Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » փետրվար » 18

Ինչպես թարմացնել Nod32 անտիվիրուսի բանալիները մի քանի վայրկյանում


Բլոգում մի քանի անգամ անդրադարձել եմ այս անտիվիրուսին ու դրա բանալիներ գտնելուն, սակայն այս մեթոդի շնորհիվ կարող եք թարմացնել բանալիները մկնիկի մեկ սեղմումով: Այլև կարիք չկա ինտերնետում փնտրել բանալիներ ու ձեռքով դրանք տեղադրել անտիվիրուսի մեջ: Անհրաժեշտ է ներբեռնել TNod ծրագիրը և տեղադրել համակարգչի մեջ: Այնուհետև բացեք ծրագիրը և այն ավտոմատ ինտերնետից կգտնի վերջին բանալիները ու կտեղադրի անտիվիրուսի մեջ: Եթե մի քանի շաբաթ անց բանալու ժամկետը սպառվում է, ապա նորից աշխատացրեք TNod ծրագիրը ու վերջ: 

Ուշադրություն.
TNod ծրագիրը համակարգչի մեջ տեղադրելուց որոշ ժամանակ անց անտիվիրուսը ջնջում է այն, այդ պատճառով անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը

1.Բացեք անտիվիրուսը:
2.Ստեղնաշարի վրա սեղմեք F5
3.Մտեք նկարում պատկերված կարգավորման էջ և ավելացրեք TNod ծրագրի հասցեն:



Այս քայլով դուք անտիվիրուսը կարգավորում եք այնպես, որ նա չսկանավորի նշված թղթապանակը և չջնջի TNod-ը: Թղթապանակը հասցեն կախված է օպերացիոն համակարգի կարգավորումներից: Իմ համակարգչի դեպքում այն ունի նկարում նշված տեսքը:

                                                 


ֆայլը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1. Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2. Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3. Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:


Հավանեցի՞ր, տեղեկացրու ընկերներիդ

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 511 Ավելացրել է` GEVORG

Windows 8-ում կհայտվնեն տեսողական գաղտնաբառեր

Windows 8 օպերացիոն համակարգում հնարավոր կլինի օգտագործել լուսանկարները՝ որպես համակարգ մուտք գործելու գաղտնաբառ: Սա հարմար կլինի հատկապես սենսորային էկրան ունեցողներին. օգտագործողից կպահանջվի միայն նկարի վրա հատուկ ձևով սահեցնել մատը՝ սկզբում սեղմել լուսանկարի որևէ հատվածին, այնուհետև շրջանակ գծել, իսկ հետո՝ ուղիղ գիծ: Microsoft-ի բլոգը գրում է, որ տեսողական գաղտնաբառերն ավելի հեշտ է հիշել և ավելի դժվար կոտրել: Ցանկության դեպքում հնարավոր է անցնել տեքստային գաղտնաբառի օգտագործմանը:
 http://armeniannewsportal.blogspot.com
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 437 Ավելացրել է` PATVAKAN

Microsoft-ի նոր զոհը


Ինչպես հիշում եք, Microsoft-ը գնեց Skayp-ը, մի քանի օր անց տարածվեցին լուրեր, որ Microsoft-ը պատրաստվում է գնել Nokia-ն, և ահա հիմա էլ լուրեր են տարածվել, որ Microsoft-ը պատրաստվում է գնել Nivida-ի բաժնետոմսերի 30%-ը:
Վերլուծաբանների կարծիքով հիմա կարևոր է, որ Microsoft-ը գնի Nvida-իբաժնետոմսերի 30%-ը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 440 Ավելացրել է` PATVAKAN

«Եվրատեսիլ-2012» հյուրերին կդիմավորեն ռոբոտները

18.02.2012,20:47
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից

«Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի հյուրերին Բաքվի օդանավակայանում կդիմավորեն ռոբոտները». հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության մամուլի քարտուղար՝ Մ. Սաֆարլին։ Տեղեկացնում է «Նորություններ-Ադրբեջան» գործակալությունը՝ հղում անելեով ԱԷնԷս (ANS)-ին։

«Օդանավակայանում ռոբոտներ կտեղադրվեն։ Երբ հյուրերն անցնեն սահմանային անցակետը, ռոբոտները նրանց ցույց կտան թե ինչպե՞ս հասնեն իրենց ուզած վայրը. Օրինակ՝ սրճարան, կամ մոտենան մուտքին և այլն։ Դրանք կտեղեկացնեն նա օդանավակայանի տարածքում կիրառվող անվտանգության կանոնների մասին։ Ռոբոտները տեղադրված կլինեն օդանավակայանի Հարավային և Հյուսիսային տերմինալների ելքերի մոտ, արտաքման ու կենտրոնական սրահներում»,- ասել է Սաֆարլին։ 

Նշվում է նաև, որ «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի հյուրերին սպասարկելու միջոցառումների հատուկ ծրագիր է մշակված, ստեղծված է աշխատանքային խումբ։

Նշենք, որ «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթը տեղի կունենա Բաքվում՝ մայիսի 22-26-ը։ Դեռևս պարզ չի, թե Հայաստանն այդ մրցույթին կմասնակցի, թե՞ ոչ։ 

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 435 Ավելացրել է` PATVAKAN

«Օրանժ Արմենիա»-ն միացավ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և «Օրանժ Արմենիա» ընկերության միջև այսօր ստորագրվեց համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն:

Հուշագիրը ստորագրվեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում համագործակցություն ծավալելու նպատակով: ՁԻՀ-ի կողմից հուշագիրը ստորագրեց ՁԻՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյանը, իսկ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից` գլխավոր տնօրեն` Բրունո Դյութուան:

Հիշեցնենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ուղղված է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը և տեղեկատվական հասարակության կայացմանը, մասնավորապես` հասարակության լայն խավերի շրջանում համակարգիչների տարածման, ինտերնետ հասանելիության ապահովման և էլեկտրոնային բովանդակության օգտագործման ծավալների մեծացմանը:

«Մեր նպատակն է համակարգիչների մատչելիության ապահովումը քաղաքացիների համար, որովհետև այսօր համակարգիչն անհրաժեշտություն է: Դա ոչ միայն տեղեկատվության, ժամանցի միջոց է, այլ, ամենակարևորը, համակարգիչը հանդիսանում է արդյունավետ աշխատանքի միջոց»,- ասաց Տ. Դավթյանը` հավելելով, որ համակարգչի միջոցով կարելի է ավելացնել գիտելիքները, լուծել աշխատանքի խնդիրներ և լայնորեն օգտվել ինտերնետի հնարավորությունից:

«Օրանժ Արմենիա»-ն ծրագրի շրջանակներում հանրապետության բոլոր մարզերում գտնվող իր սպասարկման կենտրոններում իրականացնելու է համակարգիչների վաճառք:

Բ. Դյութուայի կարծիքով, այս ծրագիրը հնարավորություն է տալիս համակարգիչը հասանելի դարձնել հատկապես հեռավոր տարածքներում.

«Մեզ համար այս նախագիծը շատ նման է մեր պետության քաղաքականությանը, որը միտված է եղել քաղաքացիների համար ինտերնետը հասանելի դարձնելուն», - ասաց նա:

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` ծրագիրը լուրջ խթան կհանդիսանա ոչ միայն համակարգիչների տարածման, այլև ինտերնետի զարգացման համար:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՁԻՀ-ի կողմից` ՀՀ կառավարության, Էկոնոմիկայի նախարարության, Համաշխարհային բանկի և Կենտրոնական բանկի աջակցությամբ:


Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 440 Ավելացրել է` PATVAKAN
%