Сайт управляется системой uCoz

           

Главная » Նորություններ շոուբիզնեսից

Ողջ ճշմարտությունը Ջոլիի մասին կպատմի նակխին ամուսինը

03.04.2012,19:09
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Ողջ ճշմարտությունը Ջոլիի մասին կպատմի նակխին ամուսինը


 Անջելինա Ջոլիի նախկին ամուսին Բիլլի Բոբ Տորտոնան որոշել է պատմել ամբողջ ճշմարտությունը դերասանուհու մասին, ինչի մեջ մտնում է նաև իրենց հարաբերությունների մանրամասները:

Նրա կարծիքով երկրպագուներն ունեն իրավունք իմանալ ճշմարտությունը: Այդ իսկ պատճառով նա ժամանակ չկորցնելով աշխատում է այդ սցենարի վրա:

Ֆիլմի պրոդյուսերը կլինի ռուս ռեժիսոր Ալեքսանդր Ռոդյանսկին, ով ճանաչված է "9 рота” ֆիլմով և "Моя прекрасная няня” սերիալով:

Ֆիլմը կլինի ծածկագրերով. մի տղայի մասին, ով ճանապարհորդում է իր մեքենայով և հանդիպում ճանապարհին մի աղջկա:

Ֆիլմը կկոչվի "And Then We Drove” և պրոդյուսերի խոսքերով պատրաստ կլինի հենց այս տարի:

Իսկ թե  ինչպես է վերաբերվում Ջոլին նախկին սիրեցյալի մտահաղացմանը դեռ պարզ չէ:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 473 Ավելացրել է` Victor

Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը նշանվե՞լ են

01.04.2012,20:11
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը նշանվե՞լ են
Սելենա Գոմեսը երկրպագուների ուշադրությանն է ներկայացրել ինտրիգային մի լուսանկար, որտեղ պարզ երեւում է "J’’ տառով ադամանդե մատանի կրող երգչուհու ձեռքն ու …  տղամարդու ձեռք:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 470 Ավելացրել է` Victor

Ֆասթ ֆուդի աշխատողից` աշխարհահռչակ ռեփեր...

31.03.2012,21:42
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Ֆասթ ֆուդի աշխատողից` աշխարհահռչակ ռեփեր...
Նյու Յորքի փոքրիկ ակումբը լեփ լեցուն է: Այցելուների մեծ մասը 14-18 տարեկան սպիտակամորթ աղջիկներ են, որոնք ինքնամոռաց մոտենում են դեռ դատարկ բեմին: Հանկարծ դահլիճը պայթում է ճիչերից և հոգոցներից: Բեմ է դուրս գալիս մի շիշ հանքային ջուր ձեռքին սպիտակեցրած մազերով միջահասակ մկանոտ երիտասարդ և երկնագույն աչքերի խենթացնող հայացքով: Դահլիճը հիսթերիայի մեջ է: «Աստված իմ, ինչ գեղեցիկ է»,- բացականչում է առաջին շարքում կանգնած աղջիկը: «Կյանքում նա ավելի լավն է, քան MTV-ով»,- հոգոց է հանում մյուսը: Նրանք գիտեն նրա ամեն բառն ու չեն հոգնում երգակցելուց, թեև երաժշտի երկու սկավառակներն էլ արգելված են մինչև 18 տարեկան անձանց: Երգերի հրահրող բառերը չեն ամաչեցնում աղջիկներին, ընդհակառակը, թվում է, թե որքան կոպիտ ու դաժան, այնքան ավելի լավ: Ակումբի տերը, կանգնած անկյունում, ինքնագոհ ժպտում է: «Աղջիկս այսօր 14 տարեկան դարձավ, և նա խնդրել էր Էմինեմին բերել: Ահա և Էմինեմը»: 
Համերգն ավարտվում է: Էմինեմը վերցնում է հանքային ջրի վերջին շիշը և այն լցնում է իրեն մոտ կանգնած աղջիկների գլխին: Ապա նա հանկարծ նստում է բեմի ծայրին, և տասնյակ ձեռքեր ձգվում են դեպի նրա ջինսերը: Էմինեմը վեր է թռչում և պարզելով դահլիճի ցուցամատը, լքում է բեմը: Անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նա նստում է սպիտակ լիմուզին: Մի խելագար երկրպագուհի վազում է մեքենայի հետևից և բացականչում. «Ես ուզում եմ քնել քեզ հետ»: «Ես էլ ուզում եմ քեզ հետ քնել, բայց չեմ քնի»,- ասում է աստղը: 
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 460 Ավելացրել է` Victor

