանքի սահմանափակման ֆունկցիայի միշտ ակտիվ չէ, այն պետք է միացնել ինքնուրույն: Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ Ծրագիրը համակարգչում տեղադրելուց հետո կատարեք Restart և ամեն ինչ պատրաստ է: Բոլոր օրերի ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը իմանալու համար աջ click արեք ծրագրի նշանի վրա և ընտեք usage statistics: Ծրագրի տեղադրման առաջին օրում այդ ցուցակը դատարակ կլինի, իսկ հաջորդ օրերին այդ ցուցակը կավելանա:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 401 Ավելացրել է` Victor
Ծրագրի տորրենտը բեռնելու համար սեղմեք
այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 373 Ավելացրել է` Victor
Ծրագրի օգնությամբ կարելի է բացել DjVu, XPS, JBIG2, FB2, TXT, Comic Book Archive (CBR or CBZ), TCR, FB2, BMP, JPEG, GIF, PNG, WMF, EMF, PSD), PDF և TIFF ֆայլերը: Ծրագիրը անվճար է, թեթև, հարմար օգտագործման համար և կարդում է բազմաթիվ ֆորմատներ: Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 412 Ավելացրել է` Victor
Բջջային հեռախոսով կարելի է օգտագործել skype-ը: Skype-ը jar ֆորմատով է և այն հնարավոր է օգտագործել սովորական բջջային հեռախոսով, այլ ոչ սմարտֆոնով: Skype-ով կարելի է օգտագործել միայն չաթը և հնարավոր չէ խոսել: Բեռնելու համար սեղմեք
այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 423 Ավելացրել է` Victor
Ներկայացնում եմ մի ծրագիր, որի օգնությամբ կարելի է իմանալ տեղեկություններ բջջային հեռախոսների մասին: Ծրագիրը չի պահանջում ինտերնետի առկայություն: Ծրագրում առկա են գրեթե բոլոր բջջային հեռախոսների մոդելները և կա բավականին մեծ ինֆորմացիա դրանց մասին:Ծրագիրը բեռնելու համար սեղմեք
այստեղ: Ֆայլը torrent է և պետք է բեռնել uTorrent ծրագրի օգնությամբ: Դիտեք
այս նյութը` ֆայլերը uTorrent ծրագրի օգնությամբ բեռնել սովորելու համար:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 547 Ավելացրել է` Victor
Ծրագրի օգնությամբ կարելի է ստեղծել Nokia և Sony Ericsson բջջային հեռախոսների թեմաներ: Հնարավոր է փոխել մենյուի բոլոր բաժինների նկարները, թեմայի ֆոնը, ավելացնել "заставка", զանգի երաժշտություն...: Թեման ստեղծելիս կարևոր է ճիշտ ընտրել թեմայի չափսերը, այն պետք է համապատասխանի հեռախոսի էկրանի չափսերին:
Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 360 Ավելացրել է` Victor
Bluesoleil ծրագիրը bluetooth-ի հետ աշխատանքի ամենանախընտրելի ծրագրերից մեկն է: Ծրագիրը ունի մի շարք առավելություններ: Ծրագրի միջոցով կարելի է...
ղեկավարել, փոխել, պատճենել, համակարգիչ տեղափոխել բջջային հեռախոսի կոնտակտները, համակարգչից ուղարկել հաղորդագրություններ, մուտք գործել բջջային հեռախոսի թղթապանակներ (տեսնել բջջային հեռախոսը bluetooth-ի միջոցով, ինչպես USB-ով), մուտք դեպի ինտերնետ բջջային հեռախոսը որպես մոդեմ օգտագործելով, օգտագործել բջջային հեռախոսի տեսախցիկը որպես Web տեսախցիկ, լրացուցիչ ծրագրերի օգնությամբ ղեկավարել համակարգիչը բջջայինով...
Ծրագիրը պետք է բեռնել uTorrent-ի օգնությամբ: Ծրագրի տորրենտը բեռնելու համար սեղմեք այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 411 Ավելացրել է` Victor
Եթե ցանկանում եք փոխել վիդեոների, աուդիոների և նկարների ֆորմատները, ապա Ձեզ անհրաժեշտ է Format Factory ծրագիրը: Օրինակ տեսախցիկներով արված վիդեոների ֆորմատները շատ անգամ հարկ է լինում փոխել` դրանք այլ վայրերում դիտելու կամ DVD սկավառակի վրա ձայնագրելու , Youtube-ից բեռնված վիդեոները Avi դարձնելու համար...
Format Factory ծրագրի միջոցով կարելի փոխել
Վիդեո- MP4/3GP/MPG/AVI/WMV/FLV/SWF Աուդիո- MP3/WMA/AMR/OGG/AAC/WAV/FLAC Նկարներ- JPG/BMP/PNG/TIF/ICO/GIF/TGA
Ծրագրի միջոցով կարելի է նաև փոքրացնել դրանց ծավալը, կատարել ձևափոխություններ նկարներում, ավելացնել տեքստեր:
Եթե ցանկանում եք բեռնել ծրագիրը, սեղմեք այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 466 Ավելացրել է` Victor
Հետևյալ եղանակով կարելի է արագացնել ծրագրի աշխատանքը 2-3 անգամ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ այդ ծրագրի shortcut-ը կամ Ярлык-ը: Կատարենք հետևյալ գործողությունները Google Chrome ծրագրի վրա: Աջ click ենք անում և սեղմում properties կամ свойство: Target-ի կամ Объект-ի դիմացի տողում գտնվող տեքստի մեջ սեղմում եք Space կոճակը և ավելացնում /prefetch:1: Տեքստից հետո Space-ի սեղմելը խիստ պարտադիր է: Google Chrome կաշխատի սովորականից 2-3 անգամ ավելի արագ: Հետևյալ եղանակով կարելի է արագացնել յուրաքանչյուր ծրագրի աշխատանք:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 548 Ավելացրել է` Victor
Ճանճերը շարժվում են ամբողջ desktop-ով և իրենց պահում են իսկական ճանճերի պես: Կարելի է շատացնել կամ քչացնել ճանճերի թիվը մուտք գործելով settings: Ծրագիրը բեռնելու համար սեղմեք
այստեղ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 437 Ավելացրել է` Victor
|