Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » ապրիլ » 02

Համացանցում խախտվո՞ւմ են հեղինակային իրավունքները

Համացանցում խախտվո՞ւմ են հեղինակային իրավունքները
Ինտերնետում մի նկար եմ գտել և ուզում եմ այն օգտագործել: Ունե՞մ դրա իրավունքը, թե ոչ:

Նկարները (լուսանկարները) հեղինակային իրավունքի օբյեկտ են և պաշտպանվում են համապատասխան օրենսդրությամբ: Բեռնի կոնվենցիան տրամադրում է նկարների պաշտպանության նվազագույն ժամկետները. այն է հեղինակի ողջ կյանքի և նրա մահից հետո 25 տարվա ընթացքում: Տարբեր երկրներ ազատ են սահմանել ավելի երկար ժամկետներ:Հնարավոր չէ միանշանակ պատասխանել այն հարցին, թե որքանո՞վ է նկարը արտացոլում հեղինակի գեղագիտական ճաշակը կամ գեղարվեստական մոտեցումը և ինչքանով է օրիգինալ (ինչը հեղինակային իրավունքի սկզբունքներից է):Հեղինակային իրավունքի պաշտպանության հիմնական սկզբունքից ելնելով, երբ ենթադրվում է մեկ այլ անձի կողմից ստեղծված հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործումը (լինի դա գիրք, երաժշտական կամ տեսա-ձայնային ստեղծագործություն, խորեոգրաֆիկ աշխատանք, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ և այլն), հարկավոր է ստանալ հեղինակի թույլտվությունը: Նշանկություն չունի, թե այդ նկարը որտեղ է տեղադրված՝ ինտերնետային կայքում, տպագիր մամուլում կամ գրքերում: Բոլոր նշված դեպքերում պետք է գտնել հեղինակին և ստանալ ցանկալի նյութի, այս դեպքում՝ նկարի, օգտագործման համար հեղինակի համաձայնությունը:
Ինտերնետային կայքում տեղադրված նկարները, ինչպես նաև այլ նյութեր, ունեն հեղինակներ: Այդ նյութերի հանդեպ հեղինակային իրավունքը կարող է պատկանել և՛ կայքի իրավատերերին, և՛ այլ անձանց, ում կայքի իրավատերերը իրենց հերթին դիմել են (ենթադրվում է, որ այդպես է) և ստացել սեփական կայքում դրանք տեղադրելու համաձայնություն: Սակայն դա չի նշանակում, որ կարելի է պարզապես վերցնել, վերարտադրել և օգտագործել դրանք այլ աշխատանքներում տեղադրելու նպատակով:Գոյություն ունի հեղինակային իրավունքի «սահմանափակումներ և բացառություններ» սկզբունքը: Այն ենթադրում է հեղինակային իրավունքի օբյեկտների օգտագործում առանց հեղինակի թույլտվության: Այս սկզբունքի հիմնաքարն այն է, որ կարելի է անվճար օգտագործել (առանց թույլատրության) հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութերը կամ գործերը միայն անձնական նպատակներով կամ հատուկ դեպքերում: Սակայն այդ դեպքերը խիստ սահմանափակ են և սահմանվում են օրենքով:Ուզում եմ նշել, որ ցանկացած ինտերնետային կայքում կարող եք տեսնել հիշեցում հեղինակային իրավունքի պաշտպանության մասին:
Վերջին տարիներին համացանցում տեղադրված հեղինակային իրավունքի օբյեկտների կողքին կարելի է հանդիպել որոշակի նշանների, որոնք ունեն հատուկ նշանակություն՝ տվյալ նյութը (օբյեկտը) օգտագործելու եղանակի կամ թույլտվության մասին: Այդ նշանները իրենցից ներկայացնում են Creative Commons Licenses: Ուշադրություն դարձնելով երթևեկության կանոններ հիշեցնող այդ նշաններին՝ կարող եք կողմնորոշվել և համակարգել նախատեսվող օգտագործումը:

 
Մեկնաբանություններ (1) Դիտումներ: 500 Ավելացրել է` GEVORG
%