Անդրեն պատրաստ է Բաքվում ներկայացնել Հայաստանը

24.02.2012,22:23
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից

Bravo.am-ը փորձել է պարզել, թե մեր երգիչներից ովքեր են ստորագրել այն հայտարարության տակ, ըստ որի իրենք` հայ երգիչները, հրաժարվում են մասնակցել Բաքվում կայանալիք ''Եվրատեսիլ 2012''-ին:
Սոֆի Մխեյանն ու Հասմիկ Կարապետյանն, օրինակ, թղթակցից են տեղեկացել նման նամակի գոյության մասին, Հայկոն էլ պատմել է, որ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ` ինքը, Նունե Եսայանը և այլ երգիչներ միացել են նախաձեռնությանը:
Անդրեն պատրաստակամություն է հայտնել մասնակցել ''Եվրատեսիլ 2012''-ին: Նա կրկնել է բազմիցս արտահայտած այն կարծիքը, որ Հայաստանն անպայման պետք է մասնակցի մրցույթին, և պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու ու ներկայացնել այնտեղ մեր երկիրը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 435 Ավելացրել է` PATVAKAN

«Եվրատեսիլ-2012» հյուրերին կդիմավորեն ռոբոտները

18.02.2012,20:47
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից

«Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի հյուրերին Բաքվի օդանավակայանում կդիմավորեն ռոբոտները». հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության մամուլի քարտուղար՝ Մ. Սաֆարլին։ Տեղեկացնում է «Նորություններ-Ադրբեջան» գործակալությունը՝ հղում անելեով ԱԷնԷս (ANS)-ին։

«Օդանավակայանում ռոբոտներ կտեղադրվեն։ Երբ հյուրերն անցնեն սահմանային անցակետը, ռոբոտները նրանց ցույց կտան թե ինչպե՞ս հասնեն իրենց ուզած վայրը. Օրինակ՝ սրճարան, կամ մոտենան մուտքին և այլն։ Դրանք կտեղեկացնեն նա օդանավակայանի տարածքում կիրառվող անվտանգության կանոնների մասին։ Ռոբոտները տեղադրված կլինեն օդանավակայանի Հարավային և Հյուսիսային տերմինալների ելքերի մոտ, արտաքման ու կենտրոնական սրահներում»,- ասել է Սաֆարլին։ 

Նշվում է նաև, որ «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի հյուրերին սպասարկելու միջոցառումների հատուկ ծրագիր է մշակված, ստեղծված է աշխատանքային խումբ։

Նշենք, որ «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթը տեղի կունենա Բաքվում՝ մայիսի 22-26-ը։ Դեռևս պարզ չի, թե Հայաստանն այդ մրցույթին կմասնակցի, թե՞ ոչ։ 

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 393 Ավելացրել է` PATVAKAN

adam

15.02.2012,16:55
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 403 Ավելացրել է` vrejevdu

TIESTO

15.02.2012,16:38
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 422 Ավելացրել է` vrejevdu

HOLIWOOD UNDEAD

15.02.2012,16:26
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 395 Ավելացրել է` vrejevdu

