Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » փետրվար » 17

«Եղնիկներ» զորամասում աչքից զրկված Նարեկն ինտերնետից է տեղեկացել, որ էլ չի տեսնելու եւ շատ ծանր է տարել

Փետրվար 17, 2012 | 05:38 

Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանը, ով 2011-ի դեկտեմբերի 17-ին ենթասպա Արմեն Թովմասյանի շղթայի հարվածից «Եղնիկների» զորամասում կորցրել է աչքը, վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցներից է տեղեկացել, որ այլեւս աչքի տեսողությունը չի վերականգնվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Ավետիսյանի մայրը` Աննա Հակոբյանը եւ ավելացրեց, որ դրանից հետո Նարեկն ավելի ինքնամփոփ է դարձել:

Նրա խոսքով, Նարեկի առողջական վիճակը բավարար է, դեռեւս վերջնական չեն տեղադրել աչքի վերջին «պրոտեզը»: Ըստ Նարեկի մոր, վերջերս դատախազության քննիչներն այցելել են որդուն եւ տեղեկացրել, որ գործերը հանձնել են դատարան, սակայն դեռ տեղյակ չեն, թե երբ է նշանակված դատական նիստը: Նարեկի բանակի ազատման գրքույկն էլ դեռ չեն տվել, այն կտան քրեական գործի ավարտից հետո:

18-ամյա Նարեկն ավարտել է Սուրբ Թերեզայի բժշկական քոլեջը, սակայն ներկա դրությամբ, ոչ տանից դուրս գալու ցանկություն ունի, ոչ էլ առաջիկա պլանների մասին է ուզում խոսել: «Ներկա պահին ինքն է ու իր համակարգիչը»,- ավելացրեց Նարեկ Ավետիսյանի մայրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊՆ քննչական ծառայությունը խստացրել է Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանի դեմ առաջադրված մեղադրանքը: Թովմասյանը, ով շղթայով հարվածել եւ վնասել էր ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքը, սկզբնապես մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածություն կամ խմբակային շահերից ելնելով եւ եթե դրանք էական վնաս են պատճառել), սակայն հունվարի 23-ին մեղադրանքը լրացվել է Քր.օր.-ի 12 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ):

Եթե առաջին հոդվածով ենթասպային սպառնում է 2-ից 5 տարի ազատազրկում, ապա խստացված մեղադրանքով` 3-ից 7 տարի ազատազրկում:

Հիշեցենք, որ Հելսինկյան ասոցիացիայից NEWS.am-ին փոխանցել էին, որ դիրքերից իջնելիս ենթասպա Արմեն Թովմասյանը, ով ճաշարանի աշխատակից է, ցանկացել է Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանին վերակարգ կանգնեցնել, սակայն Նարեկը հրաժարվել է: Ի պատասխան Արմեն Թովմասյանը հետեւից մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել էր զինվորի աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց` կանխավ զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերեւից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին: Այնուհետ Նարեկին տեղափոխել են Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, որտեղ էլ հեռացվել է շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աջ աչքը:

Այսինքն` վիրահատության արդյունքում ընդամենը աչքի արտաքին տեսքն են վերականգնել, իսկ տեսողությունը չի կարող վերականգնվել: Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում, իսկ ենթասպային ձերբակալել էին դեկտեմբերի 17-ին եւ մեղադրանք էին առաջադրել: Նարեկի հայրը` Անդրանիկ Ավետիսյանը ավելի վաղ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով ձերբակալման փաստին, ասել էր. «4 օր անցավ նոր ձերբակալեցին: Հալալ լինի իրենց: Եթե մեկին մի հատ սիլլա տանք մեզ 10 րոպե հետո կալանքի կվերցնեն»: Անդրանիկ Ավետիսյանը նկատել էր, որ դեռ չգիտի` Արմեն Թովմասյանի թիկունքում մարդիկ կա՞ն, թե՞ ոչ, բայց պայքարելու է այնքան, մինչեւ նա իր արժանի պատիժը կրի:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 496 Ավելացրել է` PATVAKAN

Սլովակիայի համալսարանը, Արցախն ու Ադրբեջանը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության ի հայտ գալուց ի վեր՝ Ադրբեջանում հորինել են սարսափազդու, հակազդող մի միջոց՝ Սև ցուցակ:Ճ Այս ցուցակում ադրբեջանցիները մեծ բավականությամբ ընդգրկում են այն բոլոր օտարազգի պաշտոնյաներին, արվեստագետներին կամ պարզապես անհատներին, որոնք այս կամ այն առիթով այցելել են Արցախ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ցուցակն արագ տեմպերով համալրվում է, իսկ ցուցակում ընդգրկված անձինք բացարձակապես չեն  արձագանքում Ադրբեջանի զառանցանքներին: 

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 499 Ավելացրել է` PATVAKAN
%