Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » փետրվար » 12

Ձերբակալել են Snoop Dogg-ին





Ոստիկանությունը ձերբակալել է հայտնի ռեփեր Snoop Dogg-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
40-ամյա ռեփերը ձերբակալվել է հանգստյան օրերին Տեխասում: Սահմանային ծառայությունները զննում են իրականացրել ռեփերի շրջագայությունների ավտոբուսում և զգացել են մարիխուանայի հոտը: Ոստիկանները ավտոբուսի սրահում հայտնաբերել են ոչ մեծ քանակությամբ թմրանյութ:
Սնուփը ընդունել է, որ մարիխուանան իրեն է պատկանում: Նրան ուղեկցել են ոստիկանատուն, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել թմրանյութ պահելու համար, ապա ազատ արձակվել: Այս գործով դատավարությունը նշանակվել է հունվարի 20-ին:
Նշեմ, որ ռեփերը առաջին անգամ չէ, որ ձերբակալվում է թմրանյութ պահելու համար:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 406 Ավելացրել է` GEVORG

Samsung հեռախոսի այս գովազդը 2011 թվականի ամենաշատ դիտված տեսահոլովակներից մեկն է

12.02.2012,01:12
Կատեգորիա: Հետաքրքիր Video-ներ '' YouTube ''-ից
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 507 Ավելացրել է` GEVORG

Ինչպես ուղարկել մեծ ծավալի ֆայլեր էլեկտրոնային փոստի միջոցով

Յուրաքանչյուր էլեկտրոնային փոստի սերվեր ունի ուղարկվող ֆայլերի ծավալների որոշակի սահմանափակումներ: Օրինակ եթե օգտագործում եք Gmail, ապա չեք կարող ուղարկել 25 մեգաբայթից մեծ ծավալով ֆայլ: Մեծ ծավալով ֆայլեր ուղարկելու դեպքում կարող եք օգտվել WizDrop կայքից: Այն թույլ է տալիս էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել մինչև 100 մեգաբայթ ծավալի ֆայլ:



Այցելեք այս կայքը:

1.Գրեք Ձեր էլ. փոստի հասցեն

2.Ընտրեք ուղարկվող ֆայլը: Գրեք նամակի վերնագիրը ու հաղորդագրությունը (պարտադիր տվյալներ չեն)

3.Գրեք ստացողի էլեկտրոնային փոստի հասցեն: Լրացրեք պաշտպանիչ կոդը

4.  Սեղմեք Drop` նամակը ուղարկելու համար:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 529 Ավելացրել է` GEVORG

Հետաքրքիր ծառայություն Յութուբում: Slam


Եթե շատ ժամանակ եք անցկացնում Youtube կայքում, ապա կարող եք օգտվել YouTube Slam ծառայությունից: Դրա միջոցով օգտագործողներին հնարավորություն է տրվում քվեարկել առաջադրված հոլովակներից որևէ մեկի համար։ Իրար հետ մրցակցող վիդեոները դասակարգված են ըստ կատեգորիաների: Քվեարկելով որևէ հոլովակի համար՝ օգտագործողները վաստակում են միավորներ։ Այսինքն Slam-ի միջոցով մրցում են ոչ միայն հոլովակները, այլև օգտագործողները: Հարցման արդյունքում հաղթող ճանաճվող տեսահոլովակը հավելյալ միավորներ է շնորհում օգտագործողներին։ Այս միավորների շնորհիվ ձևավորվում է օգտագործողների վարկանիշային աղյուսակը: Եթե ցուցադրվող տեսահոլովակներից ոչ մեկը չեք հավանում, ապա կարող եք սեղմել skip կոճակը և անցնել տեսնել տեսահոլովակների հաջթորդ զույգը:

                                      Այցելել ծառայության էջ
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 429 Ավելացրել է` GEVORG

Հավատ

12.02.2012,00:54
Կատեգորիա: Հետաքրքիր Video-ներ '' YouTube ''-ից
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 490 Ավելացրել է` GEVORG

Google-ը փակում է Picnik.com-ը: Մինչև փակվելը անվճար օգտվեք կայքի բոլոր ֆունկցիաներից

Picnik.com կայքը իրենից ներկայացնում է լուսանկարներ մշակող օնլայն գործիք: Այդ կայքի միջոցով հնարավոր է լուսանկարների վրա կիրառել բազմաթիվ գեղեցիկ ու հետաքրքիր էֆեկտներ: 2010 թվականի մարտին Google ընկերությունը գնեց Picnik.com կայքը և կատարեց մի շարք փոփոխություններ: Եվ ահա Google ընկերությունը տեղեկացնում է, որ ամեն լավ բան օրերից մի օր իր տրամաբանական ավարտն է ունենում: Նրանք որոշել են փակել Picnik.com կայքը ս.թ. ապրիլի 19-ին:  Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաև, որ այժմ դրա փոխարեն կարող ենք օգտագործել Google+ սոցիալական կայքում տեղադրված լուսանկարների մշակման գործիքից:



Picnik.com կայքը ուներ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ծառայություններ: Այն օգտագործողները, ովքեր գումարներ են վճարել և օգտվում են վճարովի ծառայություններից, ապա Google ընկերությունը խոստանում է ամբողջությամբ վերադարձնել գումարները: Google-ը նաև շնորհակալություն է հայտնում կայքի հավատարիմ այցելուներին և որպես նվեր հայտարարում է, որ կայքի բոլոր վճարովի ծառայությունները մինչև կայքի փակման օրը կլինեն անվճար:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 383 Ավելացրել է` GEVORG

Ի պաշպտանություն Circle.am-ի: Հարցերին պատասխանում է կայքի հիմնադիրը


Հարգելի ընթերցողներ, վերջերս հնչում են տարբեր կարծիքներ  Circle.am-ի մասին, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ այս կայքին: Circle.am-ը հայկական վեբ կայքերի վիճակագրական հանգույց է, որի ծառայություններից օգտվում են համարյա բոլոր հայկական կայքերը: Հանգույցը գործում է ավելի քան 10 տարի և տվյալ պահի դրությամբ այնտեղ գրանցված են 2393 հայկական կայքեր: Արմբլոգը բացելուց հետո այն գրանցեցի Circle.am-ում: Անկեղծ ասած, սկզբնական շրջանում կասկածում էի այդ կայքի կողմից տրամադրվող տվյալների ճշտության վրա և շատերի նման կարծում էի, որ Circle.am-ը գումարի դիմաց առաջ է տանում որոշ կայքեր: Ես այն ժամանակ նամակ գրեցի կայքի հիմնադիր Ավետիս Ավագյանին և խնդրեցի ինձ ասել, թե արդյոք ճիշտ են ներկայացվող տվյալները: Պարոն Ավագյանը ինձ պատասխանեց, որ ամեն ինչ ճիշտ է և խորհուրդ տվեց գրել այնպիսի գրառումներ, որոնք կհետաքրքրեն բլոգի այցելուներին: Այդ օրվանից որոշեցի ինքս ստուգել և որոշեցի փորձել հասնել ինձանից առաջ գտնվող կայքերին: Եվ ահա մի քանի ամիս անց ես հասա ցանկալի արդյունքի:



Արմբլոգը տվյալ պահի դրությամբ  Circle-ի մարդիկ, բլոգներ և անձնական բաժնում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և օրական գրանցվում է ավելի քան 15.000 այցելություն: Սակայն ևս մեկ հետաքրքիր փաստ նշեմ, որից կարելի է ենթադրել, որ Circle-ի առաջին հորիզոնականներում գտնվող կայքերի վիճակագրական տվյալները ճիշտ են: Արմբլոգը Circle հանգույցում գրանցված 2000-ից ավել կայքերի մեջ տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է 6-ից 20-րդհորիզոնականները: Իսկ ըստ circle.am-ի օգոստոս ամսվա զեկույցի, զուտ Հայաստանյան այցելություններով Արմբլոգը բոլոր հայկական կայքերի մեջ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Սա կարծում եմ ոչ միայն վատ թիվ չի բլոգի համար, այլ չափազանց լավ թիվ է: Ես իհարկե գումարներ չեմ առաջարկել կամ առավել ևս տվել Circle.am-ին, բայց իմ կայքը զբաղեցնում է բարձր հորիզոնականներ: Վերը նշված փաստերի հիման վրա հաստատ համոզված եմ, որ circle.am-ը ներկայացնում է ճիշտ տվյալներ:

Վերջերս նորից մի քանի հարցեր գրեցի Ավետիս Ավագյանին և ներկայացնում եմ դրանց պատասխանները:

1. Պարոն Ավագյան, Circle.am-ի ստեղծման օրվանից ստացե՞լ եք այցելություններ վաճառելու կամ կայքեր արհեստական առաջ տանելու առաջարկներ:


Եթե չեմ սխալվում երկու անգամ ստացել եմ գումարի դիմաց վիճակագրական տվյալներ կեղծելու առաջարկներ և երկու անգամ էլ առաջարկ եմ ստացել թույլ տալ (աչք փակել) "նակրուտկայի" վրա։ Կարծում եմ սա քիչ է և հույսով եմ, որ այս քիչ լինելը այն պատճառով է, որ գրեթե բոլորը գիտեն, որ դա հնարավոր չի։ Առաջարկողներին ես առաջարկում եմ, որ երբեք նման թեմայով ինձ չդիմեն, հակառակ դեպքում խայտառակ եմ անելու ամբողջ Արմնեթով: Առաջարկողները նախընտրում են այլևս չդիմել ինձ այդ հարցով :)

2. Ինչու՞ են circle.am-ի կողմից ներկայացվող տվյալները որոշ չափով տարբերվում արտասահմանյան նմանատիպ համակարգերի տվյալներից (օր. liveInternet կամ Google Analytics)

Եթե դուք կամայական ձևով ընտրեք վեբ վիճակագրություն տրամադրող մի քանի ընկերություն և սկսեք ձեր կայքի համար օգտվել նրանց ծառայություններից, ապա կնկատեք, որ նրանց տրամադրած տվյալները չեն համընկնում։ Այս երևույթը կարող է ունենալ մի շարք պատճառներ։ Ամենահիմնականն այն է, թե ինչպես են տրված սահմանումները, և ինչպես են կատարվում հաշվարկները։ Օրինակ, «դիտում»-ի՝ վերը տրված սահմանումը, որն ուժի մեջ է Circle.Am-ի համար, չի գործում Google Analytics-ում։ Google Analytics-ը չունի դիտումների նվազագույն տևողություն։ Սա նշանակում է, որ եթե դուք «կարդում» եք րոպեում 30 էջ (1 էջ ամեն 2 վայրկյանում), ապա Google Analytics-ը հենց այդպես էլ կհաշվի։ Մինչդեռ Circle.Am-ը կհաշվի սրա կեսը (1 էջ ամեն 4 վայրկյանում)։ Մեկ ուրիշ օրինակ է «այցելում»-ը։ Այս դեպքում սահմանումը և հաշվարկման մեթոդը Circle.Am-ի և Google Analytics-ի համար նույնն են, բայց կա մեկ տարբերություն. եթե այցելուն փակի իր բրաուզերը և նորից այն բացի ձեր վեբ-էջում, ապա Google Analytics-ը կհաշվի սա որպես ևս մեկ այցելում՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ էր անցել նախորդ այցելումից։ Circle.Am-ը պահպանում է 30 րոպեի նվազագույն տևողություն՝ անկախ նրանից, թե բրաուզերը փակվել–բացվել է, թե ոչ։ Նմանատիպ տարբերությունները կարող են առաջացնել տարբեր տվյալներ, որոնք մատուցվում են վեբ վիճակագրություն տրամադրող տարբեր ընկերությունների կողմից։

3. Խնդրում եմ ասեք, թե ինչ են իրենցից ներկայացնում այցելումները (visits), դիտումները (pageviews) և հոսթերը (hosts)

Երբ այցելուն գալիս է մի վեբ-էջ, որտեղ տեղադրված է Circle.Am-ի թրեքինգ կոդը, ապա հատուկ HTTP հրահանգ է ուղարկվում Circle.Am։ Այս հրահանգը պարունակում է տարատեսակ օգտակար ինֆորմացիա՝ ինչպես օրինակ՝ այցելուի IP հասցեն, նրա մոնիտորի կետայնությունը, գույների խորությունը, այցելուին տվյալ էջ «հղած» կայքը, JavaScript–ի տարբերակը և այլն։ Այս հրահանգը հետազոտվում է Circle.Am–ի կողմից, և եթե այն օրինական է ճանաչվում, ապա գրանցվում է որպես դիտում և/կամ այցելում և/կամ հոսթ։

Հրահանգը գրանցվում է որպես հոսթ, եթե այցելուի IP հասցեն եզակի է վերջին 6 ժամվա ընթացքում։ Եթե այցելուն օգտվում է «պրոքսիից», ապա այցելուի և տվյալ «պրոքսիի» IP հասցեները գրանցվում են համատեղ։ Երբ այցելուն տվյալ վեբկայք այցելում է առաջին անգամ, ապա նրա առաջին այցելումը գրանցվում է որպես այդպիսին։ Եթե այս այցելուն 30 րոպեից ավելի ակտիվ չէ տվյալ կայքում, իսկ այնուհետև կրկին որևէ էջ է նայում այդ կայքում, ապա այդ գործողությունը հաշվարկվում է որպես նոր այցելում։ Եթե այցելուն ձեր կայքը լքում է, սակայն վերադառնում է 30 րոպեի ընթացքում, այդ դեպքում նոր այցելություն չի գրանցվում։

HTTP հրահանգը գրանցվում է որպես դիտում այն դեպքում, երբ այցելուն դիտում է ձեր կայքի էջերը։ Գոյություն ունի դիտումների նվազագույն տևողություն՝ 4 վայրկյան։ Որոշ հետազոտություներ ցույց են տալիս, որ այս ժամանակահատվածն անհրաժեշտ է էջը բեռնելու, դրա պարունակությունը կարդալու և նույն կայքի մեկ այլ էջ տեղափոխվելու համար։

Հ.Գ.
Իսկ վերջում ցանկանում եմ հիշեցնել ժողովրդական հայտնի խոսքը՝ «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է խակ է»:


Հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 426 Ավելացրել է` GEVORG

Չարլի Չապլինի նամակն իր դստերը


Եթե դեռ չեք կարդացել այս նամակը, ապա խորհուրդ կտամ կարդալ, քանի որ այնտեղ գրված են շատ հուզիչ և ճշմարիտ խոսքեր:

Դստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռայիմ գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.

Ես քո հայրն եմ, Ջեալդինա:
Ես`Չարլին, Չարլի Չապլինը:

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են.<< Տեսնու°մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու°մ եք ինչ էր նրա անունը` Չարլի>>:

Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս.<< Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ>>: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա… ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմածություն հայցում…

Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամերը… և չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:

Ավելի լավ է խոսենք քո մասին:

Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն ախարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ,որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուս երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեց տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ, <<Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են>>: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դւ ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը,որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը:

Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծաոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկսասեմ մի ճշմարտություն. Մարդիկ գետնի վրա ավելի’ անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկոքեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին…

Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը:

Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքեր հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում,ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:

Փորձիր և դու:
Համբուրում եմ քեզ:
Չարլի:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 595 Ավելացրել է` GEVORG

Նոր ֆունկցիաներ Սկայպի նոր տարբերակում (Skype v5.8)


Թողարկվել է Skype-ի 5.8 տարբերակը, որտեղ կատարվել են մի շարք հետաքրքիր փոփոխություններ: Նոր տարբերակը իր մեջ ներառում է Full HD տեսազանգեր կատարելու հնարավորություն, ինչպես նաև խմբակային տեսազանգերի դեպքում համակարգչի էկրանի ցուցադրում (վճարովի ծառայություն): Full HD տեսազանգերը կարող են օգտագործել այն մարդիկ, ովքեր ունեն HD Web Camera-ներ: Կարող եք կատարել վիդեոզանգեր նաև այն մարդկանց, ովքեր չունեն Սկայպի պրոֆիլներ (Ֆեյսբուքի ընկերներին): Այլ փոփոխություններից են օրինակ Ֆեյսբուքի օֆլայն ընկերների թաքցնելը, Bing Toolbar-ը և այլն:

                                            Ներբեռնել Skype v5.8

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 420 Ավելացրել է` GEVORG

Գծագրեք և կահավորեք բնակարաններ հեշտ եղանակով: Sweet Home 3D


Եթե ցանկանում եք գծագրել և կահավորել բնակարաններ, ապա պարտադիր չի տիրապետել բարդ գրաֆիկական ծրագրերի (օր. 3Ds Max կամ AutoCad): Sweet Home 3D-ը անվճար ծրագիր է, որի միջոցով կարող եք գծել հատակագծեր և կահավորել այն: Համեմատած մյուս նմանատիպ ծրագրերի հետ, այս ծրագիրը չափազանց արագ է աշխատում և հեշտ է օգտագործվում:


Ծրագիրն իր մեջ ներառում է կահույքի մեծ տեսականի: Հնարավոր է ավելացնել նաև նոր 3D օբյեկտներ (*.3ds կամ *.obj): Գծագրելուց և կահավորելուց հետո կարող եք 3D ռեժիմում զբոսնել բնակարանի ներսում և նկարահանել տեսահոլովակ:

                                                  


Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 460 Ավելացրել է` GEVORG

Չափազանց օգտակար հավելված Google Chrome ինտերնետ դիտարկչի համար: Speed Dial 2


Համոզված եմ, որ բլոգի այցելուներից շատերը նախընտրում են օգտագործել հենց Google Chrome ինտերնետ դիտարկիչը, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս անպայման տեղադրել այս հավելվածը: Այն ամբողջովին փոխում է Chrome-ի ոչ այդքան ֆունկցիոնալ սկզբնական էջը: Հավելվածը հնարավորություն է տալիս ձեռքով ավելացնել հաճախակի այցելվող կայքերի ցուցակ և դրանց կցել ցանկացած լուսանկար (Chrome-ի ստանդարտ էջը ավտոմատ է որոշում ցուցադրվող կայքերը և դրանց լուսանկարները): 


Հավելվածի շնորհիվ կարող եք նաև ստեղծել տարբեր խմբեր և կայքերը դասավորել այդ խմբերի մեջ: Հավելվածի կարգավորումների միջոցով կարող եք կատարել մի շարք փոփոխություններ (օր. փոխել ֆոնի նկարը, կարգավորել ցուցակում ցուցադրվող կայքերի չափսերը և այլ պարամետրեր): 

Ինչպես տեղադրել և օգտագործել

1. Այցելեք այս կայքը:
2. Ներբեռնեք և տեղադրեք հավելվածը:
Եթե հավելվածը չի տեղադրվում, ապա ներբեռնեք Google Chrome դիտարկչի վերջին տարբերակը:



3. Սեղմեք + նշանի վրա և լրացրեք կայքի տվյալները՝ հասցեն, անունը, նկարի ինտերնետային հասցեն, կամ ընտրեք եղած նկարներից որևէ մեկը, ընտրեք խումբը կամ ստեղծեք նոր խումբ: Եթե նկարը չեք ընտրում, ապա այն ավտոմատ կգեներացվի տվյալ կայք այցելելու դեպքում (լուսանկարի թարմացման ինտերվալը կարող եք փոխել կարգավորումներում):



Եթե ցանկանում եք փոխել եղած կայքի տվյալները կամ թարմացնել նկարը, ապա մկնիկի աջ կոճակով սեղմեք տվյալ կայքի լուսանկարի վրա և սեղմեք Edit: Վերջին փակված կայքերի ցանկը և պահպանված կայքերի հասցեները տեսնելու համար  մկնիկը պահեք հավելվածի էջի աջ մասում և ցանկը կհայտնվի:



Հավելվածի կարգավորումները բացելու համար սեղմեք դիտարկչի վերևի աջ անկյունում գտնվող կայծակի նշանի վրա և ընտրեք Options:



Հավելվածի հնարավորություն ունի նաև ցուցադրել այցելված կայքերի մասին վիճակագրական տվյալներ: Յուրաքանչյուր կայքի լուսանկարի ներքևի մասում ցուցադրվում է ձեր կողմից այցելումների քանակը, իսկ ավելի մանրամասն վիճակագրական տվյալներ տեսնելու համար սեղմեք հավելվածի հետևի ֆոնի վրա և ընտրեք Statistics`



Հավելված ջնջելու համար մկնիկի աջ կոճակով սեղմեք կայծակի նշանի վրա ու ընտրեք Delete:

Հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 467 Ավելացրել է` GEVORG

Ինչպես անջատել Gmail-ի չաթը

Եթե օգտվում եք Gmail-ի ծառայություններից՝ նամակներ ուղարկելու և ստանալու համար և չեք ցանկանում օգտագործել չաթը, ապա կարող եք այն ամբողջովին անջատել:

1. Սեղմեք այստեղ:
2. Ընտրեք Chat Off
3. Սեղմեք Save:

Եթե հետագայում նորից ցանկանաք ակտիվացնել chat-ը, ապա կատարեք նույն գործողությունները և ընտրեք Chat On:



Հավանեցի՞ր, տեղեկացրու ընկերներիդ`

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 519 Ավելացրել է` GEVORG
%