Ուիթնի Հյուսթոնն մահացել է

13.02.2012,21:10
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Ուիթնի Հյուսթոնն մահացել է
Ուիթնի Հյուսթոնի մահվան լուրը առաջին րոպեներից ուղեկցվում է շոկային արձագանքներով` նախևառաջ նրա գործընկերների կողմից, որոնք հիմնականում հայտնվում են տարբեր սոցցանցերում: Հետաքրական էր, որ նման երևույթ դիտարկվեց նաև մեզ մոտ: Տեղական շոուբիզնեսի թերևս ամենացանցային ներկայացուցիչներից մեկը` երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը, ևս համապատասխան գրառումներ արեց Facebook-ի իր էջում` գրելով. «Բոլոր ազգերի, բոլոր ժամանակների լավագույն երգչուհի Ուիթնի Հյուսթոնն է մահացել: Մեծ կորուստ երաժշտական աշխարհի համար: Ցավակցում եմ մեզ բոլորիս և նրա ընտանիքին: Շատ վատ եմ զգում: Շատ: Աստված հոգին լուսավորի»: Սա ոչ միայն ինչ-որ առումով տուրք է միտումին, այլև ոչ պակաս անկեղծ ցավակցություն, ինչպես ասենք Քրիստինա Ագիլերայի գրառումը սոցցանցում. «Մենք կորցրեցինք ևս մեկ լեգենդի: Ես աղոթում եմ նրա ընտանիքի հետ միասին: Նրան մենք շատ կկարոտենք»։ Այնուհետև Նադեժդա Սարգսյանը գրառում էր տարածել` անդրադառնալով արդեն Ուիթնի Հյուսթոնի ինքնասպանությանը` վկայակոչելով իր աղբյուրները: Ըստ Նադեժդա Սարգսյանի` ինքը զանգել է ԱՄՆ և տեղեկացել, որ Ուիթնի Հյուսթոնը ինքնասպանության կրկնակի փորձ է կատարել: Նախ կտրել է երակները, ապա մահացու քանակությամբ դեղահաբեր ընդունել: Դա տեղի է ունեցել Beverly Hilton Hotel հյուրանոցում, որտեղ ինչպես Հյուսթոնը, այնպես էլ շատ ու շատ աստղեր, պետք է մասնակցեին մրցանակաբաշխության: Ըստ լուրերի` հյուրանոցում ներկա բոլոր աստղերը մեծ շոկի մեջ են: Չէ՞ որ այն պահին, երբ նրանցից շատերը լավ ժամանակ էին անցկացնում, մի քանի քայլ այն կողմ մահանում էր Հյուսթոնը: Արտասահմանայն ԶԼՄ-ները գրում են, թե շատ աստղեր հարբած վիճակում են եղել Հյուսթոնի համար ճակատագրական վայրկյաններին: Նադեժդա Սարգսյանը Tert.am-ին հայտնեց նաև, որ չէր ցանկանա, որ ինքնասպանության վարկածը ճիշտ լիներ, սակայն այդ մասին տեղեկացել է հավաստի աղբյուրից` վարսահարդար Կարեն Մադաթյանից, ով գեղեցկության սրահ ունի Բևեռլի Հիլզում և մտերիմ է անձամբ Հյուսթոնի եղբոր հետ: Պետք է նկատել, որ մոտ 3-5 ժամ առաջ արտասահմանյան լրատվամիջոցներում ևս լրջորեն քննարկվում է Հյուսթոնի ինքնասպանության վարկածը: Խոսվում է ինչպես ձեռքի երակները կտրելու, այնպես էլ քնաբերի օգնությամբ կյանքին վերջ տալու վարկածների մասին: Ինքնասպանության հնարավոր հիմնական դրդապատճառ է համարվում երգչուհու սնանկացումը. նա հաջողել է վատնել իր գրեթե 100 միլիոնանոց կարողությունը: Տարածվող այլ լուրերի համաձայն Ուիթնի Հյուսթոնը մահացել էր դեռևս 2 օր առաջ:

Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 447 Ավելացրել է` PATVAKAN

Linkin Park - "New Divide

29.12.2011,22:58
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 477 Ավելացրել է` vrejevdu
« 1 2 3 4 »
%