Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » ապրիլ » 1 » Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը նշանվե՞լ են
20:11
Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը նշանվե՞լ են
Սելենա Գոմեսը երկրպագուների ուշադրությանն է ներկայացրել ինտրիգային մի լուսանկար, որտեղ պարզ երեւում է "J’’ տառով ադամանդե մատանի կրող երգչուհու ձեռքն ու …  տղամարդու ձեռք: Դե քանի որ երգչուհին մեկ տարուց ավելի է` հանդիպում է երգիչ Ջասթին Բիբերի հետ, իսկ երգչի անունը հենց "J’’ տառով է սկսվում, բնականաբար բոլորը հանգել են այն եզրակացության, որ դա հենց Ջասթինի ձեռքն է: Երգչուհին իր` "Թվիթերի” էջում գրել է նաեւ հետեւյալը. "Վերջապես տանն եմ:)”: Հիմա մնում է հասկանալ, արդյո՞ք սա պարզապես Սուրբ Վալենտինի տոնի առթիվ արված նվեր է, թե նշանադրություն:
Բազմաթիվ բամբասանքներ ու լուրեր են պտտվում այս զույգի շուրջ: Շատերը չեն հավատում, որ երիտասարդ երգիչների հարաբերություններն երկար կտեւեն: Այնուամենայնիվ, այսօր Սելենան ձախ ձեռքի մատնեմատին հպարտորեն կրում է Ջասթինի նվերը......Բիբերի երկրպագուները վերոնշյալ նկարը տեղադրել են երգչի էջում եւ կես կատակ, կես լուրջ հավելել, որ "վաղուց ժամանակն էր Սելենային "J’’ տառով մատանի նվիրել, քանի  որ երգչուհու նախկին` "P’’ տառով մատանին, որը նա կրկին նույն մատին էր կրում, կորցրել է արդիականությունը”: Իսկ "P” տառով մատանու խորհուրդը հետեւյալն էր. մինչեւ Բիբերի հետ հանդիպելը Սելենան մատանի էր կրում, որը խորհրդանշում էր իր մաքրությունն ու կուսությունը: Սելենան եւ Ջասթինը սիրում են հանրությանը ցուցադրել իրենց զարդերը, մեքենաները, ունեցվածքը, այնպես որ երկրպագուները հավատացած են, որ զույգը թաքուն չի ամուսնանա....

Категория: Նորություններ շոուբիզնեսից | Просмотров: 476 | Добавил: Victor | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%