Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 489 Ավելացրել է` PATVAKAN
Աստղագետ գիտնականները կազմել են այն մոլորակների տասնյակը, որոնց վրա կարող է կյանք լինել: Ի դեպ, գիտնականները ներկայացրել են ապացույցներ, որ Երկիր մոլորակի նմանակ Գլիզե 581g մոլորակում կյանք կա: Վերջինն անհավանական կերպով նման է մեր մոլորակին. ունի մթնոլորտ, հեղուկ ջուր, լանդշաֆտներ: ''Մենք ունենք բավարար բոլոր ապացույցները, որ Գլիզե 581g մոլորակը նպաստավոր է ապրելու համար ու այն կարելի է նվաճել'',- ասել է Կալիֆորնիայի գիտական ինստիտուստի պրոֆեսոր, աստղագետ Սթիվեն Բոգտը: Նշենք, որ ըստ գիտնականների, Գլիզե 581g մոլորակի ձգողական ուժը բավարար է մթնոլորտը պահելու համար: Այս մոլորակը 30 տոկոսով փոքր է Արև մոլորակից, իսկ Երկրից գտնվում է 198 միլիարդ կմ հեռավորության վրա:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 521 Ավելացրել է` PATVAKAN
Բրազիլիայի Մարանյան նահանգում երկնքից մետաղյա մի հսկա գունդ է ընկել: Այն կշռում է մոտ 30 կգ: Բնակիչներն ուժգին դղրդյուն են լսել ու մտածել են երկրաշարժ է տեղի ունեցել: Ավելի ուշ բակերից մեկում հայտնաբերել են մի բացվածք, որի մեջ էլ եղել է գունդը: Բրազիլացի մասնագետները չեն բացառում, որ գունդը կարող է լինել արբանյակների մասնիկներից:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 476 Ավելացրել է` PATVAKAN
Flash-կուտակիչներ մշակող ամերիկյան Kingston Technology ընկերությունը ներկայացրել է նոր` DataTraveler HyperX 3.0 flash-կուտակիչը` 64 Gb, 128 Gb եւ 256 Gb ծավալով:
Ինչպես փոխանցում է 3Dnews-ը, 256 Gb հիշողությամբ DataTraveler HyperX 3.0 –ը մշակողների կողմից ներկայացվում է որպես ներկայումս գոյություն ունեցող կուտակիչներից ամենատարողունակն ու գերարագը:
Այն կարող է տվյալներ ձայնագրել մինչեւ 225/135 Mb/sec արագությամբ եւ կարող է աշխատել 0-ից +60 С ջերմաստիճանում: Նշվում է, որ DataTraveler HyperX 3.0 –ի երաշխիքային ժամկետը 5 տարի է:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 464 Ավելացրել է` GEVORG
Microsoft ընկերությունը եկող տարում կթողարկի Windows Phone 7 օպերացիոն համակարգի երկու կարևոր թարմացում: Համաձայն թարմացումների գրաֆիկի, որ ներկայացրել է WMPoweruser բլոգը, 2012 թվականի երկրորդ քառորդին կթողարկվի Tango անվանմամբ թարմացում: Սպասվում է, որ Tango-ն նախատեսված կլինի համեմատաբար էժան և թույլ պարամետրերով սարքերի համար:
Հաջորդ և ավելի «լուրջ» թարմացումը կկոչվի Apollo: Microsoft-ն այն կներկայացնի 2012-ի 4-րդ քառորդում: Այս թարմացումը նախատեսված կլինի առավել հզոր սարքերի համար (հավանաբար, դրանք կլինեն երկմիջուկ պրոցեսորով և HD էկրանով սարքերը):
Այնուամենայնիվ, ի տարբերություն iOS և Android ՕՀ-ների՝ WP7 ՕՀ-ի մասնաբաժինը շուկայում բավականին նվազել է: Ըստ Gartner-ի հաշվետվության՝ Windows-սարքերի վաճառքը 2011 թվականի երրորդ քառորդում անցած տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 500 հազարով:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 421 Ավելացրել է` GEVORG
Microsoft ընկերությունում հանդիսավորությամբ հրաժեշտ են տվել Internet Explorer բրաուզերի 6-րդ տարբերակին: Հատուկ «հուղարկավորության» համար ընկերության աշխատակիցները թխվածք են գնել`«մնաս բարով IE6» գրությամբ:
Ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողը արձանագրել է բրաուզերի 6-րդ տարբերակի «մահը», քանի որ, ինչպես պարզվել է, ծրագիրը շատ արագ կորցնում է պահանջարկը:
Այժմ այդ ծրագիրը նախընտրում են ամերիկացի ինտերնետ-օգտատերերի գրեթե 1 տոկոսը: Այդ տենդենցը մեծ թափ է հավաքում Եվրոպայում, չնայած այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը` IE6-ը մինչ օրս էլ տեղադրված է յուրաքանչյուր 4-րդ համակարդչում:
Փոխարենը Microsoft-ը շատ ակտիվ շուկա է ներմուծում բրաուզերի նոր տարբերակը` Internet Explorer-8 և 9.
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 464 Ավելացրել է` GEVORG
Լոնդոնում կստեղծվի Եվրոպայում ամենախոշոր wi-fi տեխնոլոգիայով անվճար ինտերնետ գոտին:
Այդ ծառայությունը քաղաքաբնակներին և բրիտանական մայրաքաղաքի հյուրերին կմատուցվի բջջային կապի օպերատոր О2-ի կողմից, որը խոստացել է արդեն մարտ ամսին ավարտել Լոնդոնի երեք շրջանների` Վեստմինստերի, Քենինգստոնի և Չելսիի «փողոցային համացանցայնացումը»:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով` մատուցվող ծառայությունը օգտատերերի համար բացարձակ անվճար կլինի, քաղաքսյին իշխանությունների կողմից ևս ներդրումներ կամ ծախսեր չեն պահանջվի, քանի որ wi-fi սարքավորումները կտեղադրվեն արդեն գոյություն ունեցող փողոցային ենթակառուցվածքների վրա` փողոցային լուսավորման սյուներին և այլն:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 486 Ավելացրել է` GEVORG
Ամենախոշոր սոցիալական Facebook ցանցը ենթարկվել է գրոհի համակարգչային Ramnit վիրիուսի կողմից. արդյունքում մոտ 50 հազար աքաունտներ ջարդվել են:
Ինչպես հաղորդում է «РБК»-ն, վնասված աքաունտների 69%-ը պատկանում է բրիտանացի օգտատերերին, երկրորդ տեղում ֆրանսիացիներն են` 27%:
Կոտրելով աքաունտը` Ramnit-ն սկսում է նրա ընկերներին կայքերի հղումներ ուղարկել, որոնց անցումը հանգեցնում է համակարգչի «վարակմանը»: Բացի այդ, վիրուսը կարող է թափանցել վարակված աքաունտի սեփականատիրոջ էլեկտրոնային փոստ, եթե փոստային ծառայության եւ Facebook-ի գաղտնաբառերն համընկնում են, նշում է «Associated Press»-ը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 473 Ավելացրել է` GEVORG
Victorinox շվեյցարական ընկերությունը ներկայացրել է բազմաֆունկցիոնալ զինվորական դանակ, որն ունի նաև 1 տերաբայթ ծավալով տվյալներ պահելու հնարավորություն: Սա թույլ կտա դանակի մեջ պահել 220 մլն էջ տեքստ կամ 330 հազ. լուսանկար:
Աքսեսուարն ունի գրաֆիկական էկրան, ինչպես նաև կարողանում է ավտոմատ կերպով սինխրոնիզացնել համակարգչի ֆայլներն ու ստեղծել դրանց պահեստային պատճենները: Հաղորդում է BGR տեխնոբլոգը:
Դանակն ունի նաև մի քանի սայրեր, մկրատ, բացիչ և այլն: Այն միանում է համակարգչին USB 2.0-ով կամ 3.0-ով: Հասանելի են հիշողության հետևյալ ծավալները՝ 64 գբ, 128 գբ, 256 գբ կամ 1 տերաբայթ:
Դանակը կներկայացվի CES 2012-ին (Conusmer Electronics Show), որն արդեն մեկնարկել
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 574 Ավելացրել է` GEVORG
Ժամանակ առ ժամանակ մարիխուանա ծխելն այդքան վնասակար չէ թոքերի համար, ինչ ծխախոտը: Այս եզրակացությանն են եկել Ալաբամայի և Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:
Նրանք գնահատել են թմրանյութ կամ սովորական ծխախոտ ծխող 5000 մարդու առողջական վիճակը: Այս մասին գրում է ABC News-ը:
Գիտնականները հետազոտել են մասնակիցների թոքերը և արդյոք դրանք հեշտությամբ օդով են լցվել: Վերջին 20 տարվա ընթացքում հետազոտությունները մի քանի անգամ կրկնվել են: Պարզվում է, որ սովորական ծխողների առողջական վիճակը տարիների ընթացքում ավելի շատ է վատացել, քան թմրանյութ օգտագործողներինը (բացառություն են կազմում չափազանց մեծ չափաբաժին օգտագործողները):
Այսպես, բժիշկ Ստեֆան Քերտեզը մեկնաբանում է, որ մարիխուանայի չափավոր օգտագործումն անվտանգ է:
Հարկ է նշել, որ միջին հաշվով հետազոտության մասնակիցները մարիխուանա ծխել են ամսական 2-3 անգամ, իսկ սովորական ծխախոտ ծխողները`օրվա մեջ 8 անգամ:
Բացի դրանից, գիտնականները փաստում են, որ ծխող մեծահասակ տղամարդիկ մեկ վայրկյանում շնչում են 4 լ օդ, մինչդեռ մարիխուանա ծխողները`4լ և 50 մլ, ինչը նշանակում է, որ վերջիններիս թոքերն ավելի բարվոք վիճակում են:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 504 Ավելացրել է` GEVORG
Լաս Վեգասում տեղի ունեցած տեխնիկայի խոշորագույն ցուցահանդեսի ժամանակ, Toshiba ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ պլանշետային համակարգիչը` տեղեկացնում է Vesti.ru կայքը:
Excite X10 պլանշետն ունի մոտ 77մմ հաստություն, երկու տեսախցիկ, 1գբ օպերատիվ հիշողություն:
Toshiba-ն պլանավորում է Excite X10-ը վաճառքի հանել այս տարվա երկրորդ կեսին: Ամենաբարակ պլանշետը կարժենա 499-599 ԱՄՆ դոլար:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 474 Ավելացրել է` GEVORG
Իսպանացի գիտնականները բժշկության ոլորտում հերթական բացահայտումն են կատարել:
Երկու ամիս շարունակ Բարսելոնայի կլինիկաներից մեկում բժիշկները հաջողությամբ իրականացնում են լապորասկոպիա`օգտագործելով եռաչափ տեսախցիկներ: Բժիշկները վիրահատությունն անկացրել են 3D ակնոցներով:
Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ` նոր տեխնոլոգիան էապես կրճատում է վիրահատության տևողությունը, թույլ է տալիս հստակ գործել և նվազեցնում է հետվիրահատական բարդությունները:
Բժիշկները խոստովանում են, որ 3D ակնոցները թեթևացնում է իրենց աշխատանքը և ավելի հուսալի է: Մասնագետները նշել են, որ 2013 թ. այս ծրագիրը ավելի լայն տարածում կստանա:
«Ես դրական եմ վերաբերվում վիրահատության ժամանակ նման տեխնոլոգիայի կիրառմանը: Եռաչափ տեսախցիկները թույլ են տալիս ներքին օրգանները վիրահատել ավելի արագ` հիվանդին նվազագույն վնաս պատճառելով: Վիրաբույժը 3D ակնոցով ղեկավարում է վիրահատությունը էկրանի միջոցով: Ի վերջո, վիրահատությունը ավելի ճշգրիտ և արագ արդյունք է տալիս:
Միաժամանակ, բժիշկը պետք է օժտված լինի նաև որոշակի գիտելիքներով և փորձով»,- հայտարարել է բժշկական գիտությունների դոկտոր Բորիս Մալյուգինը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 497 Ավելացրել է` GEVORG
Facebook սոցցանցն ու Twitter միկրոբլոգային համակարգը որոշել են ցույց տալ օգտագործողներին՝ ինչպես է Google-ը փոխում որոնման արդյունքները սեփական ծառայությունները, մասնավորապես Google+ սոցցանցն առաջ տանելու նպատակով: Հաղորդում է Guardian-ը:
Facebook-ի ծրագրավորող Բլեյք Ռոսը Myspace-ի և Twitter-ի իր կոլեգաների հետ միասին գրել է Java-սկրիպտ, որը թույլ է տալիս տեսնել Google-ի միջամտությունը որոնողական հարցումներում: Այսպես, օրինակ՝ «movies», «music», «photography», «programming», «cars», «cooking» կամ «science» որոնելու դեպքում առաջին հերթին ցուցադրվում են Google+-ում նման բովանդակությամբ հղումները: Նույնիսկ այն դեպքում, երբ օգտագործողը գրանցված չէ այդ սոցցանցում:
Իսկ հայտնի ընկերությունների անունները որոնելիս, օրինակ՝ «The New York Times», «Martha Stewart» կամ «AT&T», դրանց պաշտոնական կայքերի փոխարեն առաջինը ցուցադրվում են կրկին Google+-ի էջերը: Սկրիպտն ու դրա օգտագործման ուղեցույցը տեղադրված են focusontheuser.org կայքում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 390 Ավելացրել է` GEVORG
Twitter միկրոբլոգի ղեկավարությունը հայտարարել է, որ այժմ նրանք կարող են «աշխարհագրական սկզբունքով» արգելափակել կայքի բովանդակության մի մասը, նշվում է Twitter Inc.-ի պաշտոնական հայտարարությունում:
Մշակված համակարգը թույլ կտա նշել որոշ հայտարարություններ և այդ կերպ օգտատերերի «թվիթները» բաժանել` ըստ աշխարհագրական տարածաշրջանների:
Այսպես, այն տեղեկությունը, որը կարող է վիրավորել այսպես կոչված «հատուկ շրջանների» օգտատերերին, չի հայտնվի նրանց էջում, միաժամանակ այն հասանելի կլինի աշխարհի այլ տարածաշրջանների օգտատերերի համար, գրում է The Wall Street Journal-ը:
Այս կերպ ընկերությունը փորձում է հաղթահարել էթնիկ խոչընդոտը, որոնք առկա են բոլոր հայտնի ինտերնետ ծրագրերում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 398 Ավելացրել է` GEVORG
Գիտնականները շագանակագեղձի քաղծկեղի ախտանիշներ են գտել 2200 տարի առաջ ապրած տղամարդու մումիֆիկացված մնացորդներում, այս մասին հաղորդում է LIFE NEWS-ը:
Կահիրեի ամերիկյան համալսարանի գիտնականները 2 տարի ուսումնասիրելով աճյունը` եկել են այն եզրահանգման, որ դա 40-ամյա տղամարդ է, ով մահացել է շագանակագեղձի քաղծկեղից:
Հայտնագործությունը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ հիվանդության պատճառը ոչ թե շրջակա միջավայրի ազդեցությունն է, այլ գենետիկ նախահակումը:
«Հին Եգիպտոսի կենսապայմանները խիստ տարբերվում էին ժամանակակիցներից: Չկար օդի աղտոտումը կամ մոդիֆիկացված սննդամթերքը, որից մենք ենթադրում ենք, թե հիվանդությունը անպայման պայմանավորված չի արդյունաբերական գործոններով»,- հայտարարել է պրոֆեսոր Սալիմա Իկրամը:
Քաղծկեղի հայտնաբերման այս դեպքը բժշկական հնագիտության պատմության մեջ երկրորդ ամենահինն է:
Ռեկորդը պատկանում է 2700 տարի առաջ ժամանակակից Ռուսաստանի տարածքում ապրած սկյութական թագավորին, որի աճյունի մնացորդներում ևս քաղծկեղ էր հայտնաբերվել:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 581 Ավելացրել է` GEVORG
Nokia ընկերությունը, որը շարունակում է մնալ բջջային հեռախոսների աշխարհի խոշորագույն արտադրողը, հայտարարել է 2011-ի չորրորդ եռամսյակի ֆինանսկական արդյունքների մասին: The New York Times-ը գրում է, որ ընկերությունը կորցրել է այս ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիարդ եվրո:
Փոխարենը Nokia-ն կարողացել է այս ընթացքում վաճառել մեկ միլիոն Lumia սմարթֆոն, որն աշխատում է Windows Phone օպերացիոն համակարգով:
2010-ի չորրորդ եռամսյակում Nokia-ի ֆինանսական արդյունքները շատ ավելի լավ էին. ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցել էր 745 միլիոն եվրո եկամուտ: Այնուամենայնիվ, ընկերության բաժնետոմսերը ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո նկատելիորեն թանկացել են: Պատճառն Lumia սմարթֆոնի վաճառքի հաջողություններն են:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 482 Ավելացրել է` GEVORG
Motorola Mobility ընկերությունը արտոնագրային նոր հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ մեղադրելով վերջինիս iPhone 4S-ի և iCloud ամպային ծառայության մեջ իր տեխնոլոգիաները կիրառելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Apple-ի ու Motorola-ի արտոնագրային պատերազմը սկսվել է 2010-ի հոկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր ընկերություններն իրար դեմ ներկայացել են մոտ 40 արտոնագրային հայցեր:
Motorola-ն այս անգամ մեղադրում է Apple-ին 6 արտոնագրերի խախտման մեջ, որոնք վերաբերում են անլար կապի, հավելվածների կառավարման, տվյալների ֆիլտրացման և էլ-փոստի հետ աշխատելու տեխնոլոգիաներին:
Նշենք, որ Apple-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Motorola Mobility-ի հայցը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 437 Ավելացրել է` GEVORG
Երբ մենք վատ ենք զգում, մեզ դժվար է համոզել գնալ բժշկի մոտ՝ ստուգվելու: Բայց եթե գիտնականների խումբը կարողանա իրականացնել իր ծրագիրը, ապա շուտով մենք կարող ենք ստանալ մեր հիվանդությունների ախտորոշումը` պարզապես օգտագործելով մեր հեռախոսները:
Daily Mail-ը գրում է, որ Հարավային Կորեայի գիտնականները ձևավորել են նոր հեռախոս-տեխնոլոգիան, որը հիվանդություններ ախտորոշելու համար է: Անհավանական է թվում, բայց սարքը կարող է ակնթարթային կերպով ախտորոշել հիվանդությունը՝ սմարթֆոնի էկրանին մի կաթիլ արյուն կամ թուք կաթեցնելու միջոցով:
Նոր տեխնոլոգիայի հեղինակներն ասում են, որ ախտորոշումը գրեթե 100 տոկոսով ճիշտ է և արդյունավետ, ինչպես այլ բժշկական սարքերինը:
Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների թիմն ասում է, որ երբ իրենց սարքը գովազդվի, այն հեղափոխություն կլինի ախտորոշիչ բժշկության մեջ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 485 Ավելացրել է` GEVORG
«Ֆոբոս Գրունտի» վթարի ամենից հավանական պատճառը կարող է դառնալ ծրագրավորման աշխատանքների ժամանակ թույլ տված սխալը: Նման եզրահանգման է եկել միջգերատեսչական հանձնաժողովը: Զեկույցը ներկայացվել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիրմիր Պոպովկինին:
Հիշեցնենք, որ «Ֆոբուս-Գրունտի» կայանի մեկնարկումը տեղի է ունեցել 2011-ի նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը: Մասնագետները կարծում են, որ սարքը ճիշտ կողմորոշում չի ունեցել Արեւի հանդեպ: Դրա հետեւանքով «Ֆոբոս-Գրունտի» հետ կապը կտրվել է: Այն 2012-ի հունվարի 15-ին ընկել է Վելինգթոն կղզուց 1,25 կիլոմետր հեռավորության վրա»:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 544 Ավելացրել է` GEVORG
Իրանում ոստիկանության աշխատակիցները, ովքեր պատասխանատու են կիբերհանցագործությունների համար, ձերբակալել են Facebook սոցիալական ցանցում խմբերից մեկի 4 ադմինների:
Խմբում գեղեցկության վիրտուալ մրցույթ է կազմակերպվել, որի պատճառով ադմիններին մեղադրել են «կոռուպցիայի եւ անամոթության» համար:
Ձերբակալվածներից երկուսը կին են, երկուսը` տղամարդ: Նրանց խմբում ընդգրկվել են շուրջ 25 հազար իրանցի աղջիկներ ու տղաներ, ովքեր ադմինների կոչով հրապարակել են իրենց լուսանկարները: Հիմա բոլոր նրանց նկատմամբ հնարավոր է հետապնդում սկսվի, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշենք, որ Իրանում Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակված է, սակայն շատերը եղանակներ են գտնում արգելքը հաղթահարելու համար, օգտագործելով տարբեր ծրագրեր:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 386 Ավելացրել է` GEVORG
Canalys վերլուծական ընկերության հետազոտությունը վկայում է, որ iPad պլանշետը Apple ընկերությանը թույլ է տվել դառնալ 2011 թվականի չորրորդ եռամսյակում անձնական համակարգիչների խոշորագույն արտադրողը` շրջանցելով նախկին առաջնորդ HP-ին:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Canalys-ը վերլուծական ընկերություններից առաջիններից էր, որ սկսեց պլանշետները համարել անձնական համակարգիչներ: Մնացած ընկերություններն այս պրակտիկան կիրառում են աստիճանաբար:
2011 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում Apple-ը վաճառել է 15.43 միլիոն iPad, որը նոր ռեկորդ էր: Բացի այդ, ընկերությունը վաճառել է 5.2 միլիոն Mac համակարգիչ: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատածում դա կազմել է անձնական համակարգիչների ամբողջ շուկայի 17 տոկոսը:
Սակայն եթե այս ամենից հանեն պլանշետները, ստացվում է, որ անձնական համակարգիչների շուկան, հակառակը, 2010 թվականի այս նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.4 տոկոսով: Դա կապված է Թաիլանդի ջրհեղեղի հետ, որտեղ արտադրվում են կոշտ սկավառակները: Տարերային աղետի հետևանքները անձնական համակարգիչների շուկան շարունակելու է իր վրա զգալ 2012 թվականի առաջին եռամսյակում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 385 Ավելացրել է` GEVORG
Լուսնի այն շրջանները, որոնց վրա սառույց է հայտնաբերվել, կարող են օգտագործվել բնակեցված բազաների ստեղծման նպատակով:
«Նման շրջանները սկզբունքորեն հարմար են լուսնային բազաների ստեղծման համար, որտեղ կարող են տեղադրվել օպտիկական հեռադիտակներ կամ ռադիոդիտակներ, տիեզերական ճառագայթների գրանցման սարքեր», - այսօր ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լև Զելյոնին:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, գիտնականը նշել է, որ հեռանկարում այդ լուսնային շրջաններում կարելի է տեղակայել աստղադիտարան` մի շարք ռադիոաստղագիտական երևույթների դիտարկման համար, քանի որ Երկրի վրա նման հետազոտությունների իրականացումը դժվարիրագործելի է:
Նրա խոսքով` նման աստղադիտարան լավագույն դեպքում կստեղծվի 2040-50-ական թվականներին, իսկ առաջիկա տարիներին ծրագրվում է բնակեցված բազաների վայրն ընտրել:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 444 Ավելացրել է` GEVORG
Գիտնականները կարիճների մոտ նոր, բնատուր ֆենոմենալ ունակություն են հայտնաբերել, այն է` նրանք կարողանում են տեսնել ոչ միայն աչքերով, այլ նաև ամբողջ մարմնով:
«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի համաձայն` ամերիկյան Օկլահոմա նահանգի համալսարանի գիտական խումբը, իրականացված փորձերի արդյունքում, պարզել է, որ կարիճի պատյանի բջիջներն ուլտրամանուշակագույն տիրույթում օժտված են տեսողությամբ:
Հետազոտությունների ժամանակ գիտնականները հատուկ ակնոցներով փակել են կարիճների աչքերը` զրկելով նրանց որոշ ժամանակով շրջակա միջավայրը տեսնելու կարողությունից: Նման վիճակում կարիճները գերադասել են չշարժվել: Սակայն, երբ սովորական լույսի հետ օգտագործվել են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, նրանք սկսել են լավ կողմնորոշվել տեղանքում:
Հիպոթեզի համաձայն` մարմնով տեսնելու ունակությունը կարիճների մոտ առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, քանի որ նրանք ակտիվ կենսակերպ են վարում լուսնի լույսի տակ: Իսկ լուսնային լույսը պարունակում է զգալի քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 473 Ավելացրել է` GEVORG
Ավստրալացի գիտնականները եկել են այն համոզման, որ գրասենյակային երկարատև աշխատանքը կարող է քաղցկեղի պատճառ հանդիսանալ, տեղեկացնում է News.au.com կայքը:
Պրոֆեսոր Լին Ֆրիթչին նշում է, որ առնվազն 5000 դեպք է գրանցվել, երբ գրասենյակային աշխատողի մոտ այդ հիվանդութունն է հայտնաբերվել:
«Գրասենակներում մեզ շրջապատող տեխնիկան, գրապահարանները, պլաստիկ նյութերը վտանգավոր տարրեր են արտազատում, ինչը քաղցկեղի պատճառ կարող է հանդիսանալ», - ասել է Ֆրիթչին:
Գիտնականը նշել է նաև, որ գրասենյակների օդափոխման համակարգերում և բույսերում սնկեր են բազմանում, որոնք նույնպես լուրջ վնաս են հասցնում օրգանիզմին:
Գրասենյակներում ամենատարածված վտանգավոր նյութերը բենզոլն ու ֆորմալդեհիդն են: Առաջինը հիմնականում հանդիպում է ներկված առարկաներում, սինթեթիկ ռետինի ու պլաստիկի մեջ: Իսկ երկրորդը` լայնորեն օգտագործվում է սոսնձված նրբատախտակներում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 448 Ավելացրել է` GEVORG
|