Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » մարտ » 31

ԱՐԴՅՈ՞Ք ՏՂԱՄԱՐԴԸ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ Է ՁԵԶ, ԹԵ ՈՉ..,

ԱՐԴՅՈ՞Ք ՏՂԱՄԱՐԴԸ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ Է ՁԵԶ, ԹԵ ՈՉ..,
Նայեք ինքներդ ձեզ, ինչպե՞ս եք պահպանում ձեր սերը, պահանջու՞մ եք, թե՞ տալիս եք, ո՞վ եք դուք, սիրվա՞ծ, թե՞ սիրող…
Եթե սերը պահանջում եք նյարդայնանալով, ապա հավանաբար այն կկորցնեք: Սերը մարդու համար ամենից առաջ ինքնագիտակցման ու ինքնորոշման միջոց է: Սիրելով բնությունը, մարդկանց, ընկերներին՝ կարող եք հասկանալ սիրո վեհությունն ու ռոմանտիկությունը: Մի վախեցեք սերն ուրիշներին տալուց, չէ որ ամեն մարդ էլ իր հոգում ունի սիրո անսպառ պաշար: Իսկ այն ինչ տալիս ես, մի օր անպայման վերադառնում է: Չարժե միմյանց վիրավորել, եթե սիրում եք, պարզապես գրկախառնվեք եւ արտահայտեք ձեր զգացմունքները: Սիրելիի հետ վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք որ նա ձեզ հետ վերաբերվեր:
Հիշեք, որ այն մարդը ում սիրում եք, հավերժական չէ եւ ցանկացած օր կարող է լինել նրա համար վերջինը: Մի օր առավոտյան արթնանալով, կհասկանաք, որ այն մարդն ում սիրում էիք, այլեւս ձեզ հետ չէ, բայց չէ՞ որ շատ բառեր եք մոռացել նրան ասել: Այդ ժամանակ ցավ կապրեք:
Ապրեք այսօրվա օրով. սիրեք ազնվորեն, խոսեք ճիշտ, սովորեք երջանիկ ապրել սիրելիի հետ: Չէ՞ որ դա ամենագեղեցիկն է այս կյանքում:
 Կանայք այնքան կրքոտ են երազում գտնել իրենց սերը, որ պատրաստ են զարդարել գոյություն ունեցող հարաբերությունները՝ հաշվի առնելով տղամարդու յուրաքանչյուր արարք:
Այնուհանդերձ, գոյություն ունեն մի քանի ընդհանուր նշաններ, որոնց շնորհիվ հստակ կարող եք հասկանալ, արդյոք տղամարդը սիրահարված է ձեզ, թե ոչ:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 415 Ավելացրել է` Victor

Ֆասթ ֆուդի աշխատողից` աշխարհահռչակ ռեփեր...

31.03.2012,21:42
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
Ֆասթ ֆուդի աշխատողից` աշխարհահռչակ ռեփեր...
Նյու Յորքի փոքրիկ ակումբը լեփ լեցուն է: Այցելուների մեծ մասը 14-18 տարեկան սպիտակամորթ աղջիկներ են, որոնք ինքնամոռաց մոտենում են դեռ դատարկ բեմին: Հանկարծ դահլիճը պայթում է ճիչերից և հոգոցներից: Բեմ է դուրս գալիս մի շիշ հանքային ջուր ձեռքին սպիտակեցրած մազերով միջահասակ մկանոտ երիտասարդ և երկնագույն աչքերի խենթացնող հայացքով: Դահլիճը հիսթերիայի մեջ է: «Աստված իմ, ինչ գեղեցիկ է»,- բացականչում է առաջին շարքում կանգնած աղջիկը: «Կյանքում նա ավելի լավն է, քան MTV-ով»,- հոգոց է հանում մյուսը: Նրանք գիտեն նրա ամեն բառն ու չեն հոգնում երգակցելուց, թեև երաժշտի երկու սկավառակներն էլ արգելված են մինչև 18 տարեկան անձանց: Երգերի հրահրող բառերը չեն ամաչեցնում աղջիկներին, ընդհակառակը, թվում է, թե որքան կոպիտ ու դաժան, այնքան ավելի լավ: Ակումբի տերը, կանգնած անկյունում, ինքնագոհ ժպտում է: «Աղջիկս այսօր 14 տարեկան դարձավ, և նա խնդրել էր Էմինեմին բերել: Ահա և Էմինեմը»: 
Համերգն ավարտվում է: Էմինեմը վերցնում է հանքային ջրի վերջին շիշը և այն լցնում է իրեն մոտ կանգնած աղջիկների գլխին: Ապա նա հանկարծ նստում է բեմի ծայրին, և տասնյակ ձեռքեր ձգվում են դեպի նրա ջինսերը: Էմինեմը վեր է թռչում և պարզելով դահլիճի ցուցամատը, լքում է բեմը: Անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նա նստում է սպիտակ լիմուզին: Մի խելագար երկրպագուհի վազում է մեքենայի հետևից և բացականչում. «Ես ուզում եմ քնել քեզ հետ»: «Ես էլ ուզում եմ քեզ հետ քնել, բայց չեմ քնի»,- ասում է աստղը: 
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 481 Ավելացրել է` Victor
%