Թմրավաճաների բրազիլական մի բանդայի մոտից առգրավվել է թմրանյութի մի մեծ բաժին` Էմի Ուայնհաուզի նկարով, որը օգտագործել են, որպես ապրանքի շրջանառության միջոց:
Ամեն տուփի ներսում թմրավաճառները տեղադրել էին հայտնի երգչու լուսանկարը, անվանելով այն Amy House:
Կոկայինի տուփերը հայտաբերել են Ռիո դե Ժաներոյի ոստիականները:
Ինչպես հայտնում է Times Live-ը հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, որը ղեկավարել է օպերացիան, թմրավաճառները որոշել են հանգուցյալ երգչուհի Էմի Ուայնհաուզի թմրանյութերից կախվածությունն օգտագործել որպես իրենց ապրանքը գովազդելու միջոց:
Բացի կոկայինից առգրավվել է նաև մարիխուանայի փափեթներ, որոնց վրա պատկերված է եղել նախկին առաջնորդ Օսամա Բեն Լադենի նկարը: