Այդ նոթբուքի էկրանը այնպես է ստեղծված, որ լույսի մոտ 40% անցնում է դրա միջով: Եվ սրանով Samsung-ը չի սահմանափակվում: Այդ Կորեական ընկերությունը ունի նպատակներ արտադրել պլանշեթներ և հնարավոր է նաև բջջային հեռախոսներ OLED-տեխնոլոգիայով:Դե ինչ, խոսքերն այստեղ ավելորդ են: Բավական է դիտել միայն տեսանյութը և Դուք կհամոզվեք, թե ինչ հրաշք է այս նորույթը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 466 Ավելացրել է` GEVORG
Արգենտինացի կենսաբաններն զգուշացնում են ինտերնետի ակտիվ օգտագործողներին Wi-Fi անլար կապի ճառագայթման վատ հետևանքների մասին: Գիտնականները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ դնել նոթբուքը ծնկներին կամ պահել սմարթֆոնները գրպանում: Հաղորդում է Reuters-ը: Wi-Fi գոտում երկար մնալը բացասաբար է ազդում տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ժամանակ դոնորներից վերցրել են երկուական սերմնահեղուկ՝ մեկը փակ տարայով տեղադրելով wi-fi օգտագործող նոթբուքի կողքին, իսկ մյուսը՝ համակարգչից հեռու գտնվող տարածքում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 435 Ավելացրել է` GEVORG
«Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Mark Zuckerberg-ը, ինչպես հաղորդում է weeklyworldnews.com-ը, Պալո Ալտոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է.«Facebook»-ը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ ընկերությունը ղեկավարելու սթրեսը քայքայել է իմ կյանքը: Ես պետք է այդ ամենին վերջ տամ»:Ցուկերբերգի խոսքերով, 2012 թվականի մարտի 15-ից օգտատերերն այլևս չեն կարողանա մտնել իրենց էջերը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 431 Ավելացրել է` GEVORG
Չինական լրատվամիջոցները գրում են, որ երրորդ սերնդի iPad պլանշետը կարող է թողարկվել փետրվարի 24-ին՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ծննդյան օրը:Նշենք, որ Apple-ին հատուկ չէ իր արտադրանքները թողարկումը կապել կոնկրետ ամսաթվերի հետ, սակայն հաշվի առնելով, որ Սթիվ Ջոբսը կյանքից հեռացել է վերջերս, հնարավոր է՝ ընկերությունը բացառություն անի:Լրատվամիջոցները շատ հաճախ են անդրադառնում iPad 3-ի թողարկման մասին կանխատեսումներին: Սպասվում է, որ երրորդ սերդնի պլանշետը կունենա էկրանի ավելի բարձր հստակություն և ավելի հզոր սարքային ապահովում:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 461 Ավելացրել է` GEVORG
2011 թվականի ամենաշատ հաճախվող կայքը Google որոնողական համակարգն է, միջինը ամեն ամիս այցելել են 153 մլն մարդ: Այդ մասին տեղեկացվում է Nielsen վերլուծական ընկերության նոր հաշվետվության մեջ: Ինտերնետային որոնողական հսկային լուրջ տարբերությամբ հաջողրդում է Facebook սոցիալական ցանցը` 137,6 մլն այցելույով:CNews-ի տվյալներով, սոցիալական ցանցերի մեջ Facebook-ը միանձնյա առաջատարն է` գերազանցելով մերձակա հետապնդողներին` Blogger բլոգային հարթակին և Twitter միկրոբլոգային համակարգին: Երրորդ տեղում կայքերի մեջ ամերիկյան մյուս հսկա Yahoo ընկերությունն է, չորրորդը` Microsoft-ի ինովացիոնի կայքերը:Նշենք, որ վարկանիշում չեն հաշվարկվել բջջային սարքավորումներից այցելությունները, որոնք չեն զիճում իրենզ քանակով սովորական համակարգչից կատարված այցելություններին:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 434 Ավելացրել է` GEVORG
Mozilla-ի և Google-ի հարաբերությունները շատ հետաքրքիր են: Մի կողմից Mozilla-ի գոյատևումը կախված է Google-ի դրամական աջակցությունից: Մյուս կողմից՝ Google-ը աշխատում է Chrome բրաուզերի վրա մրցակցելով Firefox-ի հետ, որոնց մասնաբաժինները դրամական կողմից համարյա նույնն են:Այս ակնհայտ մրցակցությունը մարդկանց ստիպում էր մտածել այն մասին, թե Google-ը կդադարի դրամական աջակցություն ցուցաբերել Mozilla-ին: Սակայն սա տեղի չունեցավ, ընդհակառակը - Google-ը սկսեց վճարել երեք անգամ ավելի շատ, քան նախկինում, Firefox-ում ստանդարտ որոնողական համակարգ լինելու արտոնությունը ստանալու համար:Այս քայլը որոնման հսկաին շատ հարցեր առաջացրեց:Հարցերից ամենագլխավորը՝ «Ինչու է Google-ը դրամական աջակցություն ցուցաբերում իր մրցակցին»:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 399 Ավելացրել է` GEVORG
Դիտարկիչների մրցավազքը շարունակվում է, և մինչ այժմ ի վնաս Microsoft ընկերության՝ Internet Explorer-ը, որը գերակշռում էր բրաուզերների շուկայում, իր մասնաբաժինը շարունակում է զիջել մասնավորապես Google Chrome-ին:Վերլուծաբանների կարծիքով Internet Explorer-ի մասնաբաժինը 50%-ից կնվազի արդեն այս տարվա մարտին: Net Applications-ի տվյալներով Internet Explorer-ն տարին ավարտել է 51.9% մասնաբաժնով, Google Chrome-ը 19.1%, Mozilla Firefox-ը 21.8%:Internet Explorer 8-ը շարունակում է մնալ ամենատարածված դիտարկիչը աշխարհում՝ 28% մասնաբաժնով: Վիճակագրական մեկ այլ ծառայության՝ Net Marketshare–ի տվյալների համաձայն Firefox–ը նախկինի նման առաջ է Chrome–ից, սակայն նրանց միջև տարբերությւոնը գնալով նվազում է։
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 402 Ավելացրել է` GEVORG
Facebook սոցիալական կայքը սկսել է գովազդները տեղադրել անմիջապես նորությունների ժապավենի վրա, նոր ծառայությունը կոչվում է Featured stories: Այդօրինակ հայտարարությունների ցուցադրումն անջատել հնարավոր չէ, դրանք կարելի է միայն ջնջել ձեռքով: Օրվա ընթացքում տրվող գովազդային հայտարարությունների թիվը կախված է օգտագործողի՝ նորությունների ժապավենը ստուգելու հաճախությունից:Facebook-ը 2006-2009թթ. տեղադրում էր բաններային գովազդ, իսկ անցած տարվա հունվարից անցել էր գովազդի նոր տեսակի՝ Sponsored stories: Համարյա նույն սխեմայով է գործում Featured stories-ը, սակայն գովազդի այս տեսակը տարբերելն ավելի դժվար է, քանի որ հայտարարությունները տեղադրվում են ոչ թե աջ սյունակում, այլ ընդհանուր նորությունների ժապավենի վրա:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 423 Ավելացրել է` GEVORG
Intel-ն ու Microsoft-ը հրաժարվում են իջեցնել իրենց պլանշետների գինը: Intel Atom պրոցեսորներով, Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող սարքերի գինը կտատանվի $599-$899 դոլարի սահմաններում: Այս մասին գրում է DigiTimes-ը: Այսպիսի բարձր գինը կապված է սարքերի պատրաստման վրա կատարած ծախսերով: Սակայն շուկայում նման գինը մրցունակ չի լինի և առավել ևս չի կարողանա մրցել Apple-ի հետ, որին է պատկանում պլանշետային շուկայի մեծ մասը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 386 Ավելացրել է` GEVORG
Microsoft-ը հայտարարել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների մասին: Ընկերության եկամուտը ռեկորդային է՝ 20,9 մլրդ դոլար: Դա մոտ 5%-ով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը: Գրասենյակային ծրագրերն ու բիզնես փաթեթները Microsoft-ին բերել են մոտ $6,3 մլրդ եկամուտ: Իսկ ժամանցային ծրագրերից, մասնավորապես խաղային համակարգերից ստացված եկամուտը 15 տոկոսով ավելին է՝ $4,2 միլիարդ: Ընդ որում՝ Windows օպերացիոն համակարգն այնքան էլ լավ արդյունքներ չի ցույց տվել. ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ սա կապված է նեթբուքների ցածր պահանջարկով, ինչն իր հերթին պայմանավորված է պլանշետների մեծ պահանջարկով:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 434 Ավելացրել է` GEVORG
Google-ի փոխտնօրեն Բրեդլի Հորովիցը հայտարարել է, որ Google+ սոցցանցում արդեն կարող են գրանցվել նաև 13 տարեկանը լրացած դեռահասները:Նախկինում Google+-ում թույլատրվում էր միայն 18 տարեկանից բարձր օգտագործողների գրանցումը: Սակայն անչափահաս օգտագործողների համար գործում են մի շարք սահմանափակումներ:«Ֆրանս Պրես»-ը գրում է, որ նման օգտատերերին կարող են հաղորդագրություններ ուղարկել միայն նրանց ընկերները, իսկ հրապարակային կարգավիճակներ տեղադրելու դեպքում դեռահասն ավտոմատ կերպով կստանա զգուշացում:Google+ սոցցանցը գործարկվել է կես տարի առաջ ու արդեն ունի մոտ 90 մլն գրանցված օգտագործող:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 413 Ավելացրել է` GEVORG
2011-ի վերջին վեբ լսարանն ամբողջ աշխարհում կազմել է մոտ 2.1 մլրդ, այսինքն՝ համացանցից օգտվել է աշխարհի բնակության մոտ 30%-ը: Նրանցից մոտ 920 մլն-ը Ասիայի բնակիչներ են, 480 մլն-ը՝ Եվրոպայի, 270 մլն-ը՝ Հյուսիսային Ամերիկայի, 216 մլն-ը՝ Լատինական Ամերիկայի, իսկ 120 մլն-ից ավելին՝ Աֆրիկայի: Վեբ-օգտագործողների մոտ 45%-ը մինչև 25 տարեկան երիտասարդներ են:Կայքերի քանակը 2011-ի վերջին հասել է 555 մլն-ի, այն ժամանակ, երբ 2010–ին այս ցուցանիշը 255 մլն էր: Ընդհանուր առմամբ՝ գրանցված է մոտ 3.1 մլրդ էլ փոստ, Ֆեյսբուքի ավելի քան 800 մլն և Twitter-ի 225 միլիոն ըքաունթ:Internet Explorer-ը շարունակում է մնալ ամենատարածված դիտարկիչն աշխարհում՝ զբաղեցնելով շուկայի 39%-ը, նրան հաջորդում են Chrome-ը (28%) և Firefox-ը (25%):Digital Trends-ի տվյալներով մոբայլ ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 5.9 մլրդ-ի:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 399 Ավելացրել է` GEVORG
TechCrunch-ի հաղորդմամբ - Facebook սոցիալական ցանցը մշակում է լուսանկարների դիտման նոր տարբերակ: Facebook-ի Լուսանկարների դիտարկիչը նման է Google+ սոցիալական ցանցի լուսանկարների դիտարկիչին:Ըստ TechCrunch-ի, այսպես Facebook-ը փորձում է օգտագործողների ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն նկարի, այլև մեկնաբանություններ թողնելու վրա։ Ակնհայտ է, որ այն բոլոր նորամուծությունները, որոնք կատարում է Facebook-ը, շատ վաղ եղել են Google+ սոցիալական ցանցում:Ըստ socialbakers.com վերլուծական-վիճակագրական ծառայության տվյալների՝ Facebook-ն ունի ավելի քան 800 միլիոն ակտիվ օգտագործող, որից 300 000-ը հայաստանյան օգտագործողներն են:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 395 Ավելացրել է` GEVORG
Այսօր ձեզ կներկայացնեմ մի շատ հետաքրքիր ծրագիր, որով կկարողանաք անվճար Sms-ներ և Mms-ներ ուղարկել արտասահմանում բնակվող ձեր հարազատներին կամ ընկերներին: Ծրագրի օգնությամբ դուք կարող եք անվճար ուղարկել անսահմանափակ քանակությամբ SMS եւ MMS, հետեւյալ ուղղություններով ` Россия, Абхазия, Беларусь, Германия, Грузия, Казахстан, Кыргызстан, Латвия, Молдавия, Таджикистан, Узбекистан, Украина, Чешская Республика, Эстония:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 393 Ավելացրել է` GEVORG
|