Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » ապրիլ » 19

Պակիստանում կինը մորթել է ամուսնուն ու համեմել տաքդեղով

Պակիստանում կինը մորթել է ամուսնուն ու համեմել տաքդեղով
Պակիստանում ձերբակալել են մի կնոջ, որը սպանել է ամուսնուն ու փորձել նրանից  կերակուր  պատրաստել:
Սպանության պատճառը խանդն է . ամուսինը ցանկացել է երկրորդ կին ունենալ, ընդ որում, առանց առաջին կնոջ համաձայնության: Օրենքի համաձայն, Պակիստանում բազմակնությունը թույլատրելի է, սակայն միայն առաջին կնոջ համաձայնությամբ, չնայած այդ կարգին  քչերն են հետևում:
32-ամյա Զայնաբ Բիբին և նրա 22-ամյա զարմիկ Զախիրը ձերբակալվել են ու գտնվում են հարավային  Կարաչի քաղաքի Շահ Ֆեյսալ գաղութում: Գործը քննում է տեղի ոստիկանության պետ Նադիմ Բաիգը: «Նրանք սպանել են Ահմադ Աբասին, Զայնաբի ամուսնուն, կտրատել մարմինն ու պատրաստվել միսը կաթսայով եփել»,-ասել է Բաիգը:
Տունը հետախուզելով` հայտնաբերել են այն կաթսան, որի մեջ զոհի մարմնի կտորներն էին: Համացանցում հայտնվել են այդ կադրերը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 563 Ավելացրել է` GEVORG

Ալկոհոլը բարձրացնում է ստեղծագործական ունակությունները

Ալկոհոլը բարձրացնում է ստեղծագործական ունակությունները
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ ալկոհոլի ոչ մեծ քանակությունը բարձրացնում է մարդու ստեղծագործական ունակությունները, հաղորդում է Science News-ը: Գիտնականները կարծում են, որ ստացված արդյունքները կարող են բացատրել նկարիչների, երաժիշտների եւ այլ ստեղծագործողների` ալկոհոլի նկատմամբ ունեցած հակումը: 

Չիկագոյի Իլինոյսի համալսարանում անցկացված ուսումնասիրությանը մասնակցել է 40 տղամարդ: Նրանք ժամանակ առ ժամանակ ալկոհոլ են օգտագործել ընկերների հետ: 

Գիտափորձի ժամանակ կամավորները կատարել են ստեղծագործական 15 առաջադրանք: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մասնակիցները առաջադրանքների կատրաման ժամանակ ավելի մեծ հնարամտություն են դրսեւորել, քան սթափ վիճակում գտնվողները, որոնք ավելի երկար են մտածել:

Մասնավորապես առաջին խմբում ընդգրկվածները ճիշտ են կատարել առաջադրանքներից ինը, մինչդեռ երկրորդ խումբը` վեցը: Բացի այդ, խմածները լուծումը գտնելու վրա ծախսել են միջինը 11,5 վայրկյան, սթափները` 15,2: 

Սթափ վիճակում բոլոր մասնակիցներն առաջադրանքները կատարել են գրեթե նույն կերպ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 463 Ավելացրել է` GEVORG

Հույն լուսանկարչի «30 ժամանոց» լուսանկարը

Հույն լուսանկարչի «30 ժամանոց» լուսանկարը
Հույն լուսանկարիչ Քրիս Կոտսիոպոլուսը շուրջ 30 ժամում մի քանի հարյուր լուսանկար է արել, որոնց միջոցով ստացել է 360 աստիճան շառավղով ուշագրավ համայնապատկեր, հայտնում է News.com.au կայքը: 

Ստացված լուսանկարում արտացոլված է ողջ օրը` արևածագից մինչ մայրամուտ: 

«Ես ստիպված էի միայնակ նույն տեղում կանգնել շուրջ 30 ժամ»,- ասել է Կոտսիոպոլուսը, հավելելով, որ գիշերը կրկնակի դժվար է եղել, քանի որ նա մի վայրկյան անգամ չի քնել:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 458 Ավելացրել է` GEVORG
%