Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » ապրիլ » 10

Ո՞ր հայտնի աստղին եք նման

Ո՞ր հայտնի աստղին եք նման
Եթե ցանկանում եք իմանալ, թե որ հայտնի մարդկանց եք նման, ապա կարող եք օգտվել այս հետաքրքիր ծառայությունից: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել մեկ լավ որակի լուսանկար: Հնարավորություն կա նաև տեղադրել Ձեր և նմանակների լուսանկարները շաբլոնի վրա և ստեղծել գեղեցիկ պատկերներ: Ստացված արդյունքը կարող եք պահպանել համակարգչի մեջ կամ տարածել սոցիալական կայքերում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 512 Ավելացրել է` Victor

Adobe Photoshop CS6 Beta

Adobe Photoshop CS6 Beta
Adobe ընկերությունը շուտով կթողարկի Photoshop ծրագրի նոր տարբերակը (CS6), որը ունենալու է նորացված ինտերֆեյս և բազմաթիվ նոր ֆունկցիաներ: Այժմ Adobe-ի պաշտոնական կայքում անվճար հասանելի է ծրագրի բետա տարբերակը Windows-ի և Mac-ի համակարգերի համար:

Մեկնաբանություններ (1) Դիտումներ: 455 Ավելացրել է` Victor

Internet Explorer-ը ավելի քիչ էներգիա է խլում մարտկոցից, քան մնացած դիտարկիչները

Internet Explorer-ը ավելի քիչ էներգիա է խլում մարտկոցից, քան մնացած դիտարկիչները
Գոյություն ունի հետաքրքիր ու օգտակար կայք, որի միջոցով հնարավոր է կատարել ինտերնետ դիտարկիչների փորձարկում և ստացված արդյունքները համեմատել միմյանց հետ: Այդ կայքի միջոցով կատարված փորձարկման արդյունքում պարզվել է, որ Internet Explorer օգտագործելու դեպքում համակարգչի մարտկոցը ավելի ուշ է լիցքաթափվում: Փորձարկումը կատարվել է նույն համակարգչի վրա տեղադրված տարբեր ինտերնետ դիտարկիչների միջոցով: 
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 409 Ավելացրել է` Victor

Ստանալ միմիայն ընկերների կողմից ուղարկված նամակները Odnoklassniki.ru կայքում (անվճար)

Ստանալ միմիայն ընկերների կողմից ուղարկված նամակները Odnoklassniki.ru կայքում (անվճար)

Եթե ցանկանում եք Odnoklassniki.ru կայքում այնպես անել, որպեսզի միմիայն ձեր ընկերները կարողանան ձեզ նամակներ գրել, ապա այդ դեպքում անհրաժեշտ է փակել պրոֆիլը՝ վճարելով որոշակի գումար: Սակայն այդ ամենը անվճար անելու համար հարկավոր է ընդամենը ունենալ 2000 կամ ավելի շատ ընկերներ (այս պայմանը միգուցե պարտադիր չի): Այսպիսով կատարեք հետևյալ քայլերը:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 667 Ավելացրել է` Victor

Anonymous-ի հաքերները տիրացել են Norton AntiVirus-ի գաղտնագրին

Anonymous միջազգային հաքերական խումբը հրապարակել է Symantec ընկերության թողարկման հանրահայտ Norton AntiVirus հակավիրուսային ծրագրի ելքային կոդը` կիբեռհարձակման ենթարկելով աշխարհում խոշորագույն Symantec հակավիրուսային ընկերությանը: Հաքերները ազատ մուտքով հրապարակել են 1,07 գիգաբայթանոց արխիվը` Symantec Norton AntiVirus 2006 All Platform Source Code անվանմամբ: Ըստ BusinessInsider գործակալության տվյալների` նրանում պարունակվում են Norton Antivirus-ի 2006 թվականի տարբերակի ելքային գաղտնագրերը անհատական և կազմակերպությունների փաթեթների օգտագործողների համար և նրանց հետ կապված մի շարք նյութեր: Symantec-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունը տեղյակ է հաքերների հայտարարության մասին: Այդ գաղտնագիրը հին է համարվում, այդ պատճառով էլ Symantec-ի օգտագործողներին այն չի սպառնում, նշել են ընկերությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 468 Ավելացրել է` GEVORG

Google Chrome-ը կոտրել են մի քանի րոպեում. Հեղինակները «տպավորված են»


Վանքուվերի CanSecWest կոնֆերանսի Pwn2Own մրցույթի շրջանակում, որի ընթացքում մասնագետներին առաջարկել են կոտրել Chrome բրոուզերը` IT հսկայի «զավակը» դիմադրել է ընդամենը մի քանի րոպե, ինչից հետո կոտրվել է, իսկ «դիակը» հանձնվել է ստեղծողների դատին:Ինչպես տեղեկացնում է Techdaily.ru-ն, Chrome-ը հանձնվել է մրցույթն սկսելուց տառացիորեն մի քանի րոպե անց: Google-ին բագերի մասին ակտուալ տեղեկատվության հայտնի մատակարար, ծրագրավորող Սերգեյ Գլազունովը ներկայացրել է եղանակը, որը Chrome-ի միջոցով թույլ է տալիս ամբողջական մուտք ստանալ դեպի համակարգիչ:
Այսպիսով կատարած աշխատանքի համար՝ Սերգեյ Գլազունովը վաստակել է 60 հազար դոլար: Ըստ Chrome բրաուզերի անվտանգության անձնակազմի անդամ Ջասթին Շուի` Սերգեյն օգտագործել է հատուկ սխալները Google Chrome-ի պաշտպանական համակարգը շրջանցելու համար: Ջասթին Շուն կայքը կոտրելն անվանել է «տպավորիչ»: «Դա տպավորիչ էքսփլոյթ էր: Այն պահանջում էր խոր իմացություն այն մասին, թե ինչպես է աշխատում Chrome-ը», - նրա խոսքերն է մեջբերում Freebrowsers.ru-ն:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 398 Ավելացրել է` GEVORG

Հայաֆիկացված Windows 8 օպերացիոն համակարգը հասանելի կլինի 2012-ի աշնանը



Այսօր Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում անկացվում է և դեռ ընթացքի մեջ է Microsoft-ի արտադրանքների հայաֆիկացման թեմայով քննարկում-հանդիպումը։ Իրենց ելույթներով հանդես են գալիս «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը: Քննարկմանը մասնակցում է նաև ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը և այլ ներկայացուցիչներ։ 


«Microsoft Windows 8 օպերացիոն համակարգի հիմնական ամբողջովին հայաֆիկացված տարբերակը հասանելի կլինի աշնանը, առնվազն այս տարվա 4-րդ եռամյսակում»։ Այժմ օպերացիոն համակարգի հայաֆիկացման գործընթացի հետ մեկտեղ ընթանում է նաև Microsoft Office ծրագրային ապահովման փաթեթի վերջին տարբերակը։ 

«Օրինակ Start կոճակը թարգմանվել է Մեկնարկ կամ Start Screen-ը՝ մեկնարկային վահան»,- պարզաբանեց նա և հավելեց, որ Windows-ի հայաֆիկացմամբ առնվազն մեկ խոչընդոտ տեխնոլոգիաների հետ շփման հարցում լուծվում է։ Մինչ օրս հայաֆիկացվել են և հասանելի են ներբեռնման համար անվճար Մայքրոսոֆթի կայքից Windows XP, Windows Wista և Windows 7 օպերացիոն համակարգերը և Microsoft Office փաթեթի 2007 և 2010 տարբերակները։

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 455 Ավելացրել է` GEVORG

Քիմ Քարդաշյանի նոր “բոյֆրենդն” ու նախկին ամուսնու նոր ֆոտոշարքը

10.04.2012,21:23
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Քիմ Քարդաշյանի նոր “բոյֆրենդն” ու նախկին ամուսնու նոր ֆոտոշարքը
Այսօր առավոտյան պապարացիները լուսանկարել են Քիմ Քարդաշյանին` հայտնի երգիչ Քանյա Վեսթի նյույորքյան բնակարանից դուրս գալուց: Ռեալիթի-շոուների աստղի այցն այսքան մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ աղջիկը Քանյայի տուն է գնացել նախորդ երեկո՝ երգչի հետ ժամադրությունից հետո...
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 509 Ավելացրել է` Victor

Windows 8-ն արտադրողականությամբ գերազանցում է Windows 7-ին


PCWorld Labs -ի աշխատակիցները համեմատել են Windows 7-ի և Windows 8-ի բետա-տարբերակի արագագործությունը: Փորձարկման համար օգտագործվել է քառամիջուկ Intel Core i5-2500K համակարգիչ ՝ 3.3Գհց պրոցեսորով, 8ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 1ՏԲ կոշտ սկավառակով և GeForce GTX 560 T գրաֆիկական արագացուցչով:Բեռնավորման ժամանակի փորձարկումից պարզվել է, որ Windows 8-ը 35% ավելի արագ է միանում (36.8 վ) քան 7-ը, իսկ վեբ-ռեսուրսների հետ 8-ն աշխատում է 50%-ով ավելի արագ, քան Windows 7-ը: Փորձարկողների խոսքերով՝ վերջնական տարբերակի թողարկումից հետո Windows 8-ը կգրանցի ավելի բարձր արդյունքներ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 470 Ավելացրել է` GEVORG
%