Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » մարտ » 31 » Ֆասթ ֆուդի աշխատողից` աշխարհահռչակ ռեփեր...
21:42
Ֆասթ ֆուդի աշխատողից` աշխարհահռչակ ռեփեր...
Ինչպես պատահում է շատ դեպքերում, ապագա աստղի մանկությունը մանկություն անվանել չի կարելի: Հայրը լքել էր ընտանիքը, երբ Էմինեմը դեռ չէր ծնվել: Մայրը 17 տարեկան էր: «Հա՞յրս: Ես նրան երբեք չեմ տեսել, անգամ լուսանկարների վրա: Չգիտեմ, թե ինչպիսին է նա»,- զայրույթով ասում է երաժիշտը: Դպրոցում, համադասարանցիների կողմից հարձակումների ենթարկվելով, նա երազում էր ուժեղ հոր մասին և տարբեր հասցեներով նամակներ էր գրում, սակայն բոլորը վերադառնում էին «Հասցեատերը տեղափոխվել է» բառերով: «Լսել եմ, որ նա հիմա ինձ է փնտրում: Եթե գտնի, ես հաճույքով նրան գրողի ծոցը կուղարկեմ: Ատում եմ տականքներին»:  Երբ Մարշալը փոքր էր, մայրն անընդհատ տեղափոխվում էր Միսսուրիից Միչիգան մինչև վերջապես չհաստատվեց նահանգների ամենակեղտոտ և հանցագործ քաղաք Դետրոյտում` Ամերիկայի մեքենային մայրաքաղաքում: Նրանք ապրում էին ամենաաղքատ թաղամասում, որտեղ նրանք երեք սպիտակամորթ ընտանիքներից մեկն էին: 
Բնականաբար տղային ամեն տեղ ճնշում էին: Չկար այդպիսի օր, որ նա կապտուկով տուն չգար: Ապագա ռեփերից ամեն ինչ վերցնում էին` բաճկոն, կոշիկներ, նվագարկիչ: Սակայն դա նրան չխանգարեց առաջին հայացքից սիրահարվել սևերի երաժշտությանը: Երբ լրացավ նրա 15 տարին, Մարշալն արդեն գիտեր, թե ինչով է զբաղվելու: 1989 թվականին Մարշալին հանեցին դպրոցից երեք անգամ քննությունները տապալելու համար: Հետագա հինգ տարիները նա ծախսում է երգեր գրելու վրա: Նա մասնակցում էր բազում խմբերում և բաց չէր թողնում ռեփերների և ոչ մի մրցույթ, չնայած այնտեղ այդքան էլ լավ չէին ընդունում սպիտակամորթ ռեփերին: «Երբ առաջին անգամ բեմ բարձրացա, ինձ դուրս գցեցին այնտեղից: Սակայն ես միևնույն է գիտեի, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի»:
Փող վաստահելու համար նա աշխատում էր արագ սննդի կետերում: Ամենադժվարը 1995 թվականն էր: Մարշալի ընկերուհին` Քիմը, արդեն երեխայի էր սպասում, տանը բացարձակ փող չկար, իսկ մեծ ջանքերով ձայնագրված առաջին "Infinite" ձայնասկավառակը տապալվեց: Խանութները հրաժարվում էին այն ընդունել: 
«Ես 23 տարեկան էի, իսկ ես աղջկաս համար պամպերս գնելու փող չունեի: Հասկացա, որ պետք է մի բան անեմ, թե չէ վերջը կլինի»: Ձայրույթից նա հորինում է իր երկրորդ կերպարը` դաժան և ագրեսիվ Slim Shady, ում անունից սկսում է երգեր գրել: Հաջողությունը վերջին պահին է գալիս: Էմինեմին և իր D-12 խմբին պատահաբար լսում է հայտնի պրոդյուսեր Վենդի Դեյն ու հրավիրում է իր Ռեփ-օլիմպիադային: Նրանք այնտեղ են գնում առաջին մրցանակի` 500 դոլարի հույսով, սակայն հաջողությունը 32 ատամով ժպտում է նրանց: Համերգին էր Dr. Dre-ի օգնականներից մեկը: Հաջորդ օրը Դրեն արդեն փնտրում էր Էմինեմին: Նրանք միասին սինգլ ձայնագրեցին, հետո տեսահոլովակ նկարահանեցին, հետո... MTV-ն թնդաց: Հետո առաջին ձայնասկավառակն էր, հետո... Billboard-ը թնդաց: Այսպես` դետրոյտցի տղան, ով ճաշարանում ժամում վաստահում էր հինգ ու կես դոլար, տեսավ, թե ինչ է համաշխարհային փառքը: 
18 ձայնասկավառակ: 212 առաջադրում անվանակարգերում, որոնցից 190 մրցանակ, այդ թվում մեկ Օսկար «8 Mile» սաունդթրեքի համար, 13 Գրեմմի, 23 հաղթանակ MTV մրցանակաբաշխության անվանակարգերում և սա դեռ ավարտը չէ: 


"Հպարտ եղիր, որ դու դու ես:


Անգամ եթե սա շատ պարզունակ է հնչում,


թույլ մի տուր ոչ ոք ասել, թե դու լավը չես"


Էմինեմ
Категория: Նորություններ շոուբիզնեսից | Просмотров: 463 | Добавил: Victor | